Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Անուշ. Բարև ձեզ։ Կասեք՝ 1 դրույքաչափի դեպքում, եթե կեղտոտ աշխատավարձը 107 000 դրամ է, իսկ մաքուրը` 81 000, ապա կես դրույքը ինչպե՞ս հաշվել, ինչքա՞ն կլինի, տվյալ դեպքում դրոշմանիշ պահվու՞մ է, թե՞ ոչ։ Մանրամասնեք և եթե օրենքի հղում կա։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Անի. Բարև Ձեզ։ Եթե աշխատողը գտնվում է դեկրետի մեջ և վերադարձի դիմում է գրում, միևնույն ժամանակ օգտվում է չօգտագործված արձակուրդից։ Ինչպե՞ս պետք է հաշվարկվի արձակուրդայինը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Տիգրան. Բարև ձեզ։ Տարվա կեսը աշխատել եմ 58 000 դրամ աշխատավարձով, մյուս կեսը՝ 180 000 դրամով։ Հիվանդաթերթիկը 7 օրով է, 5 օրյա աշխատանքային շաբաթ։ Գործատուն փոխանցել է մոտ 17 000 դրամ, հիմնավորելով, որ 6 ամիս եմ աշխատել։ Ինչքանո՞վ է ճիշտ հաշվարկվել։ Եթե սխալ է կատարվել հաշվարկը, կասե՞ք՝ ճիշտ հաշվարկի ձևը։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի փոփոխություն

Կարինե. Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ եթե աշխատավարձի փոփոխություն է արվում, հնարավո՞ր է օրինակ՝ հրամանը գրվի օգոստոսի 25-ին, հրամանի մեջ նշվի, որ փոփոխությունը արվում է օգոստոսի 1-ից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ստացել է հաշմանդամության կարգ

Անուշ. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք․ եթե աշխատողը (ՎԳ) վիրահատությունից հետո անաշխատունակության մեջ է, ստանալով հաշմանդամության 3-րդ կարգ, իրավունք ունի շարունակել աշխատել բժշկական կենտրոնում, կամ ի՞նչ հիմքով կարող են ազատել աշխատանքից։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի հետ կապված

Անի. 1. Եթե աշխատակիցը ազատվում է և բերում է բանկից պարտավորության մասին տեղեկանք, սոց. փաթեթը կազմակերպությունը պե՞տք է փոխանցի մինչև տարեվերջ հաշված չափո՞վ։ 2. Աշխատակիցս ուսուցչուհի է և ընդունվել է աշխատանքի 2020թ. նոյեմբերի 13-ին, հուլիսին իրեն տվել եմ 42 օր արձակուրդից 26 օր 7,5 ամսվա համար, օգոստոսին աշխատանքի է եղել։ Այդ ժամանակ 6 օրյա ենք աշխատել։ 2021 սեպտեմբերից 5 օրյա ենք աշատում և այս տարի 35 օր եմ տվել։ Այժմ ազատվում է, նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է։ Եվս մեկ հարց. արձակուրդի ժամանակ արձակուրդի օր կուտակու՞մ է աշխատողը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդ

Աննա. Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. աշխատակիցը գնում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ։ Այսինքն՝ սկիզբը դրվում է գնալու օ՞րը, իսկ ավարտը երեխայի 2 տարին լրանա՞լը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հանգստյան օրը աշխատելու դեպքում

Արմեն. Հերթափոխով աշխատանքի դեպքում, աշատողի հանգստյան օրը աշխատանքի հրավիրելու դեպքում, արդյո՞ք պետք է հավելյալ վճարում կատարվի։ Եթե այո, ապա քանի՞ տոկոս ավել՝ 48 ժամը շաբաթական չի գերազանցվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Ալլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատողը աշխատել է երկու ամիս և ազատվել է աշխատանքից՝ վերջնահաշվարկ կատարվու՞մ է, թե՞ ոչ։ Նշեմ նաև ,որ պայմանագրով գործատուն ընդունել է երկու ամիս ժամկետով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Յանա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք․ եթե աշխատողը գտնվում է ամենամյա արձակուրդում և միարժամանակ ստացել է անաշխատունակության թերթիկ նույն ժամանակահատվածում, արդյո՞ք պետք է վճարվի այդ թերթիկի դիմաց նպաստ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրամանների հետ կապված

Սաթենիկ. Բարև Ձեզ: Երկու հարց ունեմ. 1. Եթե աշխատակցի անաշխատունակության ժամանակահատվածն ավարտվում է և պետք է արդեն աշխատանքային պայմանագիրը լուծել, կնշե՞ք որ հոդվածներով և ո՞ր կետով կազմել հրամանը: 2. Փոխարինող աշխատակքցի համար ո՞ր հոդվածներով և ո՞ր կետով կազմել հիմնական աշխատողի հրաման:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ

Սոնա. Հարգելի գործընկերներ, ողջույն։ Խնդրում եմ տեղեկացնել, եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի մեջ և կրկին ֆիզարձակուրդ է գնում, այդ պարագայում հարկայինի ծրագրում առաջին երեխայի 2 տարեկանը լրանալուց հետո է անհրաժեշտ մուտքագրել երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, թե՞ միաժամանակ պետք է մուտք անել, թե՞ առաջին երեխայի մինչև 2 տարեկանը չլրացած լինելով հանդերձ նշել ավարտ այն ամսաթիվը, որով սկսվում է 2֊րդ երեխայի խնամքը։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունման վերաբերյալ

Աննա. Անձը դիմել է տնօրենին աշխատանքի ընդունվելու վերաբերյալ, դիմում է գրել, տնօրենը այն մակագրել է: Բայց աշխատանքի ընդունման օրը տնօրենը գնացել է հերթական արձակուրդ և նրան փոխարինող է նշանակվել: Տնօրենի պաշտոնակատարը իրավունք ունի՞ ընդունել աշխատանքի նոր աշխատողին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի հետ կապված

Արմինե. Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. եթե հաշվապահը թոշակառու է և ազատվելու դիմում է գրել, նա իրեն վերջնահաշվարկ է հաշվել և արձակուրդային։ Սեպտեմբերի 1֊ից չի աշխատելու, բայց ասաց՝ այս սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 2023 թիվ իրեն արձակուրդային է հաշվել։ Ասացեք խնդրեմ՝ արդյո՞ք կարելի է նման բան անել։ Նախապես շնորհակալություն։