
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Կարեն.
ԱԱՀ վճարող կազմակերպությունը օտարերկրյա ընկերությունից անհատույց գումար պետք է ստանա իր ապրանքի առաջխաղացման նպատակին ծառայեցնելու համար, իսկ այդ գումարով պետք է ՌԴ-ից նույն նպատակով գույք ձեռք բերվի։ Խնդրում եմ նշեք, ո՞ր հաշվետվության մեջ է անհատույց դրամական միջոցը երևալու և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի։ Շնորհակալ եմ։

Հաշվետվություն չներկայացնելու դեպքում
Սուսաննա.
Խնդրում եմ պատասխանեք՝ ես դիմել եմ Հայէկոնոմբանկ և իմ դիմումի հաձայն իմ ՀԴՄ-ի POS տերմինալ ծառայությունը ակտիվացված է և բանկը POS ծառայություն է մատուցում, բայց ես N274 հաշվետվությունը չեմ ներկայացրել: Դա խախտու՞մ է համարվում:

Եկամտային հարկի հաշվարկ
Լիլիթ.
Բարև Ձեզ։ Մայրության նպաստը փոխանցելուց հետո հաջորդ ամիս եկամտային հարկի հաշվետվության մեջ ի՞նչ ենք լրացնում այդ աշխատողի բաժնում և ի՞նչ թուղթ պետք է ներկայացնենք սոցապ։

Սրճարան բացելու համար
Նառա.
Բարև Ձեզ։ Կխնդրեմ օգնել հետևյալ հարցերում։
Կազմակերպություն է ուզում ստեղծվել, որը գործունեություն է ծավալելու հանրային սննդի ոլորտում, խոսքը մասնավորապես փոքր սրճարան բացելու մասին է։ Ի՞նչ քայլեր պետք է կատարվի հաշվապահի կողմից։
Փոքր-ինչ տեղյակ լինելով՝ ենթադրում եմ, որ պետք է գրանցվի ֆիրման, էլեկտրոնային ակտիվացումները կատարվի 20 օրվա ընթացքում, նաև առանձին ստանա լիցենզիա տարածքի հարկայինից, պետք է ձեռք բերի հդմ սարք…
(Եթե վերոնշյալում կան ճշգրտումներ խնդրում եմ նշել կամ հաստատել գրածս ինֆորմացիան)։
1. Ի՞նչ հարկեր է վճարվում ամսական և տարեկան։
1.1 վճարու՞մ է հաստատագրված վճար։
1.2 Հանրային սննդի դեպքում միկրո լինել ըստ օրենսդրության չի կարող և պետք է դիմել որպես շրջհարկ վճարո՞ղ։
2. Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացվում ամսական և տարեկան։
3. Որպես կանոն մինիմում ինչպիսի՞ աշխատավարձ է ունենում փոքր սրճարանի հաշվապահությամբ զբաղվող հաշվապահը:

ԱԱՀ հարկման դաշտ
Հայկ.
Բարև բոլորին։ Նոր գրանցված կազմակերպությունը ԱԱՀ-ով է ուզում աշխատել, պե՞տք ա ուղարկի 264 ձևը, ու հայտարարությունում ինչ օր նշում եմ ընդունում է, ճի՞շտը ռեգիստրում գրանցման օրն է, չէ՞։

Ներմուծում 3-րդ երկրից
Մանան.
Բարև բոլորին։ 3-րդ երկրից ներմուծում է կատարվել, մաքսային բրոքերը իր գործն արել է, հաշվապահն ունի՞ ինչ որ հաշվետվություն ներկայացնելու։ Միկրոյով աշխատող ՍՊԸ է։

Ձև 274 հաշվետվության
Դիանա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ մի փոքր կպարզաբանեք՝ 274 հաշվետվության վերջնաժամկետը ե՞րբ է, և ընդհանրապես, ու՞մ համար է այն պատադիր, ինչպե՞ս պետք է այն լրացնել։ Շնորհակալություն ․․․

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի հաշվետվություններ
Նարե.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Առք ու վաճառքով զբաղվող Ա/Ձ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Կասեք՝ ի՞նչ հաշվետվություն ունի ուղարկելու, բացի տարեկան միկրոյի հաշվետվությունից, աշխատող չունի։

Եկամտային հարկի հաշվարկ
Գայանե.
Բարև ձեզ: Վերջնահաշվարկից սոց. վճար չի պահվում, սակայն ինչպե՞ս եկամտային հարկի ամսական հաշվետվության մեջ գրանցեմ վերջնահաշվարկը, որ ավտոմատ սոց. չհաշվի։

Հաշվետվության ձևերը excel տարբերակով
Սուսան.
Բարև ձեզ։ Սիրելի հաշվապահներ, եթե կարող եք apoyansusan@mail.ru էլ հասցեին ուղարկեք բյուջեի կատարման և պարտքերի ձև 2 և ձև 4 հաշվետվությունների excel տարբերակները: Նախապես շնորհակալություն:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Արտակ.
Բարև Ձեզ: Կասեք՝ ի՞նչ և ո՞նց պեք է անեմ Ա/Ձ հաշվետվություն տալու համար։ Միկրոձեռնարկություն է՝ գրանցված, կատարում եմ սպասարկման ծառայություններ, աշխատողներ չունեմ, հիմա չգիտեմ ոնց պետք է անեմ, որպեսզի սանկցիաների տակ չընկնեմ հարկայինի կողմից։ 🙂

Հաշվետվությունների վերաբերյալ
Անուշ.
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է օգոստոսին։ Այս պահին եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաճախականությամբ է պետք հանձնել շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։ Եկամտային հարկի հաշվետվությունների ո՞ր ձևերը պետք է հանձնել։ Ընկերությունը այլ աշխատողներ բացի տնօրենը չունի։ Եթե տնօրենը գնա ադմինիստրատիվ չվճարվող արձակուրդ, այս դեպքում պե՞տք է եկամտային հարկի հաշվետվություն հանձնել։ Այլ հաշվետվություններ պե՞տք է հանձնել բացի շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։

Հաշվետվության հանձնման հետ կապված
Նունե.
Բարև ձեզ։ Հարկային հաշվետվություն եմ տալիս, ստորագրած ֆայլը բեռնում եմ, որ հանձնեմ ՊԵԿ-ին, գրում է, որ ֆայլը դատարկ է՝ չկա ստորագրություն։ Ո՞վ կարող է ասել ինչ անեմ։

Եռամսյակային հաշվետվություն
Միլենա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Միկրոձեռնարկատիրությունը եռամսյակային հաշվետվություն ներկայացնու՞մ է։ Կանխավ շնորհակալություն։

ՍՊԸ հաշվետվություններ
Անուշ.
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է 2022թ. օգոստոսի 22-ին։ Գրանցվել ենք որպես շրջանառության հարկ վճարող, բայց տվյալ պահին ակտիվ գործունեություն չենք ծավալում, եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաշվետվություններ ենք պարտավոր հանձնել հարկային ծառայություն այս դեպքում։ Եվ առաջին անգամ ե՞րբ պիտի հանձնենք։

Եկամտային հարկի ճշգրտում
Ռուբ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ընկերության թղթաբանությունը կարգավորելիս ի հայտ է եկել, որ եկամտային հարկի հաշվետվության մեջ 2021-ին ներկայացվել են ավել վճարված եկամուտներ, որոնք փաստացի չեն վճարվել։ Եթե հիմա տամ հաշվետվությունների ճշգրտում, ինչի արդյունքում տվյալ ժամանակաշրջանի համար հարկային պարտավորությունները կկրճատվեն, ու արդյունքում կունենամ գերավճար, դա կարո՞ղ է խնդիր առաջացնել ընկերության համար։

Անաշխատունակության թերթիկ
Մարիամ9.
Հարգելի հաշվապահներ, աշխատողը մինչև նոյեմբերի 4-ը գտնվում է ֆիզ․արձակուրդում և արդեն ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը 14 օրվա համար։ Կարո՞ղ եմ արդյոք հիմա վճարել և ներառել սեպտեմբեր ամսվա հաշվետվության մեջ, եթե անաշխատունակության թերթիկը նոյեմբերի 5-ից է։

Հաշվետու ժամանակաշրջան
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն գրանցվել է 2022թ. մայիսի 27-ին։ Հիմա պետք է հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար հաշվետվություն ներկայացվի։ Կխնդրեի պարզաբանել՝ թե հաշվետու ժամանակաշրջանը երկրորդ, թե՞ երրորդ եռամսյակ պետք է նշվի։ Նախապես շնորհակալություն։

ԱԱՀ հարկման դաշտ
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: 2022թ.-ից Ա/Ձ-ն անցել է ԱԱՀ-ի դաշտ, արդյո՞ք պետք էր հանձնել ձև 240, ձև 244, եթե գործունեություն չի ծավալել:

Շահութահարկի հաշվարկ
Գրիգոր.
Բարև Ձեզ: Կառուցապատող կազմակերպությունը վաճառում է բնակարաններ կադաստրային արժեքի 80%-ից պակաս գնով, հարկային հաշիվը այդ գնով էլ դուրս է գրում: ԱԱՀ-ն՝ համաձայն օրենքի, վճարում ենք կադաստրային արժեքի 80%-ից և ԱԱՀ-ի հաշվետվությունում հարկման բազան ցույց ենք տալիս կադաստրային արժեքի 80%-ը: Հարցս հետևյալն է՝ շահութահարկի հաշվարկի մեջ եկամուտը ո՞ր թիվն եք ցույց տալիս՝ վաճառքի գինը, թե՞ կադաստրային արժեքի 80%-ը: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ