Category: Հաշվետվություններ

Ձև Ֆ10 Անհատական հաշվետվություն

Arman.

Խնդրում եմ ինձ օգնեք, եթե կարող եք, շատ շտապ է: Ձև Ֆ10 Անհատական հաշվետվությունում 3-րդ սյունակում Սոց. վճարը ընդամենը 70.000 (այդ գումարը փոխանցել եմ բյուջե), իսկ 6-րդ սյունակում դեկրետի գումարը 430.000դրամ, ապա կարո՞ղ եք գրել` այդ ներքևում երկու տողերում ես ինչ գումար գրեմ:
1.Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարված սոցվճարը … դրամ
2.Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում … դրամ
Շնորհակալություն:

Էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված

Թեհմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք գտնեմ էլեկտրոնային հաշվետվությունների 23-րդ, 24-րդ ձևերի փոխարինող նոր ձևերը: Նախապես շնորհակալ եմ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն ՀԿ-ները

Սոնա.

Կարո՞ղ եք ասել` ՀԿ-ները տարեկան ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն, բացի եկամտահարկի տեղեկությունից: Շնորհակալություն:

Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ

Մերի.

Խնդրում եմ ինձ օգնել: Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի մեջ նախկինում կար տող, որտեղ գրվում էր, թե որքան նվազագույն եռամսյակային վճարումներ ես կատարել, հետևաբար հաշվետու տարվա եկամտահարկն այդքանով նվազեցվում էր, ապա նոր գրվում ստացված թիվը ենթակա է վճարման, իսկ նոր ձևում հաշվարկի նման տող չկա: Չգիտեմ` ինչ անել, եթե չգրեմ վճարված գումարի թիվը, վճարման ենթակա եկամտահարկը մեծ կլինի, իսկ թե որտեղ գրել, չեմ գտնում:

Գործունեության տեսակարար կշռի վերաբերյալ

Սոնյա.

Բարև, սիրելի կոլեգաներ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ես զբաղվում եմ տարբեր Ա/Ձ հաշվապահությամբ, սակայն տեսակարար կշիռը ինձ համար դարձել է խնդիր: Եթե կարող եք մեկ համար գրանցել, ես հարցերս ուղղեմ, եթե դժվար չէ:

Տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի 37-րդ տող

Դավիթ Ասատրյան.

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ ամեն ամիս վճարել է 5000 դրամ եկամտահարկ (անունը դնենք կանխավճարներ, թե նվազագույն եկամտահարկ, միևնույն է), ապա ինչու՞ չպիտի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկում այն չերևա 60000 դրամ, ինչպես պնդում է հարկային տեսչությունը, չէ՞ որ այդ 37-րդ տողը կոչվում է “Եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկը”, ցուցումներում էլ ասվում է •[37] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը): Հարկայինը պնդում է, որ դա ուրիշ բանի մասին է: Ո՞վ է հանձնել այդ հաշվետվությունը, ինչպե՞ս է հանձնել… Կա՞ նախադեպ, որ ինչ-որ մի հարկային տեսչությունը ընդունել է այդ տողում գրվածը…

ԱՁ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի

mariam.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել` ԱՁ-ն մինչև մարտի 5 ինչ հաշվետվություններ պիտի ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:

Սոցապ անհատական հաշվետվության վերաբերյալ

Anna.

Եթե դեկտեմբերի 23-ին ներկա է դրվել տաբելում, և նույն օրը հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ+վերջնահաշվարկ, իսկ հրամանի տեքստում գրված է ազատել դեկտեմբերի 26-ից (24-շաբաթ, 25-կիրակի), այսինքն դեկտեմբերի 26-ին էլ չի աշխատելու: Իսկ անհատական հաշվետվությունում գրվում է հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ 01.01.2011թ, ավարտը 26.12.2011թ: Ես ճի՞շտ եմ գրանցել թե պետք է նշեմ ավարտը 23.12.2011թ.Եթե կարող եք օգնեք, դա շատ շտապ է: Շնորհակալություն:

Ո՞րն է հարկային բազան

em.

Շահութահարկի հաշվարկում հաշվապահական հաշվեկշռի արժեքը բալանսային թվերն են, իսկ հարկային բազան ո՞րն է:

Ֆ10 անհատական հաշվետվության լրացում

Anna.

Բարև ձեզ: Եթե սոց. հաշվետվության մեջ ֆիզ. արձակուրդի գումարը և օրը նշել եմ հունիսին 100 օր – 450,000դրամ, ապա Ֆ10 անհատական հաշվետվությունում ես ի՞նչ պետք է նշեմ (հունիս 140 օր – 450,000դրամ), թե՞ այդ օրերը բաժանեմ ըստ ամիսների` հունիս – 30օր, հուլիս – 31 և այլն, իսկ գումարը նշեմ հունիս ամսում ամբողջությամբ 450,000դրամ): Նոր օրենքը հաշվարկում է աշխատանքային օրեր, իսկ ես տարեկանը օրացուցային պետք է հաշվեմ, ես դա չեմ հասկանում, այդ օրերը բաժանե՞մ ամիսներին, թե՞ ոչ: Խնդրում եմ ասեք` տող առ տող ես ինչպես գրեմ: Շնորհակալություն:

Փոփոխված հաշվետվություններ

Lilit.

Ինչպե՞ս կարող եմ բեռնել փոփոխված հաշվետվության բլանկներ: Կանխավ շնորհակալություն:

Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության վերաբերյալ

Արամ.

Բարև ձեզ:
1) Ես ֆիզի գումարը միանվագ վճարել եմ մի օրում մարտի 15-ին, ապա Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության մեջ սոց. վճարի հաշվին կատարված ծախսերը ո՞ր ծածկագիրը նշեմ, իսկ գումարը և օրերը բաժանե՞մ ըստ ամիսների, թե՞ մարտ ամսում գրեմ 100 օր և 400.000 դրամ
2) մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքում չաշխատած օրերը ո՞ր ծածկագիրը նշեմ, և օրերը նշեմ աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային:
Դա շատ շտապ է, խնդրում եմ օգնեք:

Հաշվետվությունների լրացման հրահանգներ

Արմինե.

Օգնեք գտնել հրահանգ նոր շահութահարկի և տարեկան այլ հաշվարկների լրացման կարգի մասին:

Շահութահարկի հաշվարկի լրացում

Eva.

Բարև Ձեզ: Կխնդրեի օգնել` հաստատագրված վճարի դեպքում ինչպե՞ս է լրացվում պարզեցված շահութահակի հաշվետվությունը: Կանխավ շնորհակալութուն:

Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվություն

Աննա.

Բարև ձեզ: Ես Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության մեջ սոց. վճարի հաշվին կատարված ծախսերը ծածկագիրը նշեցի 2 (վճարել եմ ամբողջությամբ ապրիլ ամսում 350.000 դրամ), իսկ օրերի սյունակում չգիտեմ` ինչ նշեմ, աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային, իսկ չաշխատած օրերը նշեցի ծածկագիր 6, բայց օրերի սյունակում նույնպես չգիտեմ` նշեմ աշխատանքային, թե օրացուցային: Եթե կարող եք, շտապ գրեք` ես ի՞նչ նշեմ: Շնորհակալություն:

Տեսակարար կշռի հաշվարկ

Արսեն.

Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է, թե ինչպես հաշվենք տեսակարար կշիռը անհատ ձեռներեցների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագրում: Կանխավ շնորհակալություն:

Էլեկտրոնային եղանակով հանձնված հաշվետվության ճշգրտում

Seda.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ամսական ԱԱՀ վճարող է և հաշվետվությունները ՀՏ ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Օրենքով սահմանված կարգով ուղարկվել է հաշվարկը, սակայն 2011թ. 12-րդ ամսվա փոխարեն սխալմամբ լրացվել է 4-րդ եռամսյակ: Ի՞նչ հետևանք կունենա այս սխալը: Ըստ ինձ պետք է տալ 4-րդ եռամսյակի 0-ական ճշգրտված հաշվարկ և նոր 12-րդ ամսվա հաշվարկ: Սակայն այս դեպքում չի՞ առաջանա արդյոք ուշացման համար վարչական տուգանք և եթե այո, ապա ո՞ր կետով օրենքի:

ԱՁ տարեկան հաշվետվություններ

Անժելա.

Անհատ ձեռներեցի եկամտահարկի և տարեկան սոց.-ի նոր բլանկը ո՞ր կայքից կարող եմ բեռնել: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատողների թվի, աշխատավարձի չափի, մասնագիտությունների, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին հաշվետվություն

Anna.

Բարև ձեզ: Ես կարդացի լրացման կարգը, բայց այդքան էլ լավ չեմ հասկացել: Կարո՞ղ եք ինձ ասել (Աշխատողների թվի, աշխատավարձի չափի, մասնագիտությունների, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին) տարեկան հաշվետվության մեջ աշխատողների թիվը և աշխատավարձի չափը ինչպե՞ս են որոշում: Ըստ ամիսների և տարեկան, կարո՞ղ եք օրինակ բերել: Նաև մի հարց` աշխատավարձի չափի մեջ ներառվու՞մ է վերջնահաշվարկի գումարը և դեկրետի գումարը (140օր): Շնորհակալություն:

Հայտի ներկայացում սոցապ

Արամ.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն բացելուց հետո որքա՞ն ժամանակ ունենք ներկայացնել տնօրենի հայտը սոցապ, և որտեղ է դա ֆիքսված (ո՞ր օրենքի մեջ փնտրեմ):