Category: Հաշվետվություններ

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Վանա.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ՓՄՁ-ն հաշվետվությունները հանձնել էլեկտրոնային եղանակով: Ճիշտն ասած օրենքը կարդալիս որևէ արգելք չեմ տեսնում, բայց հատուկ նշում էլ չկա դրա վերաբերյալ: Խնդրում եմ արձագանքել:

Գործատուն աշխատողին տալիս է իր հաշվին արձակուրդ

Հակոբ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է.
եթե գործատուն աշխատողին տալիս է իր հաշվին արձակուրդ մեկ ամիս ժամկետով, արդյո՞ք այս դեպքում խնդիրներ են առաջանում սոց. վճարի հետ կապված: Խոսքս գործատուի սոց. վճարի մասին է: Այսինքն անկախ ամեն ինչից պե՞տք է գոնե 7000 դրամ նվազագույն գումարը փոխանցել: Եթե փոխանցվի, ապա այս դեպքում ԱՎՈՒՄ-ն ու ՍՈՑ-ի հաշվարկը իրար չեն բռնի: Միգուցե ես ինչ որ բան բա՞ց եմ թողել:

ԱԱՀ գերավճարի վերաբերյալ

Արփինե.

Կարո՞ղ եք պատասխանել մեկ հարցի: Դեբիտորական պարտքեր բյուջեին տողում ԱԱՀ-ի գերավճարը երևու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, եթե ունեք շահութահարկի 5 աղյուսակում լրացնելու ստանդարտ ձև, հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին (հաշվապահական հաշվառումը համապատասխանում է ՀՀօրենքի ՀՀ ստանդարտին), խնդրում եմ ուղղարկեք skrisina շնիկ mail.ru :

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն

Վահե.

Բարև, իմ հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Մեր ընկերությունը զբաղվում է ոռոգման ջրի վաճառքով: Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում (ձև N2) իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք սյունակում ո՞ր ծախսերն են ներառվում: Արդյո՞ք արտադրական նշանակության հիմնական միջոցների հաշվարկված մաշվածքի գումարը ներառվում է ինքնարժեքի մեջ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Ani.

Ա/Ձ-ը, որն աշխատում է հանրային սննդի ոլորտում, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:

Հաշվետվություն հիմնական միջոցների վերաբերյալ

Աննա.

Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս է հաշվարկվում հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հիմնական միջոցների տարեկան հաշվետվության մեջ:

Կազմակերպությունը գնման ակտով ձեռք է բերել հումք

Արմեն.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատակցի միջոցով գնման ակտով ձեռք է բերել հումք: Ի՞նչ ժամկետներում պետք է կատարի եկամտահակի վճարումը և որտե՞ղ պետք է ցույց տա դա: Շնորհակալություն:

Տեղեկությունների հանձնում

Լիանա.

Հարգելի հաշվապահներ, ճի՞շտ է, որ ԱԱՀ-ի տեղեկանքի հանձնման վերջնաժամկետը հաջորդ ամսվա 25-ի փոխարեն դարձել է 20-ը:

Հայտարարագրի լրացման հետ կապված

Արփինե.

Եթե ֆիզիկական անձի տարեկան եկամտահարկի պարզեցված ձևում 33-րդ տողը ավելի մեծ է, քան 32-րդ տողը, ապա տող 34-ում գրու՞մ ենք 33-րդ տողի թիվը: Իսկ 36-րդ տողը պարտադի՞ր է լրացնել: Նախապես շնորհակալություն:

ԱԱՀ-ի հաշվարկի վերաբերյալ

Դավիթ Ասատրյան.

Խնդրում եմ մեկ նախադասությունով բացատրել, թե ինչ տարբերություն կա ԱԱՀ-ի հաշվարկի հին և նոր ձևերի միջև: Կանխավ շնորհակալ եմ:

Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Թերեզա.

Բարև բոլորին, սիրելի կոլեգաներ: Ես ներկայացրել եմ Ա/Ձ սոց.-ի տարեկան սխալ հաշվետվություն: Կարո՞ղ եմ ճշտված հաշվետվություն ներկայացնել և մինչև ե՞րբ:

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Լուսինե.

Հաստատագրված հարկով աշխատող կազմակերպությունները տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեն: Հաշվեկշիռ չե՞նք տալու:

Ա/Ձ կողմից ներկայացվող հաշվետվություններ

Էդգար.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել այս հարցին` Ա/Ձ-ն բացի տարեկան եկամտահարկի հաշվետվությունից պե՞տք է նաև ներկայացնի եռամսյակային հաշվետվություն:

Շնորհակալություն:

Հաշվետվությունների ժամկետներ

Լիլիթ.

Ուզում եմ իմանալ, թե ձև 9-ի և 10-ի վերջնաժամկետը երբ է, և ուշացնելու դեպքում վարչական ակտ գրելու՞ են:

ԱԱՀ-ի ո՞ր ամսվա հաշվարկում ներառել հաշիվը

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Մատուցվել է էլեկտրաէներգիայի ծառայություն փետրվար ամսին: Հարկային հաշվում նշվել է մատակարարման ամսաթիվ 28.02.2011, իսկ հարկային հաշվի դուրս գրման ամսաթիվ` 03.03.2011: ԱԱՀ-ի ո՞ր ամսվա հաշվարկում պետք է ներառեմ այդ հաշիվը: Խնդրում եմ տալ ստույգ պատասխաններ: Կանխավ շնորհակալ եմ:

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Shushanik.

Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց.
եթե կազմակերպությունը շահութահարկի կանխավճարը կատարում է 1/6-ով և նվազագույն շահութահարկի վճարում չի լինում, շահութահարկի հաշվարկի նվազագույնի շահութահարկի մասում (ըստ եռամսյակների) արդյո՞ք որևէ բան պետք չէ՞ լրացնել: Եվ որտե՞ղ է երևում մեր կատարած կանխավճարները այդ դեպքում:

Եկամուտների տարեկան հայտարարագիր

Անի.

Խնդրում եմ պարզաբանել, թե ին՞չ է գրվելու Ա/Ձ-ի եկամտահարկի տարեկան հայտարարագրի 36 տողում կամ ինչու՞ չի գրվելու:

Հարկերի մասին ՀՀ օրենքի 16.1 հոդված

Anna.

Հարգելի հաշվապահներ, համաձայն “Հարկերի մասին ՀՀ օրենքի” 16.1 հոդվածի հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում, հայտարարագրերում, տեղեկություններում հարկային պարտավորությունների և հաշվանցվող գումարների համար որպես չափման միավոր է ընդունվում դրամը առանց լումաների: Հարց. 2010 թվականին վերաբերող գործարքների մասով հաշվետվությունները, որոնք ներկայացվել են ս.թ, նույնպե՞ս պետք է ներկայացվեր դրամներով, թե՞ միայն 2011 թվականի հաշվետվություններին է վերաբերում: Եվ շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացվի դրամներո՞վ, թե՞ հազար դրամներով: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:

Շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի

Աննա Հարոյան.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օնեք ինձ մի հարցով: Եթե կազմակերպությունը աշխատել է միայն հաստատագրված հարկով, շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի` պարզեցվա՞ծ, թե՞ ընդհանուր:
Կանխավ շնորհակալություն: