ՏՏ հավաստագիր

Մարինե. Ողջույն բոլորին։ Ունեմ ԱՁ, ծրագրավորող եմ։ 3 ամիս է ինչ բացել եմ ԱՁ-ն, աշխատում եմ 5% շրջհարկով։ Դեռևս աշխատողներ չունեմ, հետագայում` հնարավոր է։ Հարցս հետևյալն է. արդյո՞ք արժե դիմել ՏՏ հավաստագրի համար։ Ի՞նչ առավելություն կտա իմ դեպքում։ Եվ, եթե ես կարողանամ աշխատել որպես միկրո, այդ դեպքում արժե՞ հավաստագրի համար դիմել։ Նշեմ, եթե այս ամիս չդիմեմ, այլեւս չեմ կարող:

Պարտադիր կուտակային վճարներ

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք` խնդրեմ, 2022թ. հունվարի 1-ից սկսած կուտակային վճարները հաշվարկվելու են աշխատավարձի բազայի նկատմամբ 4.5%, իսկ եկամտային հարկը 21%: Այլ փոփոխություններ նախատեսվա՞ծ են, թե՞ այսքանն է: Շնորհակալություն

Աշխատավարձի հաշվարկման կարգ

Սյուզի. Հարցս աշխատավարձի հաշվարկման կարգին է վերաբերվում, խնդրում եմ օգնեք։ Եթե քոլեջում աշխատողի դրույքը կազմում է 1,02, իսկ ժամը 750դրամ է, ապա ինչպե՞ս եք հաշվում: Խնդրում եմ մանրամասն գրեք, եթե հնարավոր է։ Շնորհակալություն:

Կարո՞ղ է անձը համարվել միկրոձեռնարկատեր

Աննա. Բարև ձեզ: Կասե՞ք` 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների համար, որը վճարում է պետական տուրք, կարո՞ղ է անձը գրանցվել ԱՁ միկրոյի համակարգում:

Հղիության բյուլետեն արձակուրդի ընթացքում

Լաուրա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, աշխատակիցը գտնվում է արձակուրդի մեջ, նաև ներկայացրել է հղիության բյուլետեն։ Կարո՞ղ եմ հղիության և ծննդաբերության արձակուրդ ձևակերպել։

Շարունակելի բյուլետեն

Անուշ. Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրությամբ, աշխատակիցը վիրահատվել է, ունի ժամանակավոր անաշխատունակության թերթիկ. 01.10.2021-05.10.2021: Աշխատանքի ներկայանալու հատվածում գրված է շարունակելի: Ինչպե՞ս հաշվարկել:

Հարկային դաշտի ընտրություն

Անի. Բարև Ձեզ: ԱՁ-ն մատուցելու է հորատման ծառայություններ (буровые услуги)` տարբեր տեղանքներում իր սարքավորումները տանելով։ Այս գործունեությունը ոնց հասկանում եմ պետք է աշխատի շրջանառության հարկի համակարգում, եթե սխալվում եմ` ուղղեք օրենքի հղմամբ:

Կանխավճարի արտացոլում հաշվետվության մեջ

Հրանուշ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի էսպիսի հարց. եթե ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին կանխավճարային հաշվով գումար է փոխանցվել` հոկտեմբեր ամսում՝ ծառայությունների մատուցման նպատակով, ապա տվյալ դեպքում այն ներառվու՞մ է հոկտեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ: Եթե այո, ապա ո՞ր դրույքաչափով կհարկվի։

Արդյո՞ք պետք է դադարեցնել Ա/Ձ գործունեությունը

Անուշ. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ես գրանցված աշխատող եմ, ինչպես նաև դրանից բացի ունեմ իմ անունով գրանցված ԱՁ: Մի քանի օրից գնալու եմ ֆիզարձակուրդ, որպեսզի ստանամ ֆիզարձակուրդի վճարը պետք է ԱՁ-իս գործունեությունը դադարեցնե՞մ:

Մայրության նպաստի վճարման ժամանակահատված

Լուսինե. Բարև ձեզ։ Սեպտեմբերի 30-ից գտնվում եմ ֆիզարձակուրդում, անաշխատունակության թերթիկը ներկայացրել եմ աշխատավայր, բայց դեռ չեմ վճարվել։ Ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք գոյություն ունի ժամանակ, որի ընթացքում պետք է ստանամ նպաստը։ Եվ եթե մասնավոր հիմնարկ է, հնարավո՞ր է, որ չվճարեն։ Գրանցված աշխատող եմ։

Սնանկության կառավարչի աշխատավարձ

Կարինե. Բարի օր բոլորին: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. կազմակերպությունն ունի սնանկ կարգավիճակ, սնանկության կառավարչի աշխատավարձը օրենսդրությամբ սահմանված հարկերով հարկվու՞մ է:

Արձակուրդ փորձաշրջանի ընթացքում

Լիլիթ. Բարև Ձեզ: Աշխատողը գտնվում է երեք ամիս փորձաշրջանում: Փորձաշրջանից անցել է երկու ամիս: Կարո՞ղ է գնալ մեկ ամիս չվճարվող արձակուրդ: Եթե կարող է, ապա կերկարի մեկ ամիս փորձաշրջանը, թե՞ չէ: