Մայրության նպաստի հաշվարկ

Սոնա. Բարև ձեզ։ Երբ անձը գնում է ֆիզարձակուրդ, ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզարձակուրդի վճարը, եթե աշխատակիցը ֆիզարձակուրդին նախորդող 12 ամիսների ընթացքում որևիցե ամսվա մեջ ունեցել է մի քանի օր բյուլետեն կամ մի քանի օր վճարվող արձակուրդ։ Շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սեդա. Բարև Ձեզ: Ընկերությունը Երևանի քաղաքապետարանին վճարել է հողի կադաստրային արժեքը այն սեփականացնելու համար: Խնդրում եմ ինձ ասեք` ի՞նչ ձևակերպում տամ և այդ վճարումը ծախս ճանաչեմ, թե՞ ոչ:

Չվճարվող արձակուրդ

Մարինե. Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողի երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ժամկետը լրանում է 2021թ. դեկտեմբերի 18-ին, բայց ինքը արձակուրդից հետո անմիջապես ցանկանում է գնալ մեկ ամիս արձակուրդ իր հաշվն: Աշխատողին հասնու՞մ է 1 ամիս նպատակային չվճարվող արձակուրդ անմիջապես երեխայի խնամքի արձակուրդից հետո` 2021թ. դեկտեմբերի 18-ից սկսած:

Հաստիքի կրճատում

Աննա. Բարև ձեզ: Գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, լրանում է 03.12.21-ին: Կարո՞ղ եմ այդ օրն էլ ազատման դիմում գրել: Նաև այսպիսի մի հարց. նույն դեպքում, եթե հաստիքի կրճատման համար ազատում են աշխատանքից, սակայն չեն ծանուցում, արդյո՞ք ինձ փոխհատուցում հասնում է:

Ծառայության մատուցման վայր

Արմեն. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը 3-րդ երկրում գործող կազմակերպության պատվերով ԵԱՏՄ-ում գործող կազմակերպության հետ համագործակցության պայմանագիր է կնքում և ծառայության մատուցման գումար վերցնում։ Որտե՞ղ է համարվում ծառայության մատուցման վայրը։

Իր հաշվին արձակուրդ

Ռուզաննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. իր հաշվին արձակուրդը օրացուցայի՞ն օրով է, թե՞ աշխատանքային օրով է նշվում։ ՀՀ աշխատանքային օրենսգրքում գրված է, որ տարվա կտրվածքով հասնում է մինչև 60 օր։ Այսինքն՝ օրացուցայի՞ն օրով պետք է հաշվել։ Կանխավ շնորհակալ եմ։

Ընկերությունները ճանաչվել են փոխկապակցված

Արման․ Բարև Ձեզ։ Ընկերությունները ՊԵԿ նախագահի հրամանով ճանաչվել են փոխկապակցված։ Երբվանի՞ց պետք է դառնան ԱԱՀ վճարող և արդյո՞ք կարող են հաշվանցվել ստացված հաշիվները։

Գիշերային աշխատաժամանակ

Հայկուհի. Բարև Ձեզ։ Ընկերներ հարցս հետևյալն է՝ ունենք երկու հերթապահ-մեխանիկներ (վերելակների մասնագետներ), որոնց պայմանագրում աշխատանքային ժամերը նշված են 18։00-09։00-ն, աշխատանքը օրը մեջ, աշխատավարձն էլ ըստ հաստիքացուցակի՝ 97 000 դրամ։ Սակայն յուրաքանչյուր ամիս տաբելում նրանց համար հաշվակվում է 8 ժամ՝ ամեն օր, առանց հաշվի առնելու գիշերային աշխատաժամանակը։ Ինչպե՞ս կարգավորեմ խնդիրը՝ ըստ օրենքի, աշխատաժամանակի (գիշերային) և տաբելի հետ կապված։