Տարածք վարձակալությամբ

Քրիստինե. Ընկերներ, բարև Ձեզ: Մի հարց. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն իր տարածքը վարձակալությամբ տալ այլ իրավաբանական անձի և դրա համար հաշիվ դուրս գրել։ Եվ ի՞նչ հարկային պարտավորություններ դա կառաջացնի։ Կանխավ շնորհակալություն:

Հիմնական միջոցի օտարում

Արման. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով: Նախորդ տարում աշխատել է ԱԱՀ-ով և ձեռք է բերել հիմնական միջոցներ: Արդյո՞ք կարող եմ վաճառել հիմնական միջոցը շրջհարկով և ինչքա՞ն կհարկվեմ:

Մայրության նպաստի վերաբերյալ

Օֆա. Բարև Ձեզ: Կասեք` ի՞նչ պատճառներով է, որ սեփական հիմնարկի տնօրենը չի ցանկանում ֆիզ. արձակուրտ տալ: Այն դեպքում, երբ նա իմ աշխատավարձից ամեն ամիս հարկայինի գումար է պահում, իսկ հիմա ցանկանում է ազատել: Կասեք` ո՞ր դեպքերում կարող է չազատել աշխատանքից, որքա՞ն է այդ ամսական հարկը, որը խանգարում է գործատուին վճարել: Եվ, եթե ինձ ֆիզարձակուրդ տրամադրի, դա հետագայում ամբողջությամբ պետությունը փոխհատուցում է գործատուին, թե՞ ոչ: Կամ գործատուն իրավունք ունի՞ ինձ ազատել աշխատանքից հենց ֆիզարձակուրդ չտալու համար:

Չվճարվող արձակուրդ

Հայկ. Բարև Ձեզ: Օրենսդրական ակտերին լավ տիրապետող մասնագետներ ջան, կխնդրեմ օգնեք: Ո՞ր իրավական ակտով է սահմանված, որ արտակարգ դրության պայմաններում գործատուն իր աշխատողներին չվճարվող արձակուրդ տրամադրելու դեպքում կարող է գրանցման հայտերում չներկայացնել այդ տեղեկությունը չվճարվող արձակուրդի մասին: Շնորհակալություն:

Ճշգրտված հաշվետվություն

Մանե. Բարև Ձեզ։ Եթե էլեկտրոնային ներկայացման համակարգում օգոստոս ամսվա հաշվետվությունը ուղարկել եմ ու ուզում եմ նորից ուղարկեմ ճշգրտված ձևով, ի՞նչ որ տուգանք կգա, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Մայրության նպաստի վերաբերյալ

Գայանե. Բարև Ձեզ: Որ խնդրեմ կասեք` մայրության նպաստը հաշվարկելը և փոխանցումը կատարելը ավտոմատ կերպով է հաջորդ ամսվանից եկամտային հարկը քիչ փոխանցվում, թե՞ կան հաշվետվության ձևեր, որ պետք է ներկայացնել ՊԵԿ:

Տնօրենի նշանակում

Ռուզաննա. Բարև ձեզ, հարցս սա է. Ա/Ձ ձեռնարկատիրոջը գրանցել եմ ԲԲԸ-ում որպես փոխտնօրեն` 4 ժամով, մտածելով, որ 8 ժամով չեմ կարող գրանցել։ Հիմա Ա/Ձ փոխտնօրենը ռեգիստրով նշանակվելու է տնօրեն։ Ես կարո՞ղ եմ էլի թողնել 4 ժամ, թե՞ պետք է լինի 8 ժամ և դա չի հակասում աշխատանքային օրենսգրքի պահանջներին։ Աշխատավարձը ուզում եմ թողնել նույնը։

Ա/Ձ ցանկանում է սոց. վճար վճարել

Գոհար. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն գործում է միկրոյի դաշտում և օրենքով վճարում է միայն դրոշմանիշային վճար, բայց ցանկանում է վճարել նաև սոց. վճար: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս անել և հաշվետվության մեջ ինչպե՞ս ցույց տալ:

Վերջնահաշվարկ

Լուսինե. Բարև Ձեզ: Աշխատանքի եմ ընդունվել 2018թ. հունիսի 4-ին, ազատվել 2021թ. հոկտեմբերի 11-ին: Ինձ վերջնահաշվարկ հասնու՞մ է: Ասեմ, որ վերջին արձակուրդս 2021թ. համար հունվար ամիսն էր: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:

Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ

Սյուզի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է ներկայացրել 09.10-ից մինչև 23.10-ը, ապա 13 օրվա համար ենք վճարել գումարը, և ե՞րբ պետք է վճարենք, ո՞ր ամսվա եկամտայինի մեջ պետք է երևա։ Շնորհակալ եմ:

Շահույթի հաշվարկ

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ. արդյո՞ք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն տարվա վերջում շահույթը հաշվարկելիս նույնպես պետք է հաշվի առնի օրենքով սահմանված նվազեցվող ծախսերի թույլատրելի չափերը, ինչպես որ շահութահարկ վճարողներն են անում: Օրինակ` անհատույց տրված ակտիվների գծով ծախսերի, կամ վարկերի տոկոսների մասով կա՞ն որևէ սահմանափակումներ: Շնորհակալություն:

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Լուսինե. Բարև Ձեզ: Աշխատակիցը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից երեք ամիս առաջ է վերադարձել: Անաշխատունակության նպաստ հաշվելիս միջին աշխատավարձը ցածր է մինիմում աշխատավարձից: Ինչպե՞ս հաշվեմ նպաստը:

ՆՔ պին/պուկ կոդերը կորցնելու դեպքում

Ռազ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ-ն գրանցվել է պետ․ ռեգիստրում իր ID քարտով, բայց չի հիշում պին/պուկը, հնարավո՞ր է հիմա գրանցենք օգտվող այլ անձի, հանձնենք հաշվետվությունները, մինչև կհանի նոր նույնականացման քարտ: Նորը հանելուց հետո ի՞նչ քայլեր պիտի արվեն։

Պանրի արտադրություն կազմակերպելու համար

Արսեն. Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հարցիս,. ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր պանրի արտադրամաս հիմնելու և պանիրը խանութներում վաճառելու համար: Կանխավ շնորհակալություն:

Նոր սերնդի ՀԴՄ

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ավտոլվացման կետում նոր սերնդի ՀԴՄ է կիրառվում, որտեղ օրվա վերջում փակող կտրոն է տպվում, ի՞նչ խնդիրներ կառաջանան օրենքի տեսանկյունից, եթե կտրոնների մի մասը կորել են, կամ եթե գանձապահը չի փակել օրվա վերջում հասույթը: Արդյո՞ք բավարար չէ այն հանգամանքը, որ ֆիսկալ հասույթը արտացոլվում է ինտերնետ կապի միջոցով: