Ինքնահաշիվ կանխավճարների դիմաց

Հրանուշ. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ոչ ռեզիդենտների կողմից դուրս գրված կանխավճարային հաշիվների հիման վրա դուրս գրվու՞մ է ինքնահաշիվ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել, օրենքի ո՞ր հոդվածով է այն կարգավորվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Վարձակալություն ֆիզ. անձից

Ռազ. Բարև ձեզ: ԱՁ-ն, որը ներկայացրել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն, վարձակալությամբ է վերցրել տարածք ֆիզ. անձից։ Այս դեպքում առաջանու՞մ է եկամտային հարկ 10% և ո՞վ է վճարելու այն։

Աշխատավարձի կանխիկ վճարում

Սյուզի. Բարև Ձեզ։ Կասեք խնդրեմ՝ Երևան քաղաքում աշխատող հանրային սնունդը, եթե ունի 10 և ավելի աշխատող՝ կարո՞ղ է աշխատողների աշխատավարձի մի մասը բանկային փոխանցումով վճարել իսկ մյուս մասը կանխիկ։:

Վարկային կազմակերպության հաշվապահի որակավորման քննության հարցաշար

Վարկային կազմակերպության հաշվապահի որակավորման քննության հարցաշարի պատասխանները որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել։

Գործունեության իրականացում արտերկրում

Մարիաննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եմ հարց ուղղել. պետք է բացեմ ԱՁ և աշխատեմ ՀՀ տարածքից դուրս, բանկում ունենամ հաշիվ, որին կփոխանցեն աշխատավարձը։ Taxservice կայքում հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնեմ, կարո՞ղ եք օգնել: Կարո՞ղ են այս պարագայում շրջհարկի դիմում տալ և աշխատել շրջհարկով:

Սեպտեմբերին փաստացի աշխատած ժամեր

Լիլիթ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Սեպտեմբեր ամիսը ունեցել է 21 աշխատանքային օր, ըստ իս հնգօրյայի դեպքում աշխատանքային ժամերը 168 են, եթե հանենք 1 ժամը, որպես ոչ աշխատանքային կամ տոն օրին նախորդող՝ կլինի 167 ժամ, իսկ 6օրյան՝ 162ժ., կայքերում հաշվիչը տալիս է 160 աշխ. ժամ 5 օրյայի համար, 155՝ վեցօրյայի։ Ո՞վ կարող է բացատրել՝ ո՞նց է կատարվել հաշվարկը։ Շնորհակալություն:

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Նարինե. Հարգելի հաշվապահներ, ԱՁ աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: ԱՁ-ն դադարեցնում է գործունեությունը, վերջինիս ազատում աշխատանքից: Արդյո՞ք դա կարող է ազդել երեխային տրամադրվող ամսական նպաստին:

Անտոկոս փոխառություն

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե ՍՊԸ-ի դրամարկղում գումար կա, կարո՞ղ ենք արդյոք հիմնադրին անտոկոս փոխառություն տալ: Նշեմ նաև, որ կրեդիտորական պարտքերից ունենք միայն պարտք բանկին (վարկեր): Շնորհակալություն:

Արդյո՞ք կիսաֆաբրիկատները դրոշմավորման ենթակա են

Բարև Ձեզ։ Ո՞վ կարող է նշել՝ կիսաֆաբրիկատները դրոշմավորման ենթակա են (օրինակ` խինկալի, կիևսկի, աջարական, սլայոնիի սառեցված խմոր)։ Խնդրում եմ նաև նշեք օրենքի հղումը։

Անաշխատունակության թերթիկ

Աննա. Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչպես հաշվարկեմ, որպեսզի հասկանամ թե ինչքա՞ն գումար եմ ստանալու հոկտեմբեր ամսվա համար, աշխատանքի եմ ընդունվել 09.08.2021թ. և 04.10.2021-19.10.2021թթ. ներկայացնելու եմ անաշխ. թերթիկ։ Նշեմ, որ սա առաջին գրանցված աշխատանքն է:

Վերջնահաշվարկ

Նարինե. Բարև ձեզ: 2017 թվականի հունիս ամսից ես գտնվում եմ ֆիզարձակուրդում մինչև օրս, այդ ընթացքում աշխատանքի չեմ վերադարձել, ֆիզից ֆիզ եմ գնացել ու 2017 թվականից ամենամյա արձակուրդիցել չեմ օգտվել: Hիմա հիմնարկի լուծարումից ինձ հասնու՞մ է արձակուրդ, և ինչպե՞ս է հաշվարկվում:

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Մարի. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք: ՀԿ-ն ունի մեկ գրանցված աշխատող և 8 քաղիրավականով, որոնք ընդունվել են օգոստոսին: Իրենց վճարումը կատարվելու է նոյեմբերին, այսինքն՝ եկամտայինի հաշվետվությունը իրենց համար պետք է տամ մինչև դեկտեմբերի 20-ը: Բայց սեպտեմբերի հաշվետվությունը ներկայացնելիս այդ աշխատողների տվյալներն էլ է նշվում, կարո՞ղ եմ իրենց գումարների սյուները դատարկ թողնել, միայն նշել աշխատողինը, թե՞ ձև կա իրենց ջնջելու:

Եկամտային հարկի փոխհատուցում

Գևորգ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ես աշխատում եմ միանգամից 2-ից ավելի պետական հաստատությունում և յուրաքանչյուր վայրից պետական բյուջե եմ վճարում եկամտային հարկ։ Բացի հիփոթեքային վարկատեսակից, կա՞ն այլ միջոցներ այդ գումարները ետ ստանալու: Կանխավ շնորհակալ եմ։