Եթե օգոստոսին պարի դպրոցը չի աշխատել

Էդգար. Եթե մերը պարային դպրոց է և օգոստոսը ընդհանրապես երեխաները չեն գալիս և դրամային մուտքեր չեն լինում, ես որպես ղեկավար որտեղի՞ց արձակուրդային վճարեմ, գումարած դրա հարկերը, չհաշված այս անցածը մի կերպ վճարեցի։ Խնդրում եմ ճիշտ լուծում առաջարկել:

Ինչպե՞ս փաստաթղթավորել փոխառությունը

Իգոր. Բարև Ձեզ։ ՍՊ ընկերությունը փոխառությամբ գումար է վերցրել, սակայն գումարը ընկերության հաշվին մուտք է եղել մաս-մաս, տարբեր օրերի, ինչպե՞ս կարելի է փաստաթղթավորել, կա՞ արդյոք ֆինանսական փոխառության հանձնման-ընդունման ակտի ձև։

Արտադրության աշխատակիցների աշխատանքային գրաֆիկ

Ամալյա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել տվյալ հարցում. արտադրության աշխատակիցներին կարո՞ղ եմ կազմել աշխատանքային գրաֆիկ երեկոյան 18:00-ից՝ 8 ժամյա տևողությամբ, յուրաքանչյուր օր, և արդյո՞ք 22-ից հետո պետք է վճարեմ գիշերային հաշվարկով: Շնորհակալություն:

Ամենամյա արձակուրդի օգտագործում մինչև աշխատանքից ազատվելը

Անուշ. Բարև ձեզ: Կասե՞ք, որ խնդրենք, եթե աշխատողը ընդունվել է 2018 հուլիս ամսին մանկապարտեզ աշխատանքի և 2021թ. սեպտեմբերի 6-ից ազատվում է աշխատանքից, ապա ինքն իրավունք ունի՞ 2021թ. ամենամյա արձակուրդը վերցնի մինչև ազատվելը՝ ասենք օգոստոս ամսին:

Հանրային սննդի գործունեության հարկման դրույքաչափ

Դիանա. Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ ասել. հանրային սննդի ոլորտը 6%-ով է հարկվու՞մ, իսկ միկրոյով կարո՞ղ է աշխատել: Եթե իրականացնում է նաև այլ գործունեություն, այդ դեպքում հանրային սնունդը 6% է՞, իսկ մյուս գործունեությունը 20%: Շնորհակալ եմ նախապես:

Արևածաղիկի արտադրություն

Գրիգոր. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արևածաղիկի արտադրություն է, աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, ունի ներկրում (ԵՏՄ) և արտահանում: Բացի ԱԱՀ, եկամտային հարկ, շահութահարկ հարկերի հաշվետվություններից ուրիշ ի՞նչ հաշվետվություններ ենք հանձնում: Այլ բնագավառներում փորձ ունեմ, ուղղակի սննդի արտադրությունում չեմ աշխատել: Նախապես շնորհակալ եմ:

ՀՎՀՀ չնշելու պատճառով առաջացած տույժեր

Մարինե. Բարև ձեզ: Ես հանդիսացել եմ ինքնուրույն հարկ վճարող 2018-2019թթ., ներկայացրել եմ հաշվետվությունները ժամանակին, հարկային պարտավորությունները վճարել եմ ժամանակին: Քանի որ բանկի աշխատակցի կողմից վճարման հանձնարարագրում ՀՎՀՀ չի նշվել հարկային պարտավորությունը չի մարվել և հաշվարկվել են տույժեր, դիմելուց հետո պարտքը մարվել է, բայց տույժերը չեն մարվել։ Կօգնեք հասկանալ՝ ի՞նչ կարող եմ անել տույժերի համար։

Արդյո՞ք պատվաստումը պարտադիր է նաև Ա/Ձ-ների համար

Մարինե. Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, չգիտեմ որքան տեղին է հարցս։ Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը, քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։ Եվ ի՞նչ ընթացակարգով է իրենից ենթադրում։ Շնորհակալ եմ Նշեմ, որ ֆրիլանս եմ անում, և որևէ հաճախորդի հետ շփում չի ենթադրվում։

Աշխատավարձի հաշվարկ

Ռոման. Բարև ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 18.08.2021թ.: Պայնագրով պետք է ստանա 100 000 դրամ աշխատավարձ, 6օրյա: Օգոստոս ամսին աշխատել է 80 ժամ: Արդյո՞ք ճիշտ կլինի օգոստոս ամսվա աշխատավարձը հաշվարկել հետևյալ կերպ՝ լրիվ ամսվա համար պետք է աշխատեր 174 ժամ և ստանար 100 000, բայց աշխատել է 80 ժամ և ստացել 45 977 դրամ:

Հղի կանանց աշխատանքից ազատելու հետ կապված

Արմինե. Բարև ձեզ: Գիտեմ, որ հղի կանանց աշխատանքից ազատելն արգելվում, բայց, եթե կազմակերպությունը փակվում է(սեզոնային է, մանկապարտեզ, ամեն տարի 5 ամսով), իրավունք ունե՞նք ազատել: Նշեմ, որ պայմանագիրն անորոշ ժամկետով է, իսկ հղիությունը 30 շաբաթական չկա։ Մեկ հարց ևս. մեկ այլ աշխատակից գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կազմակերպությունը հոկտեմբերի 1-ից փակվում է, այդ աշխատողին արձակուրդից հետո մեկ ամիս անց պե՞տք է ազատել և ի՞նչ վերջնահաշվարկ է հասնում (ընդունվել է հունիսի 1-ից 73 900 աշխատավարձ և 3 օր հուլիսից, այնուհետև ֆիզարձակուրդ է գնացել):

Բնակելի տարածքի՞, թե՞ գույքի անհատույց վարձակալական պայմանագիր

Լիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն տնօրենի բնակարանի հասցեն է, արդյո՞ք պետք է ունենալ անհատույց վարձակալական պայմանագիր,(կցանկանայի ճշտել, ո՞ր տեսակն է այս դեպքում տեղին` բնակելի տարածքի վարձակալական պայմանագիր, թե՞ գույքի անհատույց վարձակալական պայմանագիր), և եթե ՍՊԸ վարձակալելու է տարածք` գրասենյակի համար, արդյո՞ք պետք է փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, և վարձակալությունից ի՞նչ հարկեր կառաջանա ՍՊԸ-ի համար։ Շներհակալություն:

Դրոշմապիտակների ձեռքբերում ներմուծման ժամանակ

Սյուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ ճիշտ կազմակերպել գործընթացը։ Ընկերությունն առաջին անգամ Ուկրաինայից ներմուծելու է ներկեր։ Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում է պետք ձեռք բերել դրոշմապիտակները։ Կանխավ շնորհակալություն։

Շրջհարկի դիմում թղթային տարբերակով

Մարի. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգենլ՝ նոր բացված ԱՁ է, շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը կարո՞ղ ենք թղթային տարբերակով ներկայացնել հարկային։ (ԱՁ-ն դեռ նույն. քարտ չի հանել, մինչև հանի 20 օրից կանցնի):

Նպաստի հաշվարկ վաղաժամ ծննդաբերության ժամանակ

Մելինե. Բարև Ձեզ: Եթե մայրության նպաստի թերթիկի վրա նշված է 25.09.2021-20.01.2021, այդ ժամանակահատվածի համար պե՞տք է հաշվել նպաստի գումարը: Վաղաժամ ծծնդաբերություն է տեղի ունեցել, և եթե երեխան ծնվելուց հետո մի քանի շաբաթ անց մահացել է՝ դա ազդում է հաշվարկի վրա: