Վարձատրություն լրացուցիչ աշխատանքի դիմաց

Սարիբեկ. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը կատարել է հաստիքացուցակում նշված գործառույթներից ավել աշխատանք (աշխատանք, որը նախատեսված է եղել այլ հաստիքով, որը կրճատվել է)` այդ դեպքում աշխատողը կարո՞ղ է աշխատավարձի ավելացման հարց բարձրացնել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատանք համատեղությամբ, թե՞ արտաժամյա աշխատանք

Գայանե: Բարև ձեզ: Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մի հարց՝ եթե նույն հիմնարկում հիմնական աշխատանքից բացի կատարում են ուրիշ աշխատանք, այդ դեպքում գրվու՞մ է համատեղությամբ պայմանագիր, թե՞ արտաժամյա:

Նշված ժամանակին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում

Անի. Բարև Ձեզ։ Հղիության 7-րդ ամսին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում (8-րդ ամսին ևս աշխատելու դեպքում) արդյո՞ք վարձատրությունը կազմում է նույն կերպ, ինչ նախորդ ամիսներին։ Շնորհակալություն։

Բժշկական հաստատության կողմից բնապահպանական հարկի վճարում

Տիգրան. Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է բժշկական հաստատության կողմից բնապահպանական հարկի վճարմանը: Հաստատությունը 2017թ-ից իրականացնում է գործունեություն պացիենտների ռենտգեն ախտորոշումներ, բուժում, և հիվանդանոցային գործունեություն չի ծավալում: Արդյո՞ք վերջինս պարտավոր է ներկայացնելու բնապահպանական հարկի հաշվետվություն և վճարել հարկը:

Ո՞ր դեպքում է գործատուն վճարում հարկերը

Սյուզի. Բարև ձեզ: Կասեք՝ խնդրում եմ, եթե աշխատողը կրճատ աշխատաժամով է գրանցված, ո՞ր դեպքում է գործատուն վճարում հարկերը, և լրիվ աշխատաժամի դեպքում էլի ե՞րբ է գործատուն վճարում հարկերը։ Եվս մեկ հարց. դրոշմանիշային գումարը եկամտային հարկման բազայի մեջ է չէ՞։ Դրոշմանիշայինի համար հաշվարկի ձև չկա, ուղղակի փոխանցում ենք և վե՞րջ։ Շատ շնորհակալ եմ:

Կայքերի վաճառք օտարերկրյա ընկերությանը

Գայանե. Բարև Ձեզ: Ընկերությունը զբաղվում է կայքերի պատրաստմամբ և վաճառում Գերմանիայում գտնվող մեկ այլ ընկերության, հիմա ՍՊԸ-ով է զբաղվում: Կասեք ինձ՝ հնարավո՞ր է փոխել այլ հարկատեսակի, որպեսզի քիչ հարկեր վճարի, օրինակ՝ միկրո, ԱՁ: Շնորհակալություն:

Ճշգրտված հաշվետվություն

Անի. Փորձառու հաշվապահներ ջան, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Եկամտային հարկի հաշվետվությունը 2 անգամ ճշտել եմ։ Առաջին անգամ աշխատավարձը բարձրացրել եմ, որի արդյունքում դրոշմանիշային վճարը ավելացել է։ Երկրորդ անգամ ցածրացրել եմ աշխատավարձի գումարը, բայց չի նվազել դրոշմանիշայինը։ Հարկային մարմինը մեկնաբանում է հետևյալ կերպ. Դրոշմանիշային վճարի մասին ՀՀ օրենք հոդված 14 կետ 4. 4. Հարկային գործակալների կողմից հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված ամսական հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հաշվի չի առնվում։ Խնդրում եմ, եթե ինչ-որ հնարավոր դեպք գիտեք ասեք, ի՞նչ կարելի է անել:

Դրամարկղային գրքի վարման կարգ

Բարև Ձեզ: ԿԽնդրեմ օգնել ինձ. դրամարկղային գրքում յուրաքանչյուր ամիս սկսու՞մ է ամսի 1-ով և ավարտվում ամսվա վերջին օրով, թե՞ վերջին անդորրագրի ամսաթվով, թե՞ ամսվա վերջին աշխատանքային օրով:

Քովիդի հետ կապված սահմանափակումներ

Սոնա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք. ինչպե՞ս գտնեմ ԱՆ-ի 20.08.2021թ.-ի հրամանը Քովիդի հետ կապված սահմանափակումների վերաբերյալ։ Եվ ինչպիսի՞ գործողություններ է պետք իրականացնել ոչ պետական կազմակերպությունում այդ հրամանով պայմանավորված:

Արձակուրդայինի արտացոլում հաշվետվության մեջ

Սյուզի. Բարև ձեզ: Եկամտայինի հետ կապված մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք։ Եթե աշխատողը վճարվող արձակուրդ է գնացել 06-րդ ամսի վերջից մինչև 07ամսվա կեսերը, արձակուրդայինի գումարը ո՞ր ամսվա եկամտայինի մեջ է երևում, և միանգամից ամբողջ գումարն է վճարվու՞մ։ Չվճարվող արձակուրդը ինչպե՞ս է արտացոլվում եկամտայինի մեջ։ Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է բերել 06-ից 07 ամիսների համար, արդյո՞ք ուշ չի լինում, 08-ի եկամտայինի մեջ չպե՞տք է 07 ամսվա եկամտայինի մեջ երևար։ Շնորհակալություն:

Գնումների համակարգողների որակավորման քննություն

Մարիամ. Բարև Ձեզ: Կներեք՝ ինձ ո՞վ կասի. հաշվապահության գնումների գցով որակավորում ստանալու համար որտե՞ղ է քննությունը անցկացվում՝ քաղաք Երևանու՞մ:

Մայրության նպաստի հաշվարկի հերթական քայլերը

Տիգրան. Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն աշխատողին պետք վճարի հղիության նպաստ: Կարո՞ղ եք նշել քայլերի հերթականությունը, թե ի՞նչ պետք է անել, անաշխատունակության թերթիկից սկսած:

Վերջնահաշվարկ

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք. ունենք աշխատողներ, որ ազատվելու են աշխատանքից, սեպտ. 30-ը վերջին աշխ. օրն է։ Ունեն չօգտագործված արձակուրդային օրեր. ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը հետևյալ օրինակներում, եթե 1-ին աշխատողն ընդունվել է կես դրույքով (47 700)՝ 04.06-ից և 3 ամիս է լիարժեք աշխատել: 2-րդ աշխատողն աշխատել է է 3 ամիս և մեկ ամիս՝ 13 աշխ.օր, մնացած 9 օրը անաշխատ. թերթիկ է բերել (93 500 աշխձ-ի չափը): Կամ եթե 3 ամիս աշխատել է, 3-ը լիարժեք մեկ ամիսը 15 օր (73 900 աշխձ-ի չափը): Այդ կիսատ ամիսները վերջնահաշվարկի ժամանակ մասնակցու՞մ են միջինը գտնելուն, և սոց վճար պահվու՞մ է։