Անշարժ գույքի օտարում

Օլեգ. Իրավաբանական անձ եմ, աշխատում եմ շրջանառության հարկով: Ցանկանում եմ օտարել 75 մլն դրամով անշարժ գույք, որի կադաստրային արժեքը 200 մլն դրամ է, գումարը փոխանցվելու է երկու փուլով՝ 50մլն այս տարի, 25մլն 2022թ.-ին: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկով եմ հարկվելու, և ո՞ր արժեքից՝ 200մլն, թե՞ 75մլն-ից:

Տրանսպորտային միջոցի ներմուծում 3-րդ երկրից

Անի. Բարև ձեզ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծել տրանսպորտային միջոց հետագայում վաճառելու նպատակով և վճարել կանխիկ եղանակով, կամ այլ՝ ոչ կազմակերպության հաշվեհամարից։

Եթե աշխատողը փոխարինում է արձակուրդի մեջ գտնվողին

Արփինե․ Ողջույն: Եթե աշխատողը փոխարինում է արձակուրդի մեջ գտնվողին, ապա արդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվում փոխարինող աշխատողի վարձատրությունը (արդյո՞ք տրվում է պարգևավճար, թե՞ այլ կերպ է ձևակերպվում), և ինչպիսի՞ փաստաթղթեր են պատրաստվում այդ նպատակով:

Ուսուցչի ժամավճար

Մարի․ Բարև ձեզ։ Եթե միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ըստ բեռնվածքի ունեմ 936 ժամ, որի համար հաշվարկվել է 142 085 աշխատավարձ, և ունեմ նաև 144 դասաժամ, որը ձևակերպվել է ժամավճար, կուզեյի իմանալ՝ ժամավճարի համար որքա՞ն գումար եմ ստանալու, և արդյո՞ք արձակուրդայինն հաշվարկվում է ժամավճարի մեջ։ Ամսական որքա՞ն կկազմի իմ ժամավճարի գումարը։ Եվ որքա՞ն են հաշվարկում մեկ ժամը։

Եթե աշխատակիցը հրաժարվում է պատվաստվել

Սոնա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ գործողություններ պետք է իրականացնի գործատուն այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր հրաժարվում են ենթարկվել Առողջապահության նախարարի 2021թ-ի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին։

Վարձատրություն լրացուցիչ աշխատանքի դիմաց

Սարիբեկ. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը կատարել է հաստիքացուցակում նշված գործառույթներից ավել աշխատանք (աշխատանք, որը նախատեսված է եղել այլ հաստիքով, որը կրճատվել է)` այդ դեպքում աշխատողը կարո՞ղ է աշխատավարձի ավելացման հարց բարձրացնել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատանք համատեղությամբ, թե՞ արտաժամյա աշխատանք

Գայանե: Բարև ձեզ: Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մի հարց՝ եթե նույն հիմնարկում հիմնական աշխատանքից բացի կատարում են ուրիշ աշխատանք, այդ դեպքում գրվու՞մ է համատեղությամբ պայմանագիր, թե՞ արտաժամյա:

Նշված ժամանակին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում

Անի. Բարև Ձեզ։ Հղիության 7-րդ ամսին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում (8-րդ ամսին ևս աշխատելու դեպքում) արդյո՞ք վարձատրությունը կազմում է նույն կերպ, ինչ նախորդ ամիսներին։ Շնորհակալություն։

Բժշկական հաստատության կողմից բնապահպանական հարկի վճարում

Տիգրան. Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է բժշկական հաստատության կողմից բնապահպանական հարկի վճարմանը: Հաստատությունը 2017թ-ից իրականացնում է գործունեություն պացիենտների ռենտգեն ախտորոշումներ, բուժում, և հիվանդանոցային գործունեություն չի ծավալում: Արդյո՞ք վերջինս պարտավոր է ներկայացնելու բնապահպանական հարկի հաշվետվություն և վճարել հարկը:

Ո՞ր դեպքում է գործատուն վճարում հարկերը

Սյուզի. Բարև ձեզ: Կասեք՝ խնդրում եմ, եթե աշխատողը կրճատ աշխատաժամով է գրանցված, ո՞ր դեպքում է գործատուն վճարում հարկերը, և լրիվ աշխատաժամի դեպքում էլի ե՞րբ է գործատուն վճարում հարկերը։ Եվս մեկ հարց. դրոշմանիշային գումարը եկամտային հարկման բազայի մեջ է չէ՞։ Դրոշմանիշայինի համար հաշվարկի ձև չկա, ուղղակի փոխանցում ենք և վե՞րջ։ Շատ շնորհակալ եմ:

Կայքերի վաճառք օտարերկրյա ընկերությանը

Գայանե. Բարև Ձեզ: Ընկերությունը զբաղվում է կայքերի պատրաստմամբ և վաճառում Գերմանիայում գտնվող մեկ այլ ընկերության, հիմա ՍՊԸ-ով է զբաղվում: Կասեք ինձ՝ հնարավո՞ր է փոխել այլ հարկատեսակի, որպեսզի քիչ հարկեր վճարի, օրինակ՝ միկրո, ԱՁ: Շնորհակալություն:

Ճշգրտված հաշվետվություն

Անի. Փորձառու հաշվապահներ ջան, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Եկամտային հարկի հաշվետվությունը 2 անգամ ճշտել եմ։ Առաջին անգամ աշխատավարձը բարձրացրել եմ, որի արդյունքում դրոշմանիշային վճարը ավելացել է։ Երկրորդ անգամ ցածրացրել եմ աշխատավարձի գումարը, բայց չի նվազել դրոշմանիշայինը։ Հարկային մարմինը մեկնաբանում է հետևյալ կերպ. Դրոշմանիշային վճարի մասին ՀՀ օրենք հոդված 14 կետ 4. 4. Հարկային գործակալների կողմից հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված ամսական հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հաշվի չի առնվում։ Խնդրում եմ, եթե ինչ-որ հնարավոր դեպք գիտեք ասեք, ի՞նչ կարելի է անել:

Դրամարկղային գրքի վարման կարգ

Բարև Ձեզ: ԿԽնդրեմ օգնել ինձ. դրամարկղային գրքում յուրաքանչյուր ամիս սկսու՞մ է ամսի 1-ով և ավարտվում ամսվա վերջին օրով, թե՞ վերջին անդորրագրի ամսաթվով, թե՞ ամսվա վերջին աշխատանքային օրով: