Աշխատանք համատեղությամբ

Մարինե. Հարգելիներս, դպրոցում կես դրույքով աշխատող հաշվապահը կարո՞ղ է ներքին համատեղությամբ նաև կես դրույք որպես օպերատոր աշխատել: Եթե կան հիմնավորող կետեր՝ խնդրում եմ նշեք և՛ ոչ-ի դեպքում, և՛ այո-ի: Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր հարցին արագ արձագանքելու համար:

Գնման ակտով ֆիզ. անձից գնում է կատարվել

Ռուբ. Բարև ձեզ: Եթե գնման ակտով ֆիզիկական անձից գնում է կատարվում, ապա գնման ակտի մեջ և ապրանքների գնման պայմանագրի մեջ արժեքը պետք է գրվի եկամտային հարկի գումարը ներառյա՞լ, թե՞ միայն ֆիզիկական անձին վճարվող գումարը՝ առանց եկամտային հարկի։ Շնորհակալություն:

ՀԴՄ ձեռքբերում

Մարինե. Բարև բոլորին: Հարգելիներս, երբ լրացնում ենք ՀԴՄ ձեռք բերելու 100 Ձևը, քանի՞ օր հետո է հաստատման կոդը երևում: Օգոստոսի 24-ին լրացրել եմ, մերժվել էր, քանի որ հասցե չէի նշել՝ ԱՁ-ի, օգոստոսի 26-ին կրկին ճշտված տարբերակ լրացրեցի, քանի օր է ցույց է տալիս ընթացքի մեջ, բայց կոդը դեռ չի երևում: Նախապես շնորհակալ եմ:

Մայրության նպաստի հաշվարկ

Անի. Բարև ձեզ: Կներեք մի հարց ունեմ. ֆիզարձակուրդի հաշվարկի մեջ ներառվու՞մ են արդյոք պարգևավճարները, նոր տարվա պրեմիան և այլ վճարները: Եթե այո, ո՞նց է տեղի ունենում հաշվարկը 1/12-ի, ի՞նչ է դա նշանակում:

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Շողիկ. Բարև ձեզ: Եթե դեռ դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում աշխատակիցը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնում, արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ գրաֆիկով պետք է աշխատի ուսուցչի օգնականը

Հասմի. Բարև ձեզ: Ներողություն ինձ մի հարց է հետաքրքրում: Աշխատանքային ի՞նչ գրաֆիկով պետք է աշխատի ուսուցչի օգնականը դպրոցներում, և եթե կարելի է իրավական հիմքերով:

Անաշխատունակության թերթիկ

Անահիտ. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ նոր ընդունված աշխատակիցը մեկ օր աշխատանքի ներկայանալուց հետո հիվանդացել է կորոնավիրուսով և ներկայացրել անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս պետք է հաշվարկել, եթե նախորդ 12 ամիսներին չի աշխատել:

Հիմնադրի կողմից բանկային հաշվեհամարին կատարված փոխանցում

Արուսիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՏՏ ոլորտի կազմակերպությունը ծառայություն է մատուցել արտասահմանյան գործընկերոջը՝ կայքի միջոցով։ Կայքում հնարավոր չէ նշել կազմակերպության բանկային տվյալները, նշել են հիմնադիրներից մեկի հաշվեհամարը։ Հիմնադիրը պետք է գումարը փոխանցի կազմակերպության բանկային հաշվեհամարին, նպատակ դաշտում գրելով, դուրս գրված ծառայության հաշիվ վավերագրի համարը։ Այս կերպով ճի՞շտ է կազմակերպվում հաշվապահական հաշվառման գործընթացը։ Շնորհակալություն:

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀԿ-ի հաշվապահություն

Ալլա. Բարի օր, հարգելի խմբակիցներ: ՀԿ ուզում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել՝ համերգ կազմակերպել և տոմսերի վաճառք իրականացնել: Խնդրում եմ հուշեք՝ թե ի՞նչ քայլից պետք է սկսեմ հաշվապահական հաշվառումը:

Աշխատակիցն ուշանում է աշխատանքից

Լաուրա. Բարև Ձեզ։ Աշխատակիցը աշխատում է հնգօրյա աշխատանքային շաբաթով, օրական 8 ժամ տևողությամբ, սակայն պարբերաբար ուշացումներով է ներկայանում աշխատանքի։ Կարո՞ղ եմ տաբելում 8 ժամի փոխարեն նշել այնքան ժամ, որքան նա աշխատել է՝ օրինակ՝ 2 ժամ ուշացել է, նշեմ 6 ժամ:

Վճարվելիք հարկեր դադարեցումից հետո

Մարիամ. Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ն կատարում է միայն մեկ գործարք, և կասեցվում է իր գործունեության երկրորդ ամսում, ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն։ Արդյո՞ք դրոշմանիշային վճարը պետք է վճարել ողջ տարվանը, թե՞ միայն գործունեության ամիսների հաշվով։ Շնորհակալություն:

Վերջնահաշվարկ

Անի. Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը գնացել է արձակուրդ 2019թ. սեպտեմբեր ամսին: Հետո աշխատել և վարձատրվել է 10, 11, 12 - 2019թ. և 01, 02, 03, 06 ամիսների համար 2020թ. 100 000դր կեղտոտ աշխատավարձով: Ազատվել է 2021թ. հունվար ամսին: Կասե՞ք, խնդրում եմ՝ ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ կատարվեր աշխատակցի հետ և քանի՞ օր արձակուրդային պետք է հաշվարկվեր: Շնորհակալ եմ:

Ականջակալների ներմուծում Չինաստանից

Բարև ձեզ: Եթե Չինաստանից ներմուծվում են ականջակալներ 100-120 հատ, որի արժեքը չի գերազանցում 200$, սակայն անցնում է անձնական օգտագործման սահմանաչափը, որը եթե չեմ սխալվում՝ 4 հատ է, մաքսազերծման կարիք լինելու՞ է, թե՞ ոչ:

Տույժ և տուգանքի մարում

Մարինե. Բարև բոլորին: Հարգելիներս, այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածք են արտածում, եկամտային հարկի պարտք է ցույց տալիս 53 605դրամ և տույժ 14 869 դրամ, պարտավորությունների ընդամենը չափ` 68 474 դրամ: Ասեմ, որ դպրոց է, քաղիրավական պայմանագրի հայտ է ուշ ներկայացրել և նման փաստի առաջ կանգնել: Հիմա կարո՞ղ են դպրոցի հաշվից փոխանցել և՛ տույժը, և՛ եկամտայինի պարտքը: Շնորհակալ եմ նախապես: