Հաշվարկային հաշիվ բացելու վերաբերյալ

Կարինե. Բարև ձեզ: Բանկում հաշվարկային հաշիվ՝ ոչ քարտային, բացելը, բակերի համար պարտադի՞ր է, եթե այո, խնդրում եմ ասել օրենսդրական հիմք: Բանկ կա, որ ասում է պարդադիր է, բանկ կա՝ ոչ:

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Արփիկ. Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում` ուսմասվար եմ և ունեմ 8 դասաժամ, ստանում եմ 144 000 դրամ աշխատավարձ: Օգոստոսի 11-ից 22-ը ունեցել եմ արձակուրդ, որը ամենամյա արձակուրդի մի մասն է: Ինչքա՞ն կկազմի իմ աշխատավարձը և արձակուրդայինը առանձին-առանձին: (Ինչքա՞ն պետք է ստանամ պահումներից հետո):

Արձակուրդայինի հաշվարկ

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսին արձակուրդ է գնում: 2020թ. արձակուրդը եղել է նորից սեպտեմբեր ամսին: Հարցս հետևյալն է. հաշվարկի մեջ նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա արձակուրդայի՞նն էլ է հաստիքի հետ ներառվում, թե՞ միայն հաստիքով աշխատած ժամերը: Շնորհակալ եմ:

Մայրության նպաստի կանխիկ վճարում

Հայկ. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը գնում է հղիության արձակուրդ, պետք է վճարեմ մայրության նպաստ: Կարո՞ղ եմ կանխիկ վճարել, եթե ընկերության աշխատակիցների թիվը 9-ն է: Եթե այո, ապա միայն դրամարկղի ելքի օրդերը բավարա՞ր է: Շնորհակալություն:

Դադարեցում

Շառլոտա. Բարև Ձեզ։ Օգոստոսի 10-ին ԱՁ եմ բացել իմ անունով և ստիպված եմ եղել երկրից մեկնել։ Ոչ մի գործունեություն չեմ կատարել և նույնիսկ չեմ հասցրել անցնել պարզեցված հարկի։ Ունեմ լիազորված անձ Հայաստանում։ Ինչպե՞ս կարող եմ կասեցնել ԱՁ-ի գործունեությունը:

Ներմուծում Չինաստանից և ՌԴ-ից

Անի. Ողջույն բոլորին։ ԱՁ-ն ցանկանում է Չինաստանից, ՌԴ-ից պատվիրել ապրանքներ։ Ապրանքները հիմնականում շատ քիչ ծավալով են լինում, իսկ պատվերների ինտենսիվությունը շատ։ Օրենքում նշված է, որ ֆիզ. անձը կարող է ներմուծել մինչև 31 կգ, 200 եվրո արժեքով ապրանքներ: Այս իմաստով ԱՁ-ն նույնպես համարվում է ֆիզ. անձ, և արդյո՞ք օրենքը տարածվում է ԱՁ-ի վրա։ Ինչպես նաև տվյալ քանակից ավելիի դեպքում ԱՁ-ն պետք է մաքսազերծի՞ և վճարի՞ 15% մաքսավճար, թե՞ ինչպես սովորական ներմուծման դեպքում՝ 20% ԱԱՀ և մաքսատուրք։

Աշխատանքային պայմանագիր որոշակի ժամկետով

Աննա. Բարև Ձեզ: Եթե աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր որոշակի ժամկետով 03.06.2021-31.08.2021թ. /ներառյալ չեմ նշել/: Կարո՞ղ եմ հրամանի մեջ նշեմ վերջին աշխատանքային օր օգոստոսի 31-ը և նույն օրով ազատեմ, քանի որ չեմ ուզում, որ նա երևա սեպտեմբեր ամսվա ցուցակներում և բացի այդ սոց. վճար վճարեմ սեպտեմբեր ամսին: Կանխավ շնորհակալություն:

240 ձև հաշվետվության լրացման հետ կապված

Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Հարկայինի 240 ձևի 8-րդ բաժնի տեսքը հետևյալն է. ակտիվներ 16 տող. 3 սյուն 1 126 507, 16.5 պակասեցվել է 1 010 451, մնացորդ 116 056: Պարտավորություններ բաժնում՝ 22.3 1 010 451, 22.5՝ պակասեցվել է 1 010 451, այլ կրեդիտորական պարտքեր՝ 27.3 1 160 56: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է գրեմ չբաշխված շահույթ տողում: Կանխավ շնորհակալ եմ:

Մեկանգամյա ծառայություն մատուցելու համար

Էլեն. Կխնդրեմ պարզաբանել, թե ՍՊԸ-ին մեկանգամյա ծառայություն մատուցող անձի հետ ի՞նչ պայմանագիր պիտի կնքել, և ի՞նչ հարկեր վճարել, եթե նա չի ուզում ձևակերպվի որպես աշխատող, մասնավորապես որպես քաթինգի տնօրեն։ Կանխավ շնորհակալություն։

ԵՏՄ-ից ներմուծում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ԵՏՄ գործարքների հետ կապված հարց ունեմ: Ապրանք ենք ստացել ԵՏՄ-ից մայիսի 17-ին: Հայտարարություն, հայտարարագիր ներկայացրել եմ, բայց կուրսի հետ կապված խնդիր կար, հայտարարությունը փոխել եմ: Հայտարարագրի հարկման բազան 764 000 դր է, իսկ հայտարարությանը՝ 788 547դր: Կուրսը պետք է հաշվեի նախորդ օրվա կուրսով՝ 7.06, բայց հաշվել եմ 6.84: Հիմա ինչպե՞ս կարող եմ փոփոխություն անել, քանի որ նոր հայտարարագիր չեմ կարող բացել (ժամկետների հետ կապված խնդիր կառաջանա): Եթե կարող եք օգնել, շնորհակալ կլինեմ: