Վարձակալության պայմանագիր
Քրիստինե.
Բարև ձեզ: 2015թ.-ին կնքվել է վարձակալության պայմանագիր` նոտարով: 2020թ.-ին եղել է փոփոխություն արժեքի և վարձատուի հետ կապված, պայմանագրում գրված է, որ փոփոխությունները օրինական են, եթե կնքվում են կողմերի համաձայնությամբ, հաստատված նոտարական կարգով: Հարցս հետևյալն է. առանց նոտարին դիմելու չի՞ կարելի նոր պայմանագիր սարքել երկու կողմերի համաձայնությամբ:
Նվազեցում շրջանառության հարկից
Աննա.
ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը աշխատուժի միջնորդումն է՝ մասնավորապես ՀՀ աշխատուժի «վարձակալությունը» օտարերկրյա կազմակերպություններին։ Աշխատում ենք շրջհարկի դաշտում։ Հարցը հետևյալն է. արդյո՞ք կարող ենք նվազեցնել որպես ծախս ՀՀ աշխատողի աշխատավարձը, քանի որ դա փաստացի ՍՊԸ-ի մատուցած ծառայությունը չէ, այլ ծախս:
Մայրության նպաստ
Մարինե.
Բարև Ձեզ։ Ես Մարինեն եմ։ Գտնվում եմ հղիության 27-րդ շաբաթում։ 30-րդ շաբաթից գնալու եմ ֆիզ. արձակուրդ։ Գրանցված աշխատող եմ հղիությանս 16-րդ շաբաթից։ Ստանում եմ ամսական 100 000 դրամ աշխ.վարձ։ Կցանկանայի իմանալ՝ ինչքա՞ն գումար կստանամ ես։ Նախապես շնորհակալություն։
ԱԱՀ ու շահութահարկ և/կամ շրջհարկ
Սյուզի.
Բարև Ձեզ: Կասեք խնդրեմ՝ 253 հոդվածի 1 կետը ինչպե՞ս կարող եմ հասկանալ` շրջանառության հարկը ԱԱՀ և կամ շահութահարկին փոխարնող հարկ է։ Չէ որ կազմ.-ը աշխատում է կամ ԱԱՀ ու շահութահարկով կամ շրջհարկով։ Կխնդրեմ նաև ասեք՝ ինչպե՞ս է փոխարինում՝ 40 ու 60 %-ով։ Շնորհակալություն:
Հելիում գազով փուչիկներ վաճառելու համար
Մարինե.
Բարի ուշ երեկո բոլորին: Ո՞վ կօգնի ինձ հասկանալ. հելիում գազով փուչիկներ փչելու և վաճառելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Մեկ հարց էլ. միկրո դաշտում աշխատող ԱՁ-ն, որը վաճառում է ծննդյան խնջույքի համար անհրաժեշտ պարագաներ, բացի սննդից՝ ափսե, բաժակ, փայտից պատրաստված դեկորատիվ նվերներ, փուչիկներ և այլն, նմանատիպ ապրանք, այս դեպքում ապրանքը վաճառելու համար ձեռք բերի պարտադիր հաշիվ ապրանքագրո՞վ: Շնորհակալություն:
Միջնորդային բեռնափոխադրում
Սոնա.
Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրման միջնորդությամբ: Բեռնափոխադրումը կատարվում է Հայաստանի տարածքից դուրս: Միջնորդի հաշիվ ինչպե՞ս դուրս գրել, որ ճիշտ լինի: Շրջհարկի դաշտում ենք:
Առցանց առևտուր
Օֆելյա.
Բարև ձեզ: Ես նոր եմ զբաղվում օնլայն վաճառքով, ասեմ, որ դեռ սա աշխատանք չեմ կարող համարել, քանի որ պատվերներ գրեթե չունեմ: Ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս լինել գրանցված աշխատող, և արդյո՞ք անպայման է ունենալ ՀԴՄ սարքավորում, քանի որ դա ավելի թանկ արժե, քան ես կարող եմ այս տարի աշխատել: Նաև կցանկանայի իմանալ՝ կարո՞ղ եմ արդյոք արտերկրից որոշ քանակությամբ ապրանք բերել վաճառելու համար և ինչպե՞ս դա անել որպեսզի օրենքներին համապատասխան լինի և ինձ վրա էլ շատ ծանր չնստի: Կներեք՝ ինչքան կարողացա բացատրեցի 🙈
Աշխատանք համատեղությամբ
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն աշխատում է 2 կազմակերպությունում` մեկում հիմնական, մյուսում՝ համատեղությամբ: Պատրաստվում է գնալ ֆիզ. սեպտեմբերի 20-ից: Հարցս հետևյալն է. հիմնական աշխատանքի վայրը մի քանի ամիս հետո փակվելու է: Հնարավո՞ր է հիմա համատեղությամբ աշխատանքը տեղափոխել հիմնականի, իսկ հիմնականը՝ համատեղության, որ հետագայում ամսԱկան նպաստից չզրկեն: Եթե այո, ապա ֆիզի գումարը որտեղի՞ց կստանա: Շնորհակալ եմ:
Դեկրետից ժամկետից շուտ վերադարձ
Անի.
Հարգելի հաշվապահներ, եթե մինչև 3 տարեկան երեխայի խնամքից շուտ է վերադառնում աշխատակիցը՝ հրամանով աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով ենք առաջնորդվում և ինչպե՞ս ենք կազմում հրամանը:
Հիվանդաթերթիկ
Արմինե.
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել. աշխատողն ընդունվել է հունիսի 1-ից, ստացել աշխատավարձ հունիս, հուլիս ամսիների համար 93 500դր.(յուր. ամսին)։ Օգոստոսի 11-23-ը (9օր) ներկայացրել է հիվանդության թերթիկ։ Այս 2 ամսից միջին ամսականը ցածր է լինում նվազագույն աշխ-ձից և ըստ նպաստների օրենքի՝ ցածր լինելու դեպքում վերցնում ենք նվազագույն աշխ-ձի չափը։ Տվյալ դեպքում քանի որ միայն եկամտային է պահվում՝ 68 000-ից ստացա 87 179-ի, իսկ դրա 80%-ը՝ 69743÷21=3321
5օր գործատուն 16 605,
4օր բյուջեի հաշվին 13 284,
հանած եկամտայինը 6 575 մաքուր՝ 23 314,
գումարած նաև աշխատավարձը մնացած օրերի:
Կասե՞ք ճիշտ է արված, եթե ոչ, ո՞րն է ճիշտ։
Մայրության նպաստ
Մելինե.
Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության, և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և պահանջվող թղթերը տնօրենն է ստորագրելու, թե՞ այլ թղթեր են ներկայացնում։
Ենթավարձակալության պայմանագիր
Հարգելի հաշվապահներ, տարածքը ՍՊԸ-ին տրվել է անհատույց օգտագործման պայմանագրով։ Կարո՞ղ է ընկերությունը ենթավարձակալության պայմանագիր կնքել մեկ այլ ընկերության հետ՝ անհատ ձեռնարկատիրոջ հետ:
Աշխատանքի ընդունման հրաման
Աննա.
Աշխատողն ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով, բացակայող աշխատողի փոխարեն մինչև նրա վերադարձը: Հիմնական աշխատողի վերադառնալուց հետո փոխարինողը տեղափոխվելու է այլ հաստիքի, որպես հիմնական աշխատող: Ի՞նչ բովանդակության հրաման պետք է տրվի այդ աշխատակցի վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:
ԱԱՀ դեբետային մնացորդ
Արթուր.
Իմ կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Եթե ես ապրանքը ստանում եմ ԱԱՀ ով և արտահանում եմ ՌԴ՝ կարո՞ղ եմ ԱԱՀ դեբետը հետ ստանալ:
ԱԱՀ հաշվետվություն
Սյուզի.
ԱԱՀ-ի և ակցիզայինի հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ թվի մեջ ստացված հաշվարկային հաշիվները պետք է ստորագրված լինի՞, որ կարողանանք ներառել։ Եվս մեկ հարց. նախորդ ամսվա չստորագրված հաշիվները, եթե հաջորդ ամսում ստորագրենք՝ դրանք ևս կարո՞ղ ենք հաշվել ԱԱՀ դեբետում:
Վարձակալած տարածք
Հրաչ.
Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն միկրոյով է աշխատում, ապա քանի՞ տոկոս եկամտային հարկ պետք է վճարի իր կողմից վարձակալած տարածքի համար։ Կանխավ խնորհակալ եմ։
Դեկրետից ժամկետից շուտ վերադառնալու վերաբերյալ
Մարիետա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ տալ աշխատանքային օրենսգրքի հղումը այն մասին, որ մինչև երեխայի 3 տարին լրանալը ժամկետից շուտ (4ամիս) աշխատանքի վերադառնալու վերաբերյալ նախօրոք 2 ամիս առաջ պետք է տեղյակ պահել: Նշեմ՝ խոսքը վերաբերվում է մանկավարժին, ով դեկտեմբերի փոխարեն ցանկանում է աշխատանքի դուրս գալ սեպտեմբերի 1-ից, տնօրենը ասում է՝ պետք է դիմումը գրվեր 2 ամիս առաջ:
Արդյո՞ք պետք է նոր քաղիրավական պայմանագիր կնքել
Քրիստինե.
Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողին 2 ամսով ընդունել եմ աշխատանքի, եթե հետո աշխատանք լինելու դեպքում ժամանակը երկարաձգվում է կամ մեկ ամիս անց նորից նույն աշխատողին գրանցում եմ, այդ դեպքում պետք է ամեն նոր ամսաթվի դեպքում նոր պայմանագիր կնքվի՞:
2 տարբեր գործունեություն մեկ Ա/Ձ-ում
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Ընկերությունը, որը զբաղվելու է վեբ կայքերի պատրաստմամբ, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն:
2. Եթե իմ անունով ԱՁ ունեմ բացված, այդ ԱՁ-ի անվան տակ ես կարո՞ղ եմ ունենալ 2 տարբեր հարկային դաշտերում գործող ընկերություներ, մեկը զբաղվելու է դասընթացների անցկացմամբ, իսկ մյուսը կայքերի պատրաստմամբ, թե՞ յուրաքանչյուրի համար տարբեր ԱՁ-ներ է պետք բացել:
Կանխավ շնորհակալ եմ։
Միասնական հաշիվ
Բարև Ձեզ։ Ինձ կասե՞ք ԱՁ-ի աշխատողի համար հարկերը կարող ենք վճարել միասնական հաշվին, նաև դրոշմանիշայինը ինչպե՞ս վճարեմ։