Արդյո՞ք բարձրագույն կրթության տարիները համարվում են որպես ստաժ

Անահիտ. Բարձրագույն կրթության տարիները հաշվվու՞մ են աշխատանքային ստաժի մեջ, գրառումը պարտադի՞ր է աշխատանքային գրքույկում:

Քանի՞ տարվա չօգտված արձակուրդն են հաշվում վերջնահաշվարկի մեջ

Նարինե. Եթե աշխատակիցն աշխատել է շուրջ 20 տարի, չի օգտվել իր հասանելիք արձակուրդից, աշխատանքային պայմանագիրը լուծարվելիս վերջնահաշվարկի ժամանակ քանի՞ տարին են հաշվարկում:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բեռնափոխադրման համար

Արտահանման դեպքում բեռնափոխադրող անհատ ձեռնարկատիրոջ համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, եթե բեռնափոխադրող ԱՁ-ն արտահանում է այլ ընկերության ապրանքները:

Արդյո՞ք հնարավոր է շահութահարկի գումարը կանխավճարի չափով պակաս ցույց տալ

Դիանա. Բարև Ձեզ: Խնդրում եմ նշել, եթե ԱՁ-ն ամսական շահութահարկի կանխավճար է վճարում, տարեկան շահութահարկի գումարը կատարված կանխավճարի չափով պակա՞ս է ցույց տալիս, թե՞ դա կապ չունի և պետք է 60 000 դրամն էլ ցույց տա: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժե՞շտ է ունենալ արտարժույթային դրամարկղի գիրք կանխիկացման համար

Դիանա. Բարև ձեզ: Ես շրջ. հարկով հարկվող ԱՁ եմ, մատուցում եմ մասնագիտական, գիտական ծառայություններ օտարերկրյա կազմակերպությանը։ Լրացնում եմ հաշիվ վավերագիր, աշխատաքների հանձնաման-ընդունման ակտի ստորագրման հետ միաժամանակ։ Միջազգային կազմակերպությունից ստացել եմ վճարում աշխատանքների դիմաց՝ արտարժույթով ԱՁ հաշվին։ Հարցս 2 մաս ունի. 1) Անհրաժե՞շտ է ունենալ արտարժույթային դրամարկղ կանխիկացման համար: 2) Եթե ոչ, կա՞ն այլ հաշվապահական փաստաթղթեր, որոնք պետք է ստեղծել փոխանցումները կանխիկացնելիս։ Շնորհակալություն:

261 ձևի ո՞ր տողը պետք է լրացնել

Արուս. ՍՊԸ-ն, որը աշխատում է շինարարության ոլորտում, միկրոձեռնարկատիրության դաշտում, միասնական հաշվին գումար է ստացել։ Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, թե ի՞նչ գործարքից է առաջացել այդ գումարը (քանի որ երբեք ԱԱՀ դաշտում չի աշխատել) և 261 ձևի ո՞ր տողը պետք է լրացնեմ։

Արդյո՞ք 9026208000 ծածկագրով ներմուծված ապրանքները ԱԱՀ-ով հարկման ենթակա են

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասեք խնդրում եմ, որտեղի՞ց կարող եմ նայել 9026208000 ծածկագրով ԵՏՄ-ից ներմուծված ապրանքները ԱԱՀ-ով հարկման ենթակա՞ են, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք շրջհարկով աշխատող Ա/Ձ պետք է հանձնի 244 ձև հաշվետվությունը

Դիանա. Բարև Ձեզ: Խնդրում եմ նշել, Եթե ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և ունի գրանցված աշխատող ու բնականաբար հանձնում է 189 ձևը, դրա հետևանքով չի՞ հանձնում 244 ձևը: Այսինքն, եթե աշխատողի համար վճարում է եկամտային հարկ, ուրեմն ԱՁ-ն եկամտային չի՞ վճարում: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ պետք է ներկայացնել

Միլենա. Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. մատնահարդարն ուզում է ԱՁ բացել աշակերտներ ունենալու և վկայագրեր հանձնելու համար։ Պարտադիր պետք է հաշվապահ գրանցի՞։ Եվ ի՞նչ հարկեր պետք է վճարի ու ի՞նչ հաշվետվություն ներկայացնի հաշվապահը։ Ինչպիսի՞ հաշվապահություն պետք է անի։

Ի՞նչ արտոնություններ ունի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից շուտ վերադարձած աշխատակիցը

Սիլվա. Բարև ձեզ: Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից մեկ տարի շուտ վերադարձած աշխատակիցը ունի՞ ժամային արտոնություններ, եթե այո, խնդրում եմ նշել օրենքի կետը: Խնդրում եմ նաև նշել, եթե աշխատողը մինչև երեխայի 3 տարին լրանալը դիմում է գրել և վերադարձել աշխատանքի, կարո՞ղ է արդյոք նորից արձակուրդ վերցնել, քանի դեռ երեխայի 3 տարին չի լրացել:

Ի՞նչ վճարումներ ունի անելու գործունեությունը դեռ չսկսած Ա/Ձ

Անի. ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ մայիս ամսից, բայց դեռ չի գործում: Ի՞նչ վճարումներ ունի անելու, դրոշմանիշային վճար կա՞:

Արդյո՞ք արձակուրդայինի հաշվարկի մեջ տոն օրերը ներառվում են

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունիսի 21-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ արձակուրդ պետք է գնա: Հունիս ամսին 6օրյա գրաֆիկով ենք աշխատում, 26 աշխատանքային օր է: Արձակուրդը հունիսին 9օր, հուլիսինն էլ՝ 8օր։ Դրոշմանիշային վճարի չափը որոշելու համար հունիսի արձակուրդը և աշխատավարձը հիմք պե՞տք է վերցնել, թե՞ հուլիսինն էլ ներառել: Եվ մի հարց էլ՝ եկամտային հաշվետվության մեջ հունիսին բաժին ընկնող արձակուրդը և աշխատավարձը հունիսում արտացոլե՞մ, հուլիսինը հուլիսի մե՞ջ: 2. Եվ արձակուրդային հաշվարկի մեջ տոն օրերը ներառվու՞մ են:

Ովքե՞ր են հանձնում ՀԴՄ իրացման շրջանառության մասին տեղեկատվություն

Դիանա. Բարև Ձեզ: Նշել, խնդրում եմ, ովքե՞ր են հանձնում հսկիչ դրամարկղային մեքենայով իրացման շրջանառության մասին տեղեկատվությունը: Դեռ թույլատրվու՞մ է հին մեքենաների կիրառումը: Կանխավ շնորհակալ եմ:

Ե՞րբ պետք է աշխատողը գնա ֆիզ. արձակուրդ

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ նշել՝ երբվանի՞ց է հաշվարկվում մայրության նպաստը, և երբվանի՞ց է աշխատողը ուղարկվում ֆիզ. արձակուրդ: Եկամտային հաշվարկի մեջ նշվելու՞ է ավարտ, ֆիզ. գնալու ամսաթիվը, թե՞ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ գնալու ամսաթիվը: Կանխավ շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ

Շողիկ. Բարև Ձեզ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 25.02.2021թ.ին և ազատվել է աշխատանքից 16.05.2021թ.-ին: Կեղտոտ աշխատավարձը 96 000 դրամ է: Աշխատում է 6-օրյա գրաֆիկով: Ասացեք խնդրում եմ՝ եկամտային հարկի հաշվետվության մեջ 1.6 կետում ի՞նչ գումար կստացվի: Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկի արդյունքում ի՞նչ գումար է առաջանում և, եթե հնարավոր է՝ հաշվարկման ձևը: