Արդյո՞ք հնարավոր է չվճարվող արձակուրդի ավարտի օրը աշխատակցին ազատել աշխատանքից

Սոֆյա. Բարև ձեզ: Աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում՝ մայիսի 20-ից, անհրաժեշտ է աշխատանքից ազատել նրան, օրենքով արգելք կա՞ պայմանագիրը լուծելու, և չվճարվող արձակուրդի ավարտի օրը հենց կարո՞ղ եմ ազատել աշխատանքից։

Կազմակերպությունը 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ

Հարություն․ Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց․ Կազմակերպությունը մինչև 24.11.2020թ․ համարվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ՝ առևտրական գործունեությամբ զբաղվելու համար։ Հիմա շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4% – ի տողում կարո՞ղ ենք ցույց տալ մինչև 24.11.2020թ․ ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնենք շրջանառության հարկի 5%-ից։

Որքա՞ն է կազմում մայրության նպաստից առաջացող եկամտային հարկը

Ռոման. Բարև ձեզ: Միկրոսուբյեկտ հանդիսացող Ա/Ձ-ի վարձու աշխատողի մայրության նպաստից առաջացող եկամտային հարկը 5 000 է, թե՞ սանդղակով է:

Ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ

Ռ. Գալոյան. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Կահույքի մեծ պատվեր ունենք մայրաքաղաքից դուրս: Մաս-մաս ապրանքը պետք է տեղափոխվի, վերջում հանձնում-ընդունում կատարվի, նոր հարկային հաշիվ դուրս գրվի: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է պետք, և ինչպե՞ս է վերջում կատարվում վաճառքը, ո՞ր հասցեն է նշվում հարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ ուզում է Չինաստանից ներմուծել Էլեկտրոնային սարքավորումներ

Մարտին. Բարև ձեզ: Ես հենց նոր բացել եմ ԱՁ և ուզում եմ ներկրել ապրանք Չինաստանից (Էլեկտրոնային սարքավորում)։ Ապրանքը վաճառելու եմ օնլայն՝ ՀՀ-ի տարածքում: Ուզում էի իմանալ, թե ի՞նչ տոկոսով հարկ պետք է վճարեմ ամեն վաճառքից, եթե ես ԱՁ եմ, ներկրում եմ հենց Չինաստանում արտադրողից, և վաճառում եմ օնլայն կայքի միջոցով։ Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար։

Արդյո՞ք անհրաժեշտ է աշխատանքից ազատման մասին տեղեկանք տանել ԴԱՀԿ

Անի. Բարև ձեզ: Եթե աշխատողի հաշվին հարկադիրի կալանք կա, և նա ազատվում է աշխատանքից, այդ դեպքում նա տեղեկանք տանելու՞ է աշխատանքից ազատման մասին, թե՞ ոչ, և եթե այո, ապա ի՞նչ բովանդակությամբ:

Արդյո՞ք անհրաժեշտ է հիմադիր-տնօրենի համար գրանցման հայտ ուղարկել

Անհրաժե՞շտ է ՍՊԸ հիմադիր-տնօրենին taxservice-ով գրանցման հայտ ուղարկել, թե՞ դա պարտադիր չէ, առանց դրա էլ հնարավոր կլինի իրականացնել գործունեություն:

Ինչպե՞ս կատարել փոփոխություն գրանցման հայտում

Եթե բժիշկը վարձատրվել է 100 000 համախառն աշխատավարձով, հիմա հաճախելու է քիչ, աշխատելու է համատեղությամբ, կարո՞ղ եմ 20 ժամի համար նշել 50 000 համախառն, և գրանցման հայտում ինչպե՞ս այդ փոփոխությունը կատարեմ: Պետք է հին պաշտոնի համար ավարտի ամսաթիվ գրեմ ու նոր պաշտոն ավելացնե՞մ, թե՞ հնի փոփոխեմ:

Արդյո՞ք ՍՊԸ հիմնադիրը կարող է նույն ՍՊԸ-ում գրանցվել որպես աշխատող

Մարիամ. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է նույն ՍՊԸ-ում գրանցվել որպես աշխատող: Նախապես շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Անի. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը Կանաչ Արահետ ՀԿ-ից ստացել է շնորհ։ ՀՀՄՍ 20-ով կարգավորվում է պետական շնորհները։ Արդյո՞ք այս շնորհի համար էլ պետք է տալ նույն հաշվապահական ձևակերպումները:

Ա/Ձ իրականացնում է սոցիալական հարցումներ

Կարապետ. Բարև Ձեզ: 2021թ. ապրիլին գրանցված շրջհարկով աշխատող Ա/Ձ է, որն իրականացնում է սոցիալական հարցումներ: Սոց. դաշտում է: Խնդրում եմ Ձեր պարզաբանումները, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել այս ոլորտի հարկեր-հաշվետվությունները: Սահմանված հաշվետվություններ ե՞ն. 1. Շրջ. հարկ – եռամսյակային 2. Շահութահարկ /240 ձև/ – տարեկան 3. Եկամտային հարկ/սոց. վճար /244 ձև/ – տարեկան: Վճարումները համապատասխանաբար. 1. Ձևավորված շրջ.հարկ – եռամսյակ 2. Շահութահարկ – 8*5000 տարեկան, թե՞ ամսական 3. Եկամտային հարկ/սոց. հարկ – 8*5000 – տարեկան, թե՞ ամսական 4. Դրոշմանիշային վճա՞ր – 8*1300 Կա՞ ուրիշ հաշվետվություն, որ բաց եմ թողել: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կուտակված արձակուրդի օրերի վրա գումարվում է աշխատած կես ամիսը

Անուշ. Բարև ձեզ: Եթե աշխատակիցն աշխատել է մինչև ամսվա կեսը և այնուհետև գնացել է հղ. և ծննդ. արձակուրդ, վերադառնալուց հետո գնում է ամենամյա արձակուրդ, կուտակված արձակուրդայինի օրերի վրա գումարվու՞մ է կես ամսվա աշխատած ամիսը: