Եթե միջին ամսականը ցածր է նվազագույն աշխատավարձից

Անուշ. Բարև Ձեզ: Ֆիզ. գնացող աշխատողի միջին ամսական եկամուտը 927 000 է: Քանի որ աշխատել է 10 ամիս՝ 92 700-ական դրամով, ստացվում է ներկայիս նվազագույն աշխատավարձից ցածր, դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե աշխատել է 10 ամիս՝ կեղտոտ 92 700, ինչքա՞ն պիտի ֆիզ. ստանա:

Արժեթղթերի բրոքերի լիցենզավորման համար խնդիրներ

Հասմիկ. Բարև Ձեզ: Եթե ունեք արժեթղթերի բրոքերի լիցենզավորման համար խնդիրներ ու թեստեր՝ ուղարկեք hasmik_sahakyan_01 շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին։ Անչափ շնորհակալ կլինեմ։

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել

Qnarik. Դպրոցահասակ երեխաների հետ պարապելու եմ դասապատրաստում և լեզուների ուսուցում: Խնդրում եմ ասեք` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, ՀԴՄ պե՞տք է լինելու, թե՞ կարող եմ բանկային հաշվով ստանալ գումարները և, ո՞ր հարկատեսակով կարող եմ հարկվել՝ շրջ. հարկով, միկրոձեռնարկություն, թե՞ ԱԱՀ:

Հիվանդաթերթիկի հաշվարկ

Անուշ. Բարև Ձեզ: Կասեք՝ հիվանդության թերթիկ /բյուլետեն/ հաշվարկելիս կարո՞ղ ենք 12 ամիս հետ չգնալ, քանի որ մենք վարձատրվում ենք նվազագույնով՝ 68 000 դրամ /92 700/, վերցնել հենց 92 700 դրամ բյուլետեն հաշվելիս: Եթե օրենքի հղում կա՝ կասե՞ք:

Ինչպե՞ս է վճարվում երեխայի հիվանդության համար բացված անաշխատունակության թերթիկը

Աելիտա. Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս է վճարվում երեխայի հիվանդության համար բացված անաշխատության թերթիկը, մայրը մանկավարժ է: Նախապես շնորհակալ եմ։

Հնարավո՞ր է ատամնաբույժին կես դրույքով ընդունել աշխատանքի

Կարո՞ղ եմ ատամնաբույժին կես դրույքով ընդունել, շաբաթական 22 ժամ է ներկայանալու, և վարձատրությունը նշեմ մինչև 2020թ. 40 000 համախառն, իսկ 2020 հունվարից՝ 50 000դ.:

ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել

Արմինե. Բարև Ձեզ: ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պետ. ռեգիստր: Նախապես շնորհակալություն:

Ո՞ր ամիսներն են ներառվում 2-րդ դեկրետի հաշվարկի ժամանակ

Մելինե. Բարև ձեզ: Եթե աշխատակիցը գնում է ֆիզ, բայց նախորդող 12 ամիսները եղել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ դեպքում ո՞ր ամիսների աշխատավարձն ենք վերցնում հաշվարկի համար: Կասեք՝ նշված տեքստում եկամուտը պայմանագրով սահմանված աշխատավա՞րձն է: Եվ եթե այո, ապա հաշվարկ կատարելիս, օրինակ, եթե 80 000 է եղել աշխատավարձը, դա բաժանում եմ 12-ի, թե՞ միանգամից 30.4-ի: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման կենտրոն բացելու համար

Ռուզաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման կենտրոն բացելու համար: Կանխավ շնորհակալ եմ:

Ա/Ձ մատուցում է ՍՄՄ ծառայություններ

Անի. Բարև ձեզ։ Ես մատուցում եմ Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ծառայություններ, գրանցված եմ որպես Ա/Ձ և վճարում եմ շրջհարկ։ Ծառայության պատվիրատուն ցանկանում է միանգամից վճարել 6 ամսվա ծառայության վճարը ինչպես նաև $1000 Ֆեյսբուքում և Լինկեդին-ում գովազդ տեղադրելու համար։ Այսինքն՝ այդ գումարը ես պետք է վճարեմ սոցիալական հարթակներին։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպես պետք է ձևակերպեմ $1000-ը (որը եկամուտ չէ) և 6 ամսվա ծառայության վճարը, որպեսզի խնդիրներ չունենամ հարկայինի հետ հաշվապահության տեսանկյունից։ Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքի ընդունման հրամանի լրացման վերաբերյալ

Ruzanna. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատանքային հրամաններում (աշխատանքի ընդունման ժամանակ), պարտադի՞ր է նշել հիմքերը, այսինքն՝ հոդգածները: Կանխավ շնորհակալ եմ։

Որքա՞ն է կազմում ամսական նպաստի չափը

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի նպաստ ստանալուն: Որքա՞ն է տվյալ պահին ամսական նպաստի չափը: Եվ արդյո՞ք մարզի գրանցում ունեցող անձի նպաստը ավելի բարձր է քան Երևանի գրանցում ունեցողինը:

Ո՞ր ամսաթվով մուտք անել պահեստ

Կարինե․ Հարգելիներ, խնդրում եմ օգնել․ ԵՏՄ ներմուծման ժամանակ, եթե հաշիվ-ֆակտուրայի ամսաթիվը մարտի 7-ն է, ՀՀ սահմանի հատման ամսաթիվը ապրիլի 7-ը, ապա պահեստ մուտք ենք անում ո՞ր ամսաթվով։