Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Սոֆյա. Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն 2019թ.-ի մարտին ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Այնուհետև 2019թ.-ի նոյեմբերին իրականացրել է տարածքի նվիրատվության գործարք ֆիզիկական անձին, ինչը արտացոլել է 2019թ.-ի 4-րդ եռամսյակի շրջանառության հաշվետվության մեջ: Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձին նվիրաբերած գույքի մասով, ո՞վ պետք է կատարի հաշվարկի ներկայացումը և գումարի վճարումը, էլեկտրոնային ի՞նչ հաշվետվաձևով:

Ի՞նչ հարկեր պետք է վճարել շրջանառության հարկով աշխատելու դեպքում

Գոհար. Բարև, հարգելի հաշվապահներ։ Կասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն, եթե գործում է շրջհարկով: Կխնդրեմ մանրամասնել:

Քանի՞ անգամ կարելի է ճշգրտել հաշվետվությունները

Քրիստինե. Բարև ձեզ: Որ խնդրեմ կասեք՝ ԱԱՀ և եկամտային հարկի հաշվետվությունները քանի՞ անգամ կարելի է ճշգրտել, և արդյոք ճշգրտման համար տուգանք սահմանվու՞մ է:

Վերջնահաշվարկ հաստիքի կրճատման դեպքում

Մարիա. Բարև Ձեզ: Մեր աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, և նրա հաստիքը կրճատվել է: Հիմա նրան վերջնահաշվարկ պետք է կատարե՞նք, թե՞ ոչ, և ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:

Հաշիվ ապրանքագրի մեջ չի նշվել բնապահպանական հարկի գումարը

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը արտադրում և իրացնում է բնապահպանական հարկով ենթակա արտադրանք: Հաշիվ ապրանքագրի մեջ առանձին տողում չի նշվել բնապահպանական հարկի գումարը: Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ:

Աշխատաժամանակ

Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով՝ կարո՞ղ եմ վարձատրություն գրել 50 000։ Ժամերն էլ տվյալ ամսվա աշխատանքային ժամերի կեսը։ Գրանցման հայտնում պե՞տք է հստակ նշվի ոչ լրիվ աշխատաժամանակը և շաբաթական ԱՇԽ օրերի քանակը, եթե գրանցման հայտում պարտադիր չէ։ Նշեմ, որ ներքին իրավական ակտում նշել եմ կես դրույք։

Ի՞նչ դասակարգիչ պետք է կիրառել

Քրիստինե. Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ կազմակերպությունը ո՞ր գործունեության դասակարգչի տակ պետք է աշխատի՝ գնում է թուղթ, մեկ այլ տեղ պատրաստում է թղթե տոպրակներ, արկղեր և վաճառելու է մեծածախ։ Լինելու է առևտո՞ւր՝ G 46.90.0, G 46.76.9, թե՞ արտադրություն՝ DE 21.25.0:

Ի՞նչ հարկեր են պահվում արձակման նպաստից

Աշոտ. Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք՝ արձակման նպաստից ինչ հարկեր են պահվում: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արձակման նպաստի գումարը նվազեցվում էր հարկ վճարողի համախառն եկամտից, սակայն օրենքի՝ ուժը կորցնելուց հետո «Հարկային օրենսգրքի» եկամտային հարկի բաժնում ոչինչ չի նշվում արձակման նպաստի մասին: Նշեք, խնդրում եմ, օրենքը, որտեղ ասվում է արձակման նպաստից պահումների մասին:

Արդյոք հնարավո՞ր է 2 տարբեր գործունեություն իրականցնել մեկ ՍՊԸ-ով

Դավիթ. Բարև Ձեզ: Պատրաստվում եմ ստեղծել կազմակերպություն, որը կաշխատի օնլայն 2 տարբեր ուղղություններով և 2 վեբ կայքերով: Առաջինը՝ լեզվի ուսուցման դասընթաց, երկրորդը՝ օնլայն քարտուղարի ծառայություն: Հարցս հետևյալն է. արդյոք հնարավո՞ր կլինի 2 տարբեր գործունեություն իրականցնել մեկ ՍՊԸ-ի միջոցով և գործել շրջանառության հարկի կամ այլ պարզեցված հարկման տարբերակով: Վարձու աշխատողներ հետագայում նախատեսվում են: Կանխավ շնորհակալ եմ:

Մայրության նպաստ

Սեդա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 9 տարի աշխատել եմ դեղագործ նույն դեղատանը, հետո դուրս եմ եկել, մի ամիս հետո ընդունվել եմ այլ դեղատուն աշխատանքի, որտեղ պետք է աշխատեմ 5 ամիս և գնամ դեկրետ: Խնդրում եմ ինձ ասեք՝ իմ դեկրետը ինչպե՞ս պետք է հաշվվի, արդյոք պե՞տք է հաշվվի նախորդ գործատուիս մոտ աշխատածն էլ, թ՞ ոչ։

Ծախսերի ներառում հաշվարկի մեջ

Արամ. Բարև ձեզ: Շրջանառության հարկի շրջանականերում հանրային սննդի և մանրածախ առևտրի գործունեություն իրականացնող Ա/Ձ-ները արդյոք կարո՞ղ են 12 ամսվա վճարած շահութահարկի և սոց. վճարի 5 000 դրամները ներառել ծախսերի մեջ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ

Սիմոն. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն հարկային մարմնին տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալություն: