2-րդ մեքենայի վաճառքի վերաբերյալ
Davit.
Բարև Ձեզ: Ես ունեմ 2 մեքենա՝ իմ անունով գրանցված: 2-ի հարկերը տրված են, եթե վաճառեմ մեքենաներից մեկը՝ մնացած ամիսների չքշված հարկը փոխանցվու՞մ է իմ հաշվին, թե՞ չէ:
Կուտակային կենսաթոշակի հետ կապված
Արամ.
Բարև ձեզ: Կարո՞ղ է լինել դեպք, երբ 1974 թվականից հետո ծնված Ա/Ձ-ն կամ վարձու աշխատողը ազատվում է կուտակային կենսաթոշակ վճարելուց:
Որքա՞ն է կազմում կենսաթոշակի մեկ տարվա գումարը
Աննա.
Կասեք՝ որքա՞ն է կազմում կենսաթոշակի մեկ տարվա գումարը:
Վերջնահաշվարկ
Ani.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ ճշտել՝ ինչպե՞ս են հաշվարկում վերջնահաշվարկը:
Ո՞ր ծախսերը կարելի է նվազեցնել շրջանառության հարկից
Արամ.
Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ֆիրման իրականացնում է հանրային սննդի գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հանրային սննդի գործունեություն իրականացնելու, ծխախոտի վաճառքի, գիշերային ժամերին աշխատելու, գովազդի թույլտվությունները, որոնք վճարվում են թաղապետարանում, կարո՞ղ ենք ներառել ծախսերի մեջ և նվազեցնել հարկից:
Ինչպե՞ս է կատարվելու ճշգրտող հաշվի վճարումը
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ կասե՞ք, երբ ինձ սխալ հարկային հաշիվ են գրել, հետո տարբերության չափով չճշգրտված հաշիվ են ուղարկել, վճարումը ինչպե՞ս է կատարվելու։
Վերջնահաշվարկ
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից՝ վերջնահաշվարկ կատարելու ժամանակ հրամանի մեջ քանի՞ օրվա հաշվով պետք է տալ վերջնահաշվարկ, եթե տարեկան նրան հասնում է 20 աշխատանքային օր, և ո՞ր օրից պետք է տալ վերջնահաշվարկի հրամանը:
Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը
Էմիլի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը: Մեր կազմակերպությունը ՀՈԱԿ է և տարեկան պետք է ուղարկենք: Ինչպե՞ս կարող եմ հաշվել և ի՞նչ որ ձև կա հաշվարկման:
Որքա՞ն կկազմի կենսաթոշակը
Լուսիկ.
Բարև Ձեզ: Ունեմ 37 տարվա ստաժ։ Որքա՞ն կկազմի թոշակս։
Գրանցման հայտը ե՞րբ պետք է ներկայացնել
Անի.
Բարև Ձեզ: Մարտի 18-ից պետք է աշխատողը գնա մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, գրանցման հայտը ե՞րբ պետք է ներկայացնել և ամսական 3 000 սոց. վճարները отчет-ով երևալու է, թե՞ կազմակերպությունն է տալիս:
Շահութահարկից 150 տոկոսի չափով նվազեցում
Անի.
Բարև Ձեզ: Աշխատողը հաշմանդամության ո՞ր կարգ պետք է ունենա, որպեսզի 150 տոկոսի չափով շահութահարկից նվազեցում լինի:
Մայրության նպաստ
Մարիամ.
Բարև Ձեզ: Իմ աշխատավարձը 110 000 դրամ է, ինչքա՞ն ֆիզ. արձակուրդ կստանամ:
Արձակուրդի հետ կապված
Անի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ կպատասխանե՞ք, աշխատակիցը հուլիսին օգտագործել է ուսուցիչներին հասանելիք 35 օր արձակուրդը, հոկտեմբերից գնացել է ֆիզ., մարտի 17-ին լրանում է ժամկետը։ Այժմ ցանկանում է գնալ արձակուրդ մինչև խնամքի գնալը, սակայն սեպտեմբերն է լիարժեք ամիս, կարո՞ղ եմ վերցնել հիմք մայիսից հետո ամիսները, թե՞ ոչ։
Ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության վերագնահատումը
Արեգա.
Բարև Ձեզ:
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք իմանալու, թե ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության /կոնյակի, կոնյակի սպիրտի/ վերագնահատումը:
Նախապես շնորհակալություն:
Գլոբբինգով ներմուծման հետ կապված
Գևորգ.
Բարև Ձեզ: ԱՄՆ-ից Գլոբբինգով ի՞նչ քանակի կամ ծավալի շարժիչի յուղ կարող եմ բերել, որ չհարկվեմ /3 հատ 5 լիտրանոց կարո՞ղ եմ ամեն ամիս բերել:
Արդյո՞ք պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիր ԵՏՄ արտահանման դեպքում
Արթուր.
ԵՏՄ արտահանման դեպքում արդյո՞ք պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիր և ո՞ր օրվա կուրսով:
Արդյո՞ ք ՀԿ-ն կարող է կանխիկ գործարքով ծախսեր կատարել
Susanna.
Հասարակական կազմակերպությունները կարո՞ղ են կանխիկ գործարքով ծախսեր կատարել՝ ՀԴՄ-ն հիմքնավորող փաստաթուղթ կհանդիսանա արդյո՞ք։ Եթե հյուրասիրության ծախսեր կան՝ սուրճ, թեյ, ջուր, դա ինչպիսի՞ թղթերով հիմնավորվի, ի՞նչ թղթեր են պետք։ Անցկացվում է մրցաշար։
Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ համար տարեկան հաշվետվությունների ցանկ
Արամ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել շրջանառության հարկ վճարող ԱՁ համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:
Հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով TAX FREE ստանալ
Աննա.
Հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով TAX FREE ստանալ, կամ հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով կտրոնի վերադարձ կատարել: Խնդրում եմ, հնարավորինս շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված
Անի.
Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, 2020թ. աշխատել եմ շրջանառության հարկով, այս տարի 2021 փետրվարի 21-ից մինչև փետրվարի 22-ը փորձում էի տալ հայտարարությունը՝ միկրոձեռնարկատիրության դաշտով աշխատելու, սակայն այդ պահին ծրագիրը խափանված էր, չէր ընդունում իմ դիմումը, ինձ համարելով ԱԱՀ վճարող, սակայն հետո, երբ ուղղվեց ծրագիրը, ես անմիջապես ուղարկեցի հայտը և այն հաջողությամբ ընդունեց: Իսկ այսօր, երբ ես ծրագիր եմ մտնում հայտարարությունը չկա, ու ես փաստացի հարկվում եմ ԱԱՀ դաշտում: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս դառնամ միկրոձեռնարկատեր:
Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ