Մայրության նպաստ

Տաթև. Բարև Ձեզ: Եթե անձն ունի Ա/Ձ և գտնվում է ֆիզ. արձակուրդում /ֆիզ. արձակուրդ գնացել է մեկ այլ տեղ աշխատելու ժամանակ/՝ երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստից կարո՞ղ է զրկվել Ա/Ձ ունենալու պատճառով: Նշեմ, որ Ա/Ձ-ն հանդիսանում է միկրոձեռնարկություն:

Ե՞րբ պետք է աշխատողը ծանուցվի ընկերության լուծարման մասին

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ, բայց չունեմ աշխատանքային պայմանագիր: Եթե ընկերությունը լուծարվում է, քանի՞ ամիս առաջ աշխատողը պետք է ծանուցվի դրա մասին, և ի՞նչ կոմպենսացիա է տրվում:

Արդյո՞ք պետք է ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր դուրս գրել

Նաիրա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, ինձ ասել՝ մարզում աշխատող Ա/Ձ եմ, իրականացնում եմ հանրային սննդի ոլորտի գործունեություն, աշխատում եմ միկրոյի համակարգում: Ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ են հաշիվ դուրս գրել, եթե այո, ապա ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր պե՞տք է դուրս գրել:

Արդյո՞ք բարդ ծննդաբերությունից հետո ավելանում է ևս 14 օր

Աստղիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ պարզաբանեք օրենքով՝ երեխաս ծնվել է մահացած, կեսարյան հատումով ստացել եմ նախա և հետ ծննդյան ա/թ և գումարը: Ինձ կեսարյան հատման համար Ա/Թ 14 օր չի հասնու՞մ /բարդ ծննդաբերությունից հետո ֆիզ. արձակուրդին ավելանում է ևս 15 օր (140 155)/: Կանխավ շնորհակալ եմ:

Ու՞մ անունով պետք է գրել հրամանները

Անի. Բարև Ձեզ: Եթե տնօրենն ազատվել է աշխատանքից և հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու համար 20-օրյա ժամկետ է նշանակվել և մինչ այդ գործընթացի ավարտը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը հրամաններն ու՞մ անունով է գրվելու, նախկին տնօրենի, թե՞ նրա ժամանակավոր պաշտոնակատարի, այդ ընթացքում նոր աշխատողի ընդունման դեպքում ու՞մ հետ է կնքվելու պայմանագիրը՝ նախկին տնօրենի, թե՞ ժ/պ-ի հետ, և մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը ազատվող տնօրենը տաբելում ներկա է ստանալու, թե՞ ոչ: Նրա ժ/պ-ն նույն ընկերությունում է աշխատում, նա տաբելում որպես տնօրեն է ներկա ստանալու՞ այդ ընթացքում:

Ինչպե՞ս ուղղել հաշվետվությունը

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ: Արձակուրդայինը և աշխատավարձը միասին կազմել է 500 000 և ավել գումար, բայց դրոշմ. սխալմամբ պահվել է 7 000 դրամ, 8 500-ի փոխարեն: ՊԵԿ ներկայացվող հաշվետվության մեջ ինչպե՞ս ուղղել սա:

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Անահիտ. Բարև Ձեզ։ Միկրոյի ոլորտում դրոշմանիշային վճարն 2021թ-ից ի՞նչ փոփոխություններ ունի։ Եվ սոց. վճարի համար որևէ հայտարարություն կամ հաշվետվություն հանձնվու՞մ է՝ տարվա կամ ամիսների կտրվածքով։

Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել

Kristine. Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ծառայություն է մատուցել /նախագիծ/ ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը, որի փաթեթը ամբողջական լինելու համար տվյալ կազմակերպությունը մեկ այլ կազմակերպությունից /որը աշխատում է ՇՀ դաշտում/ գնում է ծառայություն՝ ինժիներական մասի նախագծում, որի համար պետք է պայմանագիր կնքվի ինժիներական մասը կատարելու համար տվյալ գործի համար։ Հարց՝ ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել ՇՀ հարկով աշխատող կազմակերպության հետ։ Նախապես շնորհակալություն։

Ի՞նչպես պետք է հաշվարկել ԱԱՀ-ն

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն իրականացնելու է ներմուծման-վաճառքի գործունեություն: Աշխատում է ԱԱՀ և շահութահարկով: Վաճառքի վերադիրը կազմելու է 3 տոկոս, որը որ տվյալ ապրաքնի շուկայական վաճառքի գնից պակաս է: Ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ նման դեպքում: Ի՞նչպես պետք է հաշվարկել ԱԱՀ-ն:

ԱԱՀ վճարելու հետ կապված

Ani. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցվել է 2020 թվականի հոկտեմբերին և մինչև այժմ հաշվապահ չի ունեցել, բացարձակապես ոչ մի հաշվետվություն չի ուղարկվել, գործունեություն չի իրականացվել: Գրանցվելուց գործունեության տեսակը գրանցել է որպես գրքերի տպագրություն, իսկ հիմա պետք է սկսի իր գործունեությունը, բայց զբաղվելու է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ։ Բնականաբար արդեն ԱԱՀ-ի դաշտում է, բայց քանի որ գյուղատնտեսական է արդյո՞ք այս դեպքում չի ազատվում ԱԱՀ վճարելու պարտավորությունից մինչև 115 մլն:

Մայրության նպաստ

Մարինե. Բարև Ձեզ: Ես ընդունվել եմ աշխատանքի սեպտեմբեր ամսին և աշխատավարձս՝ մաքուրը, կազմում է 83 000 դրամ։ Ես որքա՞ն ֆիզ. արձակուրդի գումար պետք է ստանամ /աշխատել եմ 6 օրյա աշխատանքային ռեժիմով և դեկտեմբեր ամսին ստացել եմ 50 000 դրամ հավելավճար/:

Արդյո՞ք անհրաժեշտ է բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ ներկայացնելը

Անահիտ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Բեռնասայլակի ռետինե անվադողերի, նոր օդախցերի և շինարարական ապակե ցանցի համար բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ պե՞տք է ներկայացնեմ։ Կհուշե՞ք, որի համար ո՞ր տողը պետք է լրացնեմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Ո՞վ պետք է ստորագրի տնօրենի աշխատանքից ազատման հրամանը

Անի. Բարև Ձեզ: Տնօրենի աշխատանքից ազատման հրամանը հենց ինքը պե՞տք է գրի, թե՞ ոչ: Նշեմ, որ 60 աշխատանքային օր չօգտագործված արձակուրդ ունի, ինչպե՞ս պետք է գրվի հրամանը, ո՞ր օրից պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը: