
Ֆիզ. անձը ՍՊԸ-ին մատուցել է ծառայություն
Բենո.
Հարգելի կոլեգաներ, ֆիզ. անձը ՍՊԸ-ին մատուցել է ծառայություն, որի արժեքն է 987 000 դրամ: Խնդրում եմ, ինձ ասեք` ինչքան եկամտահարկ պետք է վճարել:

ԱՁ վերաբերյալ
վահե.
Ա/Ձ-ն իրավաբանակա՞ն անձ է համարվում, թե՞ ֆիզիկական:

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով
Վահե.
ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որի գումարը կազմում է մոտ 900000 դրամ, և որի դիմաց նա վճարել է կանխիկ ամբողջ գումարը, ես գիտեմ, որ օրենքով կանխիկ վճարումների գծով ԱՁ-ի համար սահմանափակումներ չկա, եթե նա ապրանքը ձեռք է բերել հարկային հաշվով, բայց ԱՁ-ն վարում է դրամարկղի գիրք, չնայած նրան, որ ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում օրենքով: Ի՞նչ եք կարծում, այս դեպքում օրենքի խախտում է այն, որ ապրանքի դիմաց վճարված 900000 դրամ գումարը միանգամից ելք արվի դրամարկղի գրքից: Եվ նաև մի հարց, կարո՞ղ եմ արդյոք դրամարկղի գիրքը լրանալու դեպքում նոր դրամարկղի գիրք չվարել:

ՀՀ օրենքը դրամարկղային գործառնությունների մասին
Դավիթ Աատրյան.
ԱՁ դրամարկղի գիրք օրենքով պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Դրամարկղային գործառնությունների մասին օրենքը անորոշ ձևով է գրված:
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:
Հիմա այո՞, թե՞ ոչ:

ՍՊԸ գնում է կատարել ֆիզ. անձից
Աշոտ.
Բարև, հարգելի հաշվապահներ: Ինձ մոտ նման մի հարց է առաջացել: ՍՊԸ-ն ֆիզ. անձից առքուվաճառքի պայմանագրի հիման վրա գնում է կատարել` 800 000 դրամ արժողությամբ: Այնուհետև այդ գույքը պետք է վաճառել մեկ այլ կազմակերպության 1 000 000 դրամով (833333 + 20% ԱԱՀ), որ աշխատում է ԱԱՀ-ով: Հարցը կայանում է հետևյալում` նման գործարքների դեպքում ինչպիսի՞ հարկեր են առաջանում: Ըստ իս՝ առաջին գործարքի դեպքում առաջանում է եկամտահարկ` 800000*10%=80000: Երկրորդ գործարքի դեպքում (833333-800000)*20% շահութահարկ: Այսինքն, վերջնական արդյունքում առաջանում է 80 000 (եկամտահարկ) + 6667 (շահութահարկ) + 166667 (ԱԱՀ): Խնդրում եմ ասել` որքանո՞վ եմ ես իրավացի իմ հաշվարկներում:

Նոր սկսվող գործունեություն
Սրբուհի.
Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ ինքս վարեմ հաշվապահությունը, ես ուզում եմ ԱՁ բացել և զբաղվել ծառայությունների մատուցմամբ, ինձ կասեք` ես ինչ գումարներ պետք է վճարեմ հարկայինում ԱՁ բացելու համար: Ես գրասենյակ եմ վարձակալությամբ վերցնելու, տեղադրելու եմ համակարգիչներ և զբաղվելու եմ ծառայությունների մատուցմամբ` հարսանիքների նկարահանում, մոնտաժ, ինտերնետ կայքերի ստեղծում և այլն: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:

Արդյո՞ք պետք է հաշվետվություն ներկայացնել
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ, Ա/Ձ-ն ամեն ամիս սոց. հաշվետվություն ներկայացնու՞մ է, եթե տնօրենից բացի ուրիշ աշխատող չունի: Շնորհակալություն:

Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել
E.
Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է պայմանագիր (բայց չգիտեմ` քաղաքացիաիրավական, թե ոչ) բեռները մաքսային պահեստից մինչև կազմակերպության նշված հասցե տեղափոխելու համար: Ֆիզ. անձին վճարվել է 200 000 դրամ: Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել, եթե օրենքի 20-րդ հոդվածը ասում է, որ հարկային գործակալը հարկի պահում չի կատարում, եթե վճարվող եկամուտը ձեռնարկատիրական գործունեության արդյունք է (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում) և կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր: Մեր պարագայում ծառայության մատուցում է: Իսկ եթե կնքվել է պայմանագիր, ու ֆիզ. անձը բեռը տեղափոխել է Վրաստանից Հայաստան, հարկի պահումը ինչպե՞ս է կատարվում:

Ա/Ձ-ն զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ
Հայկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ:
Ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ, աշխատում եմ հաստատագրված վճարով, ունեմ դրամարկղ, սահմանային չափը` 800 000, հիմա ցանկանում եմ զբաղվել մանրածախ առևտրով` նույն դրամարկղի մեքենայով (նաև ապրանք եմ ներմուծում): Ասացեք խնդրեմ, հիմա ի՞նչ փոփոխություն է լինելու, ի՞նչ հարկով եմ հարկվելու: Նաև ասեմ, որ ֆակտուրա եմ գրում, ՀԴՄ-ով տպում եմ ֆակտուրայի թիվը ու հանձնում ուրիշ խանութին: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ, թե ինչ անեմ:

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով
Վ.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք մի հարցի: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով և ավելացված արժեքի հարկ վճարող չէ, հիմա նա ցանկանում է նաև ապրանք ներմուծել դրսից իր խանութում վաճառելու համար, այդ դեպքում նա պարտադիր պե՞տք է համարվի ԱԱՀ վճարող:

Ա/Ձ -ն աշխատել է 1.5 ամիս
Լիանա.
Խնդրում եմ ինձ պատասխանեք, եթե Ա/Ձ -ն աշխատել է նախորդ տարում 1.5 ամիս և սոցապում չի տվել տարեկան հաշվետվություն, արդյո՞ք տույժ հասնում է և ի՞նչ չափով, չկա՞ն արդյոք մեղմացուցիչ հանգամանքներ, խնդրում եմ գրեք:

Գործունեության դադարեցում
Նարինե.
Բարև ձեզ: Ա/Ձ եմ, ուզում եմ դադարեցնել գործունեությունը, ի՞նչ պետք է անեմ:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Գոռ.
Ի՞նչ փաստաթղթեր են պետք անհատ ձեռներեց դառնալու համար:

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստ
Լիանա.
Բարև Ձեզ, հոգատար հաշվապահներ: Խնդրում եմ, հնարավորության դեպքում շտապ պատասխանել հետևյալ հարցին: Ինչպե՞ս կհաշվարկվի ԱՁ-ի հղիության և ծննդաբերության արձակուրդը, եթե ան/թ տրվել է 31.03.2011թ. - 06.07.2011թ: Նախապես շնորհակալություն:

Ծառայության մատուցման վայրի հետ կապված
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք հնարավոր է բնակելի տարածքում որևիցե ձեռնարկատիրական գորքունեություն ծավալել: Ա/Ձ իրավունք ունի՞ իր տանը ծառայություններ մատուցել:

Ա/Ձ-ն կարո՞ղ է ունենալ տնօրեն և համասեփականատեր
Գրիգոր.
Խնդրում եմ, պատասխանեք՝ Ա/Ձ-ն կարո՞ղ է ունենալ տնօրեն և համասեփականատեր:

Արդյո՞ք կնշանակվի տուգանք
ԱՐՄԵՆ.
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է 4 տարի առաջ, չունի աշխատող, բայց տարեկան անհատական հաշվետվություն տարածքային սոցապ 1 անգամ է ներկայացրել և ամեն տարի էլ չի ներկայացրել, տուգանք կնշանակվի՞ արդյոք դրա համար:

Ա/Ձ նվազագույն սոց. վճարի վերաբերյալ
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է նախորդ տարվանից, ոչ մի գործունեություն չի կատարել և նույնիսկ Ա/Ձ-ի նվազագույն սոց. վճարը չի կատարել (5000 դրամ), արդյո՞ք նա պետք է վճարի այդ սոց. վճարները և միաժամանակ տույժ 0,15%-ի չափով:
Կանխավ շնորհակալություն:

Գնումների 80 % վերաբերում է մեկ մատակարարի
Լուսինե.
Խնդրում եմ պատասխանեք, երբ հաշվետու տարվա վերջում պարզվել է, որ Ա/Ձ -ն 1 հօգուց է գնում կատարել (80%), նա պե՞տք է տա ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ի եկամտահարկի, սոց.-ի հաշվարկ:

Լիցենզիայի վերաբերյալ
Մհեր.
Բարև ձեզ, ես ԱՁ-մ և զբաղվում եմ շինարարությամբ, պատրաստվում եմ կնքել պաիմանագիր մեկ այլ ընկերության հետ հետևյալ աշխատանքների իրականացման համար` էլեկտրամոնտաժային, սանտեխնիկական, օդափոխության, գաջի և ց/ավազե սվաղ: Ինձ ասել են, որ ես պետք է պարտադիր ձեռք բերեմ լիցենզիա: Ինձ կտրամադրե՞ն լիցենզիա համապատասխան մուծումները կատարելու և փաստաթղթերը տրամադրելու դեպքում, թե՞ ոչ:
Խնդրում եմ ինձ ասեք նաև, թե ինչ է պետք շինարարական կազմակերպություն բացելու համար, ինչից պետք է սկսել, հերթականությունը և եթե հնարավոր է` ինչ դրամական միջոցներ է հարկավոր:
Նախապես շնորակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ