
Կամավորական աշխատանք
Արմինե․
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում․ կամավորական աշխատանքը ՀՀ ո՞ր օրենսդրությամբ է կարգավորվում, կամավորի հետ աշխատանքային պայմանագիր կնքվու՞մ է, եթե աշխատանքը 5 օրով է կատարվելու և կամավոր աշխատողը 16 տարեկան է: Կանխավ շնորհակալություն։

Ամենամյա արձակուրդ
Գայանե.
Բարև Ձեզ։ Կասեք՝ եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 4ժամ, տվյալ աշխատակցին ամենամյա արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ։

Ազատման դիմումի հետ կապված
Լիաննա.
Բարև ձեզ։ Եթե աշխատակիցը ազատման դիմում է գրել և ազատման ամսաթիվ նշել է 06/06/2022թ., արդյո՞ք ազատման օրը համարվում է աշխատանքային օր, թե՞ ոչ։

Մայրության նպաստ քաղիրավական պայմանագրի դեպքում
Հերմինե․
Բարև Ձեզ։ Աշխատում եմ 2 բուժհիմնարկում: Որոնցից մեկը հիմնական, մյուսը` քաղիրավական պայմանագրով: Կասեք՝ ֆիզարձակուրդ գնալիս քաղիրավական աշխատատեղից 1 տարվա աշխատավարձի քաղվածքը ներկայացնեմ հիմնական աշխատավայր, թե՞ միայն հիմանական աշխատավայրի աշխատավարձի հիմնան վրա եմ ֆիզարձակուրդի գումար ստանալու։

Քանի՞ ժամ պետք է աշխատի բուժքույրը
Սեդա․
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ մանկապարտեզի բուժքույրը քանի՞ ժամ պետք է աշխատի, եթե դրույքաչափը 0,75 է, մանկապարտեզն աշխատում է 8 ժամ։

Պահակի աշխատավարձի հաշվարկ
Անահիտ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում ինձ հստակ կպատասխանե՞ք՝ 24 ժամյա հատուկ կատեգորիայի ցանկում ներառված պահակի աշխատավարձը որքա՞ն կկազմի մայիս ամսվա համար, եթե աշխատանքային պայմանագրով կնքվել է 88 312 դրույքաչափ (սոց․ վճար կատարող չէ) և ծառայում է ամեն 3-րդ օրը։

Դրոշմանիշային վճար
Սոֆա․
Բարև Ձեզ։ Մի հարց՝ եթե աշխատողը գրանցված է ոչ լրիվ դրույքով, աշխատավարձը եկամտային հարկի հաշվարկում 60 000 է, մաքուր աշխատավարձը հուլիսի 1-ից, որ փոխանցեմ, 1 500 դրոշմանիշային վճարը պիտի հանե՞մ:
Շնորհակալ եմ։

Չվճարվող արձակուրդ
Մարինե․
Հարգելի հաշվապահներ, աշխատողն իրավունք ունի՞ մինչև ամենամյա արձակուրդ մեկնելը գնա իր հաշվին՝ մեկ ամսյա ժամկետով, նպատակային, չվճարվող արձակուրդ: Կանխավ շնորհակալություն:

Ժամային դրույքաչափ
Անուշ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին․ որքա՞ն է կազմում ներկայում գործող ժամավճարային դրույքաչափը։ Շնորհակալություն։

Ամենամյա արձակուրդ
Լամարա.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահեր: ՀԱՐՑ. աշխատողն ընդունվել է աշխատանքի ծննդաբերության արձակուրդում գտնվողի տեղը և աշխատել 3 լիարժեք ամիս: Դպրոցի ուսուցիչների արձակուրդի օրերի քանակը 35 է: Փետրվար, մարտ, ապրիլ: Մարտի մեջ մեկ շաբաթյա արձակուրդ է գնացել /գարնանային դպրոցներին տրամադրվող/: Ապրիլի մեկ շաբաթով արձակուրդ է գնացել որպես նորածին երեխայի հայր: Իրեն հասանելիք արձակուրդի օրերից այդ 10 օրը հանե՞մ։ 35-ի դեպքում ստացա 13 արձակուրդի օր, հանե՞մ 10, վճարեմ 3 օրվա չօգտագործված արձակուրդ։

Բյուլետենի և արձակուրդի ներառում նպաստի հաշվարկում
Բարև ձեզ։
Մեկ հարց ունեմ. մայրության 140 օրվա նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող 12 ամիսների ընթացքում եթե եղել են բյուլետենի ամիս և արձակուրդի ամիս, հաշվարկվելու՞ է նպաստի մեջ: Կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալ եմ։

Աշխատաժամանակի ամրագրում
Արմինե.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. անվտանգության աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելիս, աշխատանքային ժամերը ինչպե՞ս ամրագրել, եթե աշխատելու է տարբեր հերթափոխային գրաֆիկներով, օրինակ՝ 2 օր ցերեկային՝ 09:00-21:00, 2 օր գիշերային՝ 21:00-09:00, կամ օրը մեջ գիշերային՝ 21:00-09:00, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 8-ժամյա աշխատակիցների համար աշխատաժամերը ամրագրելը ավելի հստակ է երևում /օրինակ՝ հնգօրյա է նշվում և շաբաթական 40 ժամ/, իսկ հերթափոխային աշխատակցինը ինչպե՞ս պարզ հասկանալի կերևա, քանի որ շաբաթական կազմելու է 36 ժամ կամ 48 ժամ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ձևակերպումը շարադրել: Կանխավ շնորհակալություն:

Ե՞րբ պետք է կատարվի վերջնահշվարկը
Անյա.
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. վերջնահաշվարկը պարտադիր աշխատանքային պայմանագրի լուծման օրը պետք է կատարվի, թե՞ կողմերի համաձայնությամբ հնարավոր է օր որոշել, կամ գործատուն կոնկրետ սահմանված ժամկետ ունենա փոխանցելու համար։

Արդյո՞ք պահպանվելու է աշխատատեղը
Ամալյա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ինձ նշանակել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ ուրիշ դպրոցում, մինչև համապատասխան կարգով տնօրեն ընտրվի։ Չգիտենք ինչքան ժամանակ գործընթացը կտևի։ Իմ հետ պայմանագիրը կնքված է մինչև տնօրեն նշանակելը։ Հարց 1. դպրոցում գրել եմ դիմում՝ 30 օր չվճարվող արձակուրդ՝ ճի՞շտ եմ արել, թե՞ սխալ։ Եվ իմ աշխատատեղը պահպանվելու՞ է մինչև տնօրեն ընտրվելը։

Որոշակի ժամկետով պայմանագիր
Սաթենիկ.
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս անորոշ ժամկետով պայմանագիրը դարձնել որոշակի, եթե աշխատողի կենսաթոշակային 63 տարին լրանում է։

Աշխատանքային պայմանագրի լուծում
Կարինե.
Աշխատողը աշխատանքային պայմանագիրը լուծելու դիմում է ներկայացրել՝ ուրբաթ օրը՝ առանց պայմանագրի լուծման օրը նշելու։ Բանավոր տեղեկացմամբ հաջորդ երկուշաբթի աշխատողը չի ներկայանալու աշխատանքի, քանի որ նույն երկուշաբթի օրը աշխատանքային պայմանագիր է կնքել այլ գործատուի հետ։ Նախկին գործատուի կողմից դիմումին ընթացք չի տրվել, փոխարենը բացակայություններ են ամրագրվում։ Դիմումի առկայության պարագայում գործատուն որքա՞ն բացակա իրավունք ունի դնելու և որո՞նք են աշխատողի իրավունքներն այս դեպքում։

Որոշակի ժամկետով կնքված պայմանագիր
Արաքսյա.
Աշխատողի հետ ժամանակավոր կնքված պայմանագիրը ավարտվում է հունիսի 1-ին, ե՞րբ պետք է վճարեմ վերջնահաշվարկը՝ մայիսի 31-ի՞ն։

Տոնական և հիշատակի օրեր
Հասմիկ.
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե մայիսի 28-ը տոն է և ոչ աշխատանքային օր, ապա աշխատանքի հրամանի դեպքում ինչպե՞ս է վարձատրվում, և եթե հնարավոր է հղում կուղարկե՞ք՝ որտեղից կարող եմ կարդալ։

Վերջնահաշվարկ
Հայկ.
Բարև Ձեզ: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.11.2021թ., աշխատել է մինչև մայիսի 19-ը, մայիսի 20-ից գնացել է արձակուրդ 20 աշխ. օր: Հիմա դիմում է գրել արձակուրդից անմիջապես հետո ազատվելու համար, որը լրանում է հունիսի 15-ին: Հիմա նա վերջնահաշվարկ ունի՞ ստանալու, երբ ստացել է ամբողջ արձակուրդային գումարը: Նախապես շնորհակալություն։

Փոփոխություն գրանցման հայտում
Ռուբ.
Ողջույն բոլորին։ Ֆիրման 2020-ին աշխատել է միկրո դաշտում, սակայն ճիշտ հաշվապահություն չեն վարել, աշխատակցի գրանցման հայտում լրացվել է սխալ աշխատաժամանակ և փաստացի եկամտային հարկի հաշվետվություններն էլ սխալ են լրացվել։ Եթե և՛ գրանցման հայտում ճշտում տամ, և՛ ժամերի քանակում, և՛ վճարված գումարում դա սխալ կդիտարկվի՞, կարո՞ղ են լուրջ խնդիրներ առաջանալ, թե եթե ճշտում տամ կատարեմ հարկերի վճարում, խնդիր չի առաջանա։
Վերջին մեկնաբանություններ