Գործուղման հրամանի ձև

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, 1. ինձ կարո՞ղ եք ՀՀ տարածքում գործուղման հրամանի ձև և վերադարձի հաշվետվության ձև ուղարկել կամ հղում տալ: 2. Եթե ՍՊԸ-ի տնօրենը նույն ինքը հիմնադիրն է, այլ աշխատակից չունի, ինչպե՞ս տեղեկանք գրել եկամուտների մասով բանկ ներկայացնելու համար: Ինչ-որ հատուկ ձև կա՞: Շնորհակալ եմ։

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մանե. Բարև Ձեզ։ Օգնեք հաշվել վերջնահաշվարկ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի 21․12․2021թ-ին 0,625 դրույքով՝ դաստիարակ, աշխատավարձը կազմում է 60 172 դրամ։ Ազատվել է աշխատանքից 25․04․2022թ-ին, տարվա համար հասանելիք արձակուրդային օրերը 25 է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։

Աշխատաժամանակի հետ կապված

Եթե ԱՁ-ում բժիշկը աշխատում է 6-օրյա գրաֆիկի դեպքում օրը 2 ժամ, հավաքարարը՝ 1 ժամ, դա շաբաթական քանի՞ ժամյա գրաֆիկ է համարվում։ Կլինիկան աշխատում է օրը 10 ժամ, որպեսզի հաշվարկեմ նվազագույն աշխատավարձ։ Շնորհակալություն։

Ազատման հետ կապված

Նարինե. Բարև Ձեզ։ Խնդրում եմ ուղղորդել, աշխատակցին էական պայմանի փոփոխմամբ այլ վայր ենք տեղափոխել աշխատանքի: Աշխատակիցը դատարան է դիմել հրամանն անվավեր ճանաչելու պահանջով, հայցի ապահովման միջոցն էլ վերաքննիչում է միայն 29-ին կունենանք որոշում: Այս պահին երկու օր արդեն իսկ աշխատակիցը աշխատանքի չի ներկայանում և արձանագրվել է այդ փաստը ստուգայցով: Արդյո՞ք կարող ենք ազատել աշխատանքից: Շնորհակալություն։

Գրանցման հայտի փոփոխություն

Արմինե. Հարգելիներս, խնդրում եմ ուղղորդել. աշխատակիցը երեխայի խնանքի արձակուրդից վերադարձել է աշխատանքի, հանգամանքների բերումով նորից արձակուրդը շարունակելու է (նույն երեխայի)։ Այժմ ցանկանում է կրկին վերադառնալ աշխատանքի՝ այլ հաստիքով (իրեն հին հաստիքով փոխարինող կա այժմ)։ Ինչպե՞ս պետք է լրացվի հարկայինի ծրագրում՝ հին պաշտոնի ավարտ տրվի և նոր պաշտոնի ավելացու՞մ, իսկ փոխարինողը գրանցվի որպես հիմնական։ (Նշեմ, որ ծրագրում խնամքի արձակուրդը արդեն նշվել է մինչև 3տ լրանալու ամսաթիվը՝ դեկտեմբեր ամսին, վերադառնալու դեպքում նախապես լրացված ամսաթիվը չի՞ խոչընդոտի նոր պաշտոնի համար։)

Դեկրետից դեկրետ

Անի. Աշխատակիցը գտնվում է ֆիզ. արձակուրդի մեջ: Ֆիզ. արձակուրդը վճարելու ժամանակ, միջին աշխատավարձի հաշվարկման համար հիմք ենք վերցրել նրա երկրորդ աշխատավայրի աշխատավարձը, որտեղ ձևակերպված է մինչ օրս: Այժմ աշխատողը գնում է ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ: Ինչպե՞ս է վճարվում նրա երկրորդ ֆիզ. արձակուրդը և ու՞մ կողմից է վճարվում։

Միջին ամսական աշխատավարձ

Մելինե․ Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Վարձու աշխատողը վերջին 12 ամիսների ընթացքում նույն գործատուի մոտ ազատվել և նորից ընդունվել է աշխատանքի։ Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի՞ է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում նույն գործատուի մոտ աշխատած ամիսները։

Տրված վերջնահաշվարկի հետ կապված

Հայկ. Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Աշխատակիցը որոշել էր ազատվել աշխատանքից, դիմում էր ներկայացրել, որի հիման վրա նրան փոխանցել եմ վերջնահաշվարկ, սակայն չեմ տվել հարկայինին ազատման հայտը, քանի որ 3 օր ժամանակ կա: Հիմա փոշմանել է, ուզում է շարունակել աշխատելը: Խնդիրներ կունենա՞նք, եթե չազատեմ, իսկ վերջնահաշվարկի գումարը ձևակերպեմ որպես աշխատավարձի կանխավճար: Այսինքն՝ բանկի քաղվածքում վերջնահաշվարկ բառը ինչ-որ խնդիր կառաջացնի՞: Շնորհակալություն։

Ինչպե՞ս հաշվել աշխատավարձ

Աննա. Բարև ձեզ։ Կասեք՝ ինչպե՞ս հաշվեմ աշխատավարձը, երկու երրորդով ապրիլի 1-ից մինչև 25-ը, իսկ 25-ից ամբողջ աշխատավարձը մինչև 30, այսինքն՝ 5 աշխատանքային օր աշխատավարձ, մնացածը 2/3-ով 67 200 աշխատավարձ։

Մայրության նպաստ փոխարինող աշխատողին

Նելի. Բարև Ձեզ։ Արդյո՞ք փոխարինող աշխատողին հասնում է ֆիզարձակուրդ, և արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատել տվյալ աշխատողին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Եվ ո՞ր օրենսգրքում կարող եմ տեղեկանալ այս մասին։

Արձակուրդի կուտակում

Էլինա. Բարև Ձեզ։ Եթե չեմ սխալվում չվճարվող արձակուրդի ժամանակ աշխատողը վճարովի արձակուրդ չի կուտակում։ Իսկ եթե մարդը ամսվա ընթացքում վերցրել է 1 կամ 2 օր չվճարվող արձայուրդ, այդ դեպքում ինչպե՞ս է կուտակվում վճարողի արձակուրդը։

Վերջնահաշվարկի հետ կապված

Գայանե. Բարև Ձեզ։ Ուսուցիչը դպրոցում աշխատել է 20.01.1985թ.-ից։ Բոլոր արձակուրդայինները վճարվել է: Վերջին 6 ամիսը գտնվել է հիվանդության բյուլետենում: Հիմա չգիտեմ նրան վերջնահաշվակ հասնու՞մ է, թե՞ ոչ: Արդյո՞ք բյուլետենի ամիսները հաշվում են: Խնդրում եմ պատասխանեք, եթե հնարավոր է նաև հղումը ուղարկեք։

Արձակուրդ ուսման նպատակով

Նելլի․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե 2 ամսվա աշխատողը ուսանող է և ուսումնական արձակուրդ է խնդրում՝ ուսումնական հաստատության տված տեղեկանքի հիման վրա: Ի՞նչ կարգով է տրամադրվում արձակուրդը։

Երեխայի խնամքի արձակուրդ

Անի․ Բարև Ձեզ։ Ես ֆիզարձակուրդից վերադարձել եմ աշխատանքի, երբ երեխաս 2.5 տարեկան է։ Բայց երեխան չի մնում խնամակալի մոտ։ Կարո՞ղ եմ արդյոք նորից ֆիզս երկարացնել միչև երեխայիս 3 տարեկան լրանալը։ Շնորհակալություն։