Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Ռուզաննա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի մեջ տոնական օրերը հերթափոխային աշխատողի համար նշում եմ 24ժամ, և իհարկե այդ օրը տեղեկագրում տարբերվում է ոչ տոնականից, սակայն հաշվապահը առաջարկեց այն նշել 48 ժամով, այսինքն՝ կրկնակի՝ արդյո՞ք դա ճիշտ է։ Կանխավ շնորհակալ եմ։

Մայրության նպաստի հաշվարկ

Մարիա. Դեկրետից դեկրետ գնալու դեպքում, ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը։ Ամսական մաքուր աշխատավարձը կազմում է 210 000 դրամ, առաջին դեկրետից հետո աշխատել է 4 ամիս։ Այսինքն` վերջին 1 տարում ախատել է 4 ամիս, իսկ դրանից առաջ եղել է դեկրետում։

Աշխատանքից բացակայություններ

Ռուզաննա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատակիցը, որը աշխատում է հնգօրյա դրույքաչափով և պարբերաբար բացակայում է աշխատանքից, արդյո՞ք կարող ենք բացակաները ֆիքսել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի մեջ։ Այսինքն՝ ամսվա կտրվածքով շաբաթական 1 օր (օրինակ՝ ամեն հինգշաբթի) բացակայել է։ Կանխավ շնորհակալ եմ։

Գործուղում Իտալիա

Նելլ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատակիցը գնացել է գործուղման՝ Իտալիա, հյուրանոցը վճարել է կազմակերպության բանկային քարտով, առկա է ՀԴՄ։ 1. ՀԴՄ կա, հյուրանոցի անունով, բայց աշխատակցի անունը չկա նշված, կարո՞ղ եմ ծախս ճանաչել։ 2. Հարց․ հյուրանոցի գումարը գերազանցում է օրենքով սահմանված չափը, արդյո՞ք գերազանցող գումարը համարվում է եկամուտ և պետք է հարկվի։ Շնորհակալություն։

Ընդմիջման վերաբերյալ

Սուսաննա․ Ողջույն, հարգելի գործընկերներ։ Հարցս կապված է ԱՕ 152 հոդվածի 1,2 կետերի հետ։ Եթե մանկապարտեզը գործում է 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով, ապա 1 դրույքով աշխատակիցը 8։30-ից մինչև 16։30 աշխատելու դեպքում ու՞նի 1 ժամ ընդմիջման իրավունք, թե՞ պետք է աշխատի նախատեսված 8 ժամը, որ ունենա 1 ժամ ընդմիջում։ Շնորհակալություն։

Աշխատավարձի հետ կապված

Մանե․ Բարև Ձեզ։ Աշխատողի մաքուր աշխատավարձը կազմում է 73 000 դրամ առանց սոց․ վճարի պահման, իսկ մեկ այլ աշխատողինը կազմում է 71 000 դրամ սոց․ վճարը պահված։ Կուզենայի իմանալ՝ կարո՞ղ եմ դրույքը այնքանի հասցնել, որ տվյալ աշխատողը նույնպես 73 000 դրամ ստանա։

Վերջնահաշվարկ

Լորաննա Առաքելյան․ Բարև Ձեզ։ Ընդունվել եմ աշխատանքի 2018թ․ հունվարի 23-ին, օգտվել եմ բոլոր ամենամյա արձակուրդներից, ստացել եմ նվազագույն աշխատավարձ մինչև 2019թ․։ Դրանից հետո վարձատրվել եմ 0,75 դրույքաչափով առ այսօր։ Նախավերջին արձակուրդս եղել է 2021-ի օգոստոսի 23-ին։ Անհրաժեշտությունից ելնելով 2022-ի ամենամյա արձակուրդս վերցրել եմ ապրիլի 1-ից և ստացել արձակուրդային։ Մայիսի 2-ով ուզում եմ աշխատանքից ազատման դիմում գրել։ Ինչպե՞ս է հաշվարկվելու վերջնահաշվարկը։

Դեկրետից դեկրետ

Դիաննա․ Բարև Ձեզ, հարգելի հաշպապահներ։ Հարցս հետևյալն է՝ անձը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում՝ 09.03.2020_27.12.2022թ., այդ ընթացքում՝ 11.04.22_02.02.2025թ. ձևակերպում ենք երկրորդ երեխայի խնամք՝ տալով հրաման՝ դիմումի համաձայն։ Հարկայինում ինչպե՞ս դա գրանցել, որպեսզի աշխատողը չտուժի։

Համատեղությամբ աշխատանքի դեպքում

Կիմա․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատանքի դեպքում մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հարկային հաշվետվությունը լրացնի այն գործատուն, ով չունի մայրության նպաստի թերթիկը։ Շնորհակալություն։

Ուսուցիչներին տրվող ամառային արձակուրդ

Լամարա․ Բարև բոլորին։ Խնդրում եմ պատասխանել. աշխատել եմ դպրոցում որպես ուսուցչուհի։ 2017թ․ հունիսից գնացել եմ մայրության և հղիության արձակուրդ։ Այնուհետեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ։ Դեռ չվերադարձավ 2022թվականի հունիսից նորից գնացել եմ հղիության և մայրության արձակուրդ։ Նորից երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ։ 2021 թվականի սեպտեմբերին վերադարձել եմ աշխատանքի նույն դպրոցում այլ պաշտոնի (հիմա ուսուցիչ չեմ)։ Ուսուցիչներին տրվող ամառային արձակուրդայինը չեմ ստացել 2017 թվականից։ Հարց․ կարո՞ղ եմ հիմա ստանալ, եթե նույն պաշտոնում չեմ։ Ինչպե՞ս հաշվարկել։ Օրենքի հղում է պետք։ Շնորհակալ եմ։

Պարգևավճարներ

Սոֆյա․ Պարգևավճարներ Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ ի՞նչ պարբերությամբ կարելի է վճարել պարգևավճարը և գոյություն ունի՞ պարգևավճարի գումարի սահմանաչափ, կարո՞ղ է պարգևավճարը ավելի մեծ լինել քան նախատեսված աշխատավարձն է /կես դրույք է/: Ե՞րբ են վճարում պարգևավճարը, կարելի է այն վճարել ոչ աշխատավարձի հետ: Շնորհակալություն: