Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Արուս․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Համատեղությամբ աշխատող եմ, հիմնական աշխատավայրում կեղտոտ աշխատավարձը կազմում է 111 600 դրամ, ապրիլից ընդունվել եմ այլ աշխատանքի՝ կեղտոտ 601 250 դրամով: 06.07.2022թվականից գտնվելու եմ ֆիզարձակուրդում։ Խնդրում եմ կասեք՝ ինչքա՞ն կկազմի մայրության գումարը։ Շնորհակալ եմ։

Չօգտագործված արձակուրդային օրեր

Արթուր․ Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ մանրամասնեք, թե ինչպե՞ս են հաշվում չօգտագործած արձակուրդայինի օրերի քանակը: Օրինակ՝ աշխատողը ընդունվել է 22/05/2021թ., ազատվում է 09/04/2022թ.: Շնորհակալ եմ:

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Դիաննա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք՝ քաղիրավ պայմանագրով աշխատողի ժամկետը 30.03.22թ.-11.04.22թ. Է, բայց համաձայնագրով երկարաձգելու դեպքում ճի՞շտ է գրել 11.04.22-29.04.22թ., թե՞ 12.04.22-29.04.22թ.։

Արձակուրդի հետ կապված

Հասմիկ․ Բարև ձեզ։ Ես աշխատում եմ մասնավոր հիմնակրկությունում, իմ հաշվին 30 օր արձակուրդ եմ վերցրել, անմիջապես բյուլետեն եմ բացել, ապրիլի 14-ին կլրանա բյուլետենիս 3 ամիսը, ինձ մնում է 20 օր ֆիզարձակուրդ գնալու համար։ խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ անեմ։ Գիտեմ, որ բյուլետեն 3 ամսից ավել չեն տալիս, ես ի վիճակի չեմ աշխատանքի գնամ, ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ 20 օրը։

Դաստիարակին փոխարինելու է մեթոդիստը

Սուսաննա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ եթե մանկապարտեզի դաստիարակը ամենամյա արձակուրդ է գնում, և նրան փոխարինելու է մեթոդիստը, ապա որքա՞ն պետք է վճարվի մեթոդիստը` 1. Մեթոդիստի աշխատավարձի չափով։ 2. Դաստիարակի աշխատավարձի չափով։ 3. Ե՛վ մեթոդիստի, և՛ դաստիարակի աշխատավարձից պետք է օգտվի, բայց այն չպետք է գերազանցի տնօրենի աշխատավարձին։ Շնորհակալություն։

Գործուղում ՀՀ տարածքում

Կիմա․ Բարև ձեզ։ Եթե դպրոցի հաշվապահը գործուղվում է մարզ՝ հաշվետվություն հանձնելու, գնալ գալու մեկ օրվա համար ինչքա՞ն պետք է վճարվի /68կմ հեռավորության/։ Օրապահիկ հասնու՞մ է, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Լուսինե․ Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է․ աշխատողը 01.09.2016թ-ից մինչև 08.02.2022թ. աշխատում էր մանկապարտեզում: 01.05.2021թ-31.05.2021թ գտնվում էր արձակուրդում: Այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կատարել վերջնահաշվարկ: