Category: Հաշվետվություններ

Ճշգրտված հաշվետվության հանձնում

Araik.

Բարև Ձեզ, մենք աշխատում ենք ՓՄՁ հարկատեսակով, տարեկան շահութահարկի հաշվետվությունը ուղարկել ենք, բայց տարեկան շրջանառությունը սխալ է գրվել, կարո՞ղ ենք արդյոք հիմա ճշտված օրինակը ուղարկել, հաշվետվությունը փոստով է ուղարկվել: Կանխավ շնորհակալ եմ:

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ

astxik.

Հարգելի հաշվապահներ, բարև բոլորին, վերջապես շունչ քաշեցինք, տարեկանները մնացել են ետևում, սակայն եռամսյակի հաշվետվության վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել, իսկ ինձ մեկ հարց է հուզում, թվում էր թե գիտեմ, սակայն եկամտահարկի հաշվետվության 2-րդ էջը ինձ թյուրիմացության մեջ թողեց. ինչու՞ է օտարերկրացիներ բաժնի 31բ, 31գ տողերում գումարները գրված քաղաքացիների նման, արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է անձնական նվազեցումները այնուամենայնիվ կատարել, եթե որևէ մեկը գիտի, խնդրում եմ արձագանքեք: Շնորհակալություն:

Արդյո՞ք հաշվեկշիռը և շահութահարկի հաշվարկը կարելի է զրոյական ներկայացնել

Դիանա.

Հարգելի փորձառու հաշվապահներ, եթե 2010թ. ընկերությունը իրացում չի կատարել, բայց ունեցել է ծախսեր` կապված վարձավճարների, աշխատավարձի և մի շարք ծառայությունների գծով (ընդհանուր մոտ 200 հազ. դրամի չափով), արդյո՞ք հաշվեկշիռը և շահութահարկի հաշվարկը կարելի է զրոյական ներկայացնել:

Եթե շահութահարկի հաշվետվությունը ներկայացվել է 15.03.2011-ից հետո

Ֆլորա.

Եթե շահութահարկի հաշվետվությունը ներկայացվել է 15.03.2011-ից հետո, ապա 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճարի վճարման վերջնաժամկետը 15.06.2011-ն է, …և նվազագույն շահութահարկի վճարման վերջնաժամկետը 2011թ. 15.03.2011-ն է:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք, արդյո՞ք պետք էր վճարել, եթե մենք հաշվետվությունը ներկայացրել ենք 13.04.2011թ:

Զրոյական հաշվետվության ներկայացում

Աննա Հարոյան.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնեք մի հարցով, եթե ԱՁ-ն գրանցված է 2011թ. հունվարից, սակայն վարձու աշխատող ընդունել է ապրիլի 1-ից, արդյո՞ք I եռամսյակի համար պետք է ՀՏ ներկայացնի 0-ական սոցի և եկամտահարկի հաշվետվություններ վարձու աշխատողների մասով:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք կազմակերպությունը ներկայացնելու է ԱԱՀ հաշվետվություն

Gayane.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել` եթե կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է և ԱԱՀ -ով գործարքներ չի իրականացնում, ներկայացնելու՞ է արդյոք ԱԱՀ-ի եռամսյակային հաշվետվություն, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալ եմ:

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ

Լարիսա Խատայան.

Ինչու՞ է եկամտահարկի վերաբերյալ Հավելված 1 հաշվետվության ձևի մեջ 12ա և 31ա տողերում նշված 33500 դրամ, եթե նվազագույն աշխատավարձը սահմանված է 32500 դրամ:

Ընթացիկ անհատական հաշվետվության վերաբերյալ

Սասուն.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք պարզաբանել հետևյալը.

Գործատուները սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն են ներկայացնում ընթացիկ անհատական հաշվետվությունները տարեկան մեկ անգամ` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը:
1. Այսինքն՝ ապրիլի 1-ը ներառյա՞լ, թե՞ ոչ:
2. Ապրիլի 1-ին ներկայացրած հաշվետվության համար վարչական կտա՞ն, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալ կլինեմ մեկնաբանությունների համար:

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել` ԱԱՀ հաշվարկի 16 սյունյակում լրացվող արժեքը լրացվում է ներառյա՞լ ԱԱՀ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Շահութահարկի հաշվարկի հանձնում

Սաթինե.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրում եմ, եթե ՍՊԸ ՓՄՁ է, ԱԱՀ-ով չի աշխատում, շահութահարկի տարեկան հաշվետվությունը պարզեցվածո՞վ ենք հանձնում: Եվ եթե այո, ապա այդ ձևի մեջ չի երևում ապրանքի մնացորդը, իսկ մնացած ապրանքները, որոնք չեն վաճառվել, դա հաջորդ տարում կարո՞ղ ենք ծախս ցույց տալ վաճառելու դեպքում: Նախապես շնորհակալություն:

Լիցենզիայի արտացոլում հաշվետվության մեջ

astxik.

Մենք ունենք լիցենզիա, տարեկան 100.0 դրամ: Արդյո՞ք շահութահարկի մեջ որպես ոչ նյութական ակտիվներ տողում պետք է ներառել և ի՞նչ համամասնությամբ: Լիցեզիան վՃարվել է 2010թ. ապրիլին 1 տարով:

ՀԿ-ն աշխատում է բացառապես շնորհների գումարով

Նարինե.

Հասարակական կազմակերպությունն աշխատում է բացառապես շնորհների գումարով, չունի ոչ մի տեսակի այլ եկամուտներ: Ի՞նչ պիտի ցույց տրվի պարզեցված շահութահարկի հաշվարկում, թե՞ պարզապես 0-ական /դատարկ/ բլանկ ներկայացնի: Շատ շնորհակալ կլինեմ հարցիս պատասխանելու համար:

Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

Վահագն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում են նշեք` որ օրենսդրական ակտով է նշվում ֆին. հաշվետվությունների 1 և 2 ձևերի չհանձնելու մասին: Կանխավ շնորհակալ եմ:

Եթե կազմակերպությունը գլխավոր հաշվապահ չունի

Ֆլորա.

Եթե կազմակերպությունը գլխավոր հաշվապահ չունի, հաշվապհն իրավունք ունի՞ հաշվետվությունները ստորագրելու:

Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության հանձնում

Lusine.

Ասացեք խնդրեմ, եթե Ա/Ձ-ն աշխատող չունի, բայց վարձակալություն ունի, պարտադիր պե՞տք է տա եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն (20-րդ տողի մասին է խոսքը):

Աշխատանքի տեղավորման գործակալություն

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. մենք բացել ենք աշխատանքի տեղավորման գործակալություն, Ա/Ձ-ի և ՍՊԸ-ի դեպքում հաջորդաբար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվի և ի՞նչ ժամկետներում: Նախապես շնորհակալություն: edgararmin23 շնիկ mail.ru

ՀՏ ներկայացվող հաշվետվությունների ձևեր

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, եթե ունեք ՀԴՄ-ի ամսական շրջանառություն հանելու մասին և հարկային հաշիվների մասին ՀՏ ներկայացվող հաշվետվությունների ձևեր, խնդրում եմ արձագանքեք, որտեղի՞ց գնել: Շնորհակալություն:

Գնումների 80 % վերաբերում է մեկ մատակարարի

Լուսինե.

Խնդրում եմ պատասխանեք, երբ հաշվետու տարվա վերջում պարզվել է, որ Ա/Ձ -ն 1 հօգուց է գնում կատարել (80%), նա պե՞տք է տա ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ի եկամտահարկի, սոց.-ի հաշվարկ:

Եկամուտների տարեկան տեղեկանք

Անի.

Խնդրում եմ ճշտել եկամուտների տարեկան տեղեկանքի հանձման օրը:

Բանկային հաշվեհամարի վերաբերյալ

Կարեն Մարտիրոսյան.

Բարև Ձեզ, ես ժամանակավորապես գտնվում եմ արտերկրում, հաշվետվությունները ուշացնելու պատճառով վարչական տուգանքի եմ ներկայացվել, եկել է համապատասխան նամակ և գրություն 20000 դրամի չափով, բայց նշված չի բյուջեի որ հաշվի համարին պետք է փոխանցվի, բանկերը այդ հաշվի համարները չգիտեն, զանգում եմ Հայաստանի բոլոր հարկային տեսչությունները, նրանք էլ չգիտեն կամ ասում են` իրավաբաններին հարցրեք, այդպես էլ իրավաբաններին չգտանք, թեժ գիծը զանգերին չի պատասխանում հեռ. 594618,594658,594618 և այլն: Խնդրում եմ ասել, ինձ ուղարկված համապատասխան գրության մեջ պե՞տք է նշված լիներ վարչական տուգանքի բյուջեի հաշվի համարը, թե՞ դա պարտադիր չի: Եվ խնդրում եմ, եթե հնարավոր է, ասեք այդ հաշվի համարը, քանի որ քիչ ժամանակ է մնացել: