Մայրության նպաստի հաշվարկ
Արփինե․
Ողջույն, մեկ ամսից պատրաստվում եմ անցնել հղիության արձակուրդի, այժմ աշխատում եմ լրիվ դրույքով, ստանում 350 000 դրամ զուտ աշխատավարձ հիմնական աշխատանքի վայրում, որտեղ հաշվառված եմ օգոստոս ամսից։ Մինչև օգոստոս աշխատել եմ այլ գործատուի մոտ։
Միաժամանակ մի քանի այլ կազմակերպությունից ունեմ և տարվա ընթացքում ունեցել եմ այլ եկամուտներ՝ ծառայությունների մատուցման տարբեր կարճաժամկետ պայմանագրերով։ Նաև սեպտեմբեր ամսից գրանցել եմ ԱՁ և այս պահի դրությամբ ունեմ մոտ 1 մլն դրամի եկամուտ որպես ԱՁ։
Հարց․ արդյո՞ք ես պիտի մայրության նպաստի համար դիմեմ իմ հիմնական աշխատավայրով և ներկայացնեմ մյուս բոլոր կարճաժամկետ աշխատանքները որպես եկամուտ, արդյո՞ք դրանք և իմ ԱՁ եկամուտները կարող են միաժամանակ հաշվարկվել։
Ի՞նչ խորհուրդ կտաք։
Գրանցման հայտ մեկ օրվա համար
Արաքսյա․
Դպրոցի մեկ սենյակի մանրահատակի հարթեցման աշխատանքը մեկ օրում իրականացնելու համար, եթե կնքվում է քաղիրավական պայմանագիր, անհրաժե՞շտ է հայտ ուղարկել, թե՞ ոչ։
Հերթական արձակուրդ դեկրետից վերադառնալիս
Անուշ․
Բարձ ձեզ, կասե՞ք՝ եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից վերադարձել է աշխատանքի, կարո՞ղ է ինքը օգտվել այս տարվա 2021թ ամենամյա արձակուրդից, աշխատանքի է վերադարձել 2021թ. սեպտեմբերին։
Խմորեղենի արտադրություն
Լիանա․
Բարև ձեզ։ Ես ուզում եմ իմ անունով ԱՁ բացել և խմորեղենի արտադրություն սկսել, շրջանառությունը՝ 20 միլիոն։ Ի՞նչ քայլեր անեմ սկզբից և ո՞ր հարկատեսակից օգտվեմ։ Առաքումը՝ միայն խանութներ։
Հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է
Սոֆյա․
Նորաբաց ՍՊԸ-ն ունի հիմնադիր և տնօրեն, ով նույն անձն է: Գործունեության ոլորտը՝ արտադրություն, ձեռքի աշխատանք, փայտագործություն: Հարկի տեսակը՝ շրջանառության հարկ:
Ասացեք խնդրեմ․
1. Եթե տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, պե՞տք է գրանցել որպես աշխատող և վճարել եկամտային հարկ
2. Կարո՞ղ ենք տնօրենին և մեկ աշխատակցի գրանցել կես դրույքով (յուրաքանչյուրին)
3. Եթե նախատեսված է աշխատել փոխանցումներով, պարտադի՞ր է ունենալ ՀԴՄ սարք և դրամարկղային գիրք
4. Եթե ֆիզիկական անձի հետ ենք աշխատում, կարո՞ղ ենք հաշիվ գրել ֆիզիկական անձին, իսկ նա փոխանցումներն անի կազմակերպության հաշվեհամարին:
5. Ի՞նչ հարկեր ենք վճարելու
Շնորհակալություն։
ԱԱՀ հաշվանցում
Անի․
Բարի օր: Հարգելի հաշվապահներ, հաշիվ ենք ստացել հոկտեմբեր ամսվա վերջ, բայց քանի որ աշխատում ենք 5-օրյա գրաֆիկով, հաստատել ենք նոյեմբերի 1-ով: Հարցս հետևյալն է. ԱԱՀ հաշվետվության մեջ պակասացնում ենք հոկտեմբերի՞ց, թե՞ նոյեմբերից։ Եվ ինչպե՞ս է դա արվում։ Շնորհակալ եմ։
Դրամարկղի գրքի լրացման վերաբերյալ
Արփի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Նախկին հաշվապահը դրամարկղի գիրքը լրացնելիս հաշվի չի առել, որ փոխվել է տարին, և շարունակել է օրդերների հերթական համարները։ Կասե՞ք՝ ինչ կարող եմ անել այս դեպքում, և ի՞նչ տուգանքներ կարող են առաջանալ։
Շնորհակալություն։
Արձակուրդի դիմումի մերժում
Համասփյուռ․
Քանի՞ անգամ կարող է գործատուն մերժի հասանելիք արձակուդի դիմումը։
Օվերդրաֆտի միջնորդավճար
Սամվել․
Հարգելի գործընկերներ, բանկը օվերդրաֆտի միջնորդավճար է պակասեցրել կազմակերպության հաշվից, առանց հաշիվ ներկայացնելու։ Արդյո՞ք այս գումարը արտացոլում ենք ԱԱՀ հաշվարկի մեջ՝ ստացված ծառայություններ տողում։ Շնորհակալություն նախապես։
Ապրանքի հայտարարագրում
Բարև Ձեզ: Ես aliexpress կայքից պատվիրել եմ փոքրիկ ստերիլիզատոր անձնական օգտագործման համար։ Այժմ արևմտյան մաքսատանը՝ Կարգոյում, պահանջում են, որ հայտարարագրեմ ապրանքս, բրոքեր վարձեմ և այլն։ Հարցս՝ եթե այդ ապրանքը պատվիրել եմ անձնական օգտագործման համար, 1 հատ է և չկա ոչ մի խոսք առևտրային քանակի մասին, արդյո՞ք ես պարտավոր եմ ներկայացնել հայտարարագիր տվյալ ապրանքի համար և ծախսել ապրանքի գնին հավասար գումար բրոքեր վարձելու և մաքսազերծելու համար:
Չվճարվող արձակուրդ
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` աշխատակիցը ցանկանում է վերցնել արձակուր իր հաշվին` 60 օր` արդյո՞ք դիմումում պարտադիր պետք է նշվի պատճառը` որ ընտանեկան դրությունից ելնելով և այլն։ Կանխավ շնորհակալ եմ։
Հաստիքի կրճատում
Լուսինե.
Հաստիքի կրճատման դեպքում, եթե գործատուն գրավոր չի ծանուցել աշխատակցին, արդյո՞ք կարող է ազատել աշխատնքից:
Վերջնահաշվարկ
Անուշ.
Եթե կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Գրանցված աշխատողի համար եկամտային հարկի վերջնական պարտավորությունը կազմում է 5 000 դրամ: Աշխատողի համար հաշվարկվել է վերջնահաշվարկը, որը կազմել է 4500 դրամ: Արդյունքը հարկերը նվազեցնելուց հետո ստացվում է բացասական արժեք: Տվյալ դեպքում ինչպե՞ս է և ո՞ր հոդվածով է իրականացվում կարգավորումը:
Տնտեսական գործունեության դասակարգիչ
Հասմիկ.
Ա/Ձ գրանցելիս ինչպե՞ս ճիշտ որոշել տնտեսական գործունեության դասակարգիչը, եթե ես զբաղվելու են կտորից փոքրիկ դեկորների, խաղալիքների արտադրությամբ և վաճառքով։ Արդյո՞ք ճիշտ է ընտրել 32.99.9 - Այլ արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում։
Վերջնահաշվարկ
Արամ.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 3 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70-80 000, տատանվում է, գործարքային է աշխատավարձս։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ`արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ 6 օրյա է գրաֆիկը, բայց ես անգամ կիրակիները տանը չեմ մնացել, ընդհանուր 3 տարվա մեջ տանն եմ մնացել մոտ 2 ամիս:
Ներմուծում Չինաստանից
Ռաֆայել.
Բարև ձեզ: Ես կահույք, մահճակալ եմ գնել Չինաստանից անձնական օգտագործման համար, որի գինը 750$ է: Խնդրում եմ կասե՞ք` որքա՞ն է կազմելու մաքսազերծումը, բեռնափոխադրման համար վճարել եմ 380$:
Անհատույց վարձակալություն
Անի.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի շենք, որը ցանկանում է տալ անհատույց վարձակալության (ՍՊԸ-ի հիմնադիրի կնոջը)։ Կինն էլ իր հերթին տալու է վարձակալության (գումարով) այլ ընկերության։ Այս գործարքը ի՞նչ նրբություններ ունի (գիտեմ, որ պետք է գրանցվի կադաստրում, նաև նոտարով կարելի է հաստատել): Կառաջանա նաև եկամտային հարկ 10% վարձակալի համար։ Եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել:
Ինչպե՞ս ձևակերպել պատրաստի արտադրանքը
Անահիտ.
Սիրելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է արտադրությանը ՀԾ-ով ձևակերպելուն: Երբ ծախսերը հավաքագրում ենք 8-րդ դասում (նյութեր, աշխատավարձ, հոսանք, և այլ ծախսեր), հաջորդ քայլը՝ ինչպե՞ս ձևակերպել պատրաստի արտադրանքի քանակական մուտքը 215 հաշվին:
ՖԻՖՈ մեթոդ
Կարինե․
Օգնեք որոշել եռամսյակի ընթացքում ծախսված նյութի ինքնարժեքը պաշարների ինքնարժեքի հաշվարկման ՖԻՖՈ մեթոդով, եթե Ա նյութի սկզբնական մնացորդը 50 կգ է, 1 կգի արժեքը 110 դրամ, եռամսյակի ընթացքում ստացվել է340 կգ, 1 կգ-ի արժեքը 125 դրամ: Ծախսվել է 360 կգ:
Հարկերի վճարման վերջնաժամկետ
Սյուզի․
Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե հարկերը մուծենք 21-ին, տույժ տուգանք կլինի՞, 20-ը ոչ աշխատանքային է։