Առհաշիվ գումարով ձեռքբերված ապրանքներ

Նունե. Ողջույն: Խնդրում եմ օգնել հասկանալ, առհաշիվ հաշվետվությամբ ձեռքբերված ապրանքները, որոնք ձեռքբերման պահին են օգտագործվել և սպառվել, հարկավո՞ր է հաշվառելիս պահեստի մուտք անել հետո ծախսագրել:

Հաշիվ վավերագիր գրելու համար

Հրանտ. Բարև ձեզ, հարգելիներս։ Ես ունեմ նոր ԱՁ` հացաբուլկեղենի արտադրում և վաճառք խանութներին։ Ցանկանում եմ անձամբ լրացնել հաշիվ ֆակտուրա, խնդրում եմ հուշել ի՞նչ կերպ, կամ ի՞նչ ծրագրով կարող եմ լրացնել հաշիվ ֆակտուրա։

Արտահանման հայտարարագիր

Սաթեն. Խնդրում եմ պատասխանեք` ԵՏՄ ապրանք է արտահանվել` պետական սահմանի հատման օր` 25.11.2021-ին 350 000 ռուբ.: Արտահանման հայտարարագրի 11 կետում լրացվող արժեքը ինչպե՞ս հաշվեմ /առաջին անգամ եմ լրացնում/:

Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը

Կարինե. Օգնեք ձևակերպել արտադրանքի վաճառքի հետ կապված գործառնությունները, որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը: Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք: Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000դր., գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել են դրամարկղ: Ապառիկ վաճառվել է 1 400 000դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ: Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000դրամ: Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսումները՝ փաթեթավորման նյութեր՝ 52 000դր., աշխատավարձ փաթեթավորող բանվորներին՝ 150 000, տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000դր., ներառյալ` ԱԱՀ, գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60000դր., գումարած` ԱԱՀ:

Մայրության նպաստի հաշվարկ

Շողեր. Բարև ձեզ: Ըստ այս օրենքի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մաս. 9. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Պետք է նոր աշխատանքի վայր ներկայացնել քաղվածք հարկային տեսչությունից, որտեղ նշված կլինի առաջին դեկրետային արձակուրդին նախորդող ամսվա աշխատավարձի չափը: Լինելով առաջին երեխայի դեկրետային արձակուրդում, նոր աշխատանքի եմ անցել, որտեղ 4 ամիս աշխատելուց հետո նորից անցել եմ դեկրետի: Հարցը դեկրետային գումարը հաշվարկելու մասին է: Շնորհակալ եմ:

Վերջին աշխատանքային օր

Լաուրա. Բարև Ձեզ: Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակորդում։ 29.11.2021թ-ին պետք է ներկայանա աշխատանքի, սակայն գրել է աշխատանքից ազատման դիմում։ Աշխատանքից ազատման հրամանի մեջ վերջին աշխատանքային օր ե՞րբ կարող եմ գրել:

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Անուշ. Բարև ձեզ: Կասե՞ք, եթե աշխատողը այս տարվա նոյեմբերի 1-ին է ընդունվել աշխատանքի, աշխատել է 20 օր և ներկայացրել հիվանդության անաշխատունակության թերթիկ, ինչպե՞ս հաշվենք այն:

Հարկային դաշտի ընտրություն

Գայանե. Բարև Ձեզ։ Եթե բացվի կազմակերպությունը, որը աշխատելու է խանութների հետ, որպես միջնորդ կազմակերպություն, առանց առք ու վաճառքի` ուղղակի խանութի համար հաճախորդ է գտնելու և պատվիրատուի պատվիրած ապրանքը հասցնելու է պատվիրատուին։ Կազմակերպությունն ունենալու է գործարքային աշխատողներ։ Եվ նրա շրջանառությունը չի գերազանցելու 24մլն.։ Ի՞նչ հարկով է հարկվելու տվյալ կազմակերպությունը։ Նախապես շնորհակալություն։

Փոխկապակցված կազմակերպություններ

Արուս. Բարև Ձեզ: ՊԵԿ-ի հրամանագրով կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված։ Հրամանի ամսաթիվը 24.09.21 է, բայց ինձ ծանուցվել է երեկ։ Նշվում է, որ հետին ամսաթվով ուղղեմ հաշվետվությունները և վճարեմ ԱԱՀ։ Ուզում եմ հասկանալ` փոխկապակցված են դառնու՞մ ՊԵԿ-ի հրամանի հիման վրա, և արդյո՞ք նորմալ է, որ 2 ամիս ուշացրել են ծանուցումը։ Ի՞նչ քայլեր խորհուրդ կտաք անել այս իրավիճակում։

Օրապահիկ

Անի. Բարև Ձեզ։ Դիցուք աշխատակցին տրվել է 70 000դր. օրապահիկի գումար 5 օրվա համար։ 5*12 000-ը գերազանցող մասի, այսինքն` 10 000 դրամի համար արդյո՞ք առաջանում է 22% եկամտային հարկ, թե այլ նրբություն կա։ Եթե այլ հաշվարկ է անհրաժեշտ, խնդրում եմ ՀՕ-ից հղում տրամադրել: Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք գործունեությունը լիցենզավորման ենթակա է

Անի․ ԱՁ-ն իրականացնում է դպրոցահասակ երեխաների դասապատրաստում, լեզուների ուսուցում, լոգոպեդի ծառայություններ։ Լիցենզավորման մասին օրենքում գրված է, որ լիցենզավորման ենթակա է «Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում»-ը, «Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում»-ը։ Արդյո՞ք դա վերաբերում է ԱՁ-ի գործունեությանը։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն

Էլլադա. Բարի երեկո։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք "ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ" հայտարարությունը գտնել և հրապարակել:

Հիմնական միջոցի օտարում

Մարինե. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի հաշվեկշռից ուզում ենք հիմնական միջոցը հանել և տրամադրել ուրիշ պետական համակարգի` ինչպե՞ս է կատարվում գույքի հանձնում-ընդունումը, ի՞նչ իրավական փաստաթղթերով: Խնդրում եմ օգնեք:

Ամենամյա արձակուրդ

Անուշ. Բարև Ձեզ: Որ խնդրենք կասե՞ք, եթե աշխատողը օգտագործել է տվյալ տարվա հերթական ամենամյա արձակուրդը, կարո՞ղ է օգտվել հաջորդ տարվա արձակուրդից նախօրոք, եթե նման օրենք կա, կուղարկե՞ք: Օրինակ` ես օգտագործել եմ իմ 2021թ. ամենամյա արձակուրդը, բայց հիմա շատ անհրաժեշտ է արձակուրդ, բայց չունեմ, կարո՞ղ եմ օգտվել նախօրոք իմ 2022թ. ամենամյա արձակուրդը: Եվս մեկ հարց. կասե՞ք` եթե օրինակ` մենք 2016թ. մանկապարտեզի վերանորոգման պատճառով տանն ենք եղել և վարձատրվել ենք պարապուրդ` ամբողջ տարի, այդ տարվա ամենամյա արձակուրդը կորու՞մ է, թե՞ վերջնահաշվարկի ժամանակ հաշվում ենք: