Արտասահմանյան առցանց բանկեր

Մարինե. Բարև Ձեզ։ Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրավորմամբ արտասահմանի հետ։ Ներկա պահին գործատուն գերմանական կազմակերպություն է, և գումարը փոխանցում են իմ ԱՁ եվրոյի հաշվեհամարին։ Քանի որ ըստ իրենց պահումները շատ են, խնդրել են գտնեմ ալտերնատիվ` հարմար տարբերակով, փոխանցում կազմակերպելու համար։ Նրանց համար շատ կարևոր է փոխանցումներում նշել իմ ՀՎՀՀ-ն։ Օրինակ` առաջարկել են օգտվել արտասահմանյան օնլայն բանկերից։ Դիտարկել եմ մի քանի տարբերակ։ 1. Բացել եմ բիզնես հաշիվ payoneer-ում։ Լրացրել եմ ԱՁ-ի բոլոր տվյալները։ Չգիտեմ արդյո՞ք ճիշտ եմ արել։ Կարո՞ղ էին փոխանցել payoneer-ի ֆիզ. անձի հաշվին և նշեին իմ ՀՎՀՀ-ն, նորմալ կստանայի՞ գումար: Եթե payoneer-ով տարբերակ կա ամեն ինչ ճիշտ կազմակերպելու, խնդրում եմ`օգնեք։ 2. Դիտարկել եմ նաև worldremit-ը։ Սա նույն պահումն է անում ինչ օրինակ` ԱՁ-ի հաշվին իրենց կատարած փոխանցումը։ (800 եվրոյից սկսած 30 եվրո պահում): 3. Ներբեռնել եմ wise-ը, էստեղ բիզնես հաշիվ չի թողնում բացել, բացել եմ ֆիզ. անձի համար հաշիվ։ Բայց փոխանցում ստանալու համար ես պետք է 10 000 դրամ փոխանցեմ հաշվին։ Չեմ փորձարկել։ Խնդրում եմ կիսվեք փորձով/խորհրդով։ Շնորհակալ եմ ցանկացած օգնության համար։ )))

Աշխատանք համատեղությամբ

Արփինե. Բառև ձեզ: Արդյոք կարո՞ղ եք պատասխանել իմ հետևյալ հարցին: Ես այժմ գտնվում եմ ֆիզարձակուրդում: Կարո՞ղ եմ ընդունվել այլ կազմակերպություն լրիվ դրույք աշխատանքի՝ պահպանելով իմ հիմնական աշխատանքը:

Համակարգչային տեխնիկայի ներմուծում

Տիգրան. Բարև ձեզ։ Ես հաճախակի եմ գնումներ կատարում օնլայն հարթակներից։ Ֆիզիկական անձով ուզում եմ սեփական օգտագործման համար ներմուծել համակարգչային մասեր, համակարգիչ կամ notebook: ՊԵԿ-ի կայքում նայել եմ աղյուսակը թույլատրելի քանակների, բայց չեմ գտել համակարգչային մասերին որոնք են վերաբերում։ Ընդհանուր համակարգիչ հավաքելու համար պետք է գնեմ 10 ապրանք։ Մի կամ 2 ապրանքատեսակից հնարավոր է 2 կամ 4 հատով (օրինակ՝ օպերատիվ հիշողություն կամ կոշտ սկավառակ)։ 1) Կարո՞ղ եմ արդյոք հանգիստ պատվիրել։ Չստացվի, մաքսատանը մտածեն բերում եմ վաճառելու նպատակով։ Եվ մեկ հարցել. 2)օրինակ՝ ենթադրենք ՊԵԿ-ի աղյուսակում գրված է, որ ֆիզիկական անձին թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման նպատակով 1 հատ հեռուստացույց։ Դա 1 ամսվա համա՞ր է գրված այդ՝ 1 հատը, թե՞ 1 տարվա համար։ Այսինքն՝ ուզում եմ հասկանամ աղյուսակում նշված քանակները 1 ամսվա կտրվածքի համար են թե՞ մի տարվա։ Որ իմանամ՝ ինչքա՞ն ժամանակը մեկ պատվիրեմ, որ կասկածի տեղիք չտա (չմտածեն հանկարծ վաճառքով եմ զբաղվում)։ 3) Գումարը 200 եվրոն գերազանցելու դեպում կամ 31կգ գերազանցելու դեպքում, ավել գումարի 15% ո՞նց և ու՞ր պետք է վճարեմ։ Շնորհակալություն:

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Վիկտորյա. Բարև Ձեզ։ Դուրս եմ գալիս աշխատանքից։ Ունեմ նոր աշխատանքի առաջարկ։ Նոր գործատուս խնդրել է միանալ նոյեմբերի 15-ին, որպեսզի սկսեմ ղեկավարել նոր պրոեկտը, որը կմեկնարկի այդ օրը։ Ներկայիս գործատուն հետևելով օրենքին ասում է, որ պետք է աշխատեմ մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ (1 ամիս դուրս գալու մասին հայտնելուց հետո): Ունեմ 3 օր արձակուրդ, որը նախատեսում եմ գրել նոյեմբերի 15-17, որպեսզի կարողանամ միանալ նոր թիմին։ Հիմա հարց. օրենքի տեսանկյունից ի՞նչ խնդիր կառաջանա, եթե ես 3 օր գրանցված լինեմ երկու տեղ, որոնցից մեկում կլինեմ արձակուրդում։ Շնորհակալ եմ։

Միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու համար

Մելինե. Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն ցանկանում է զբաղվել մատնահարդարմամբ, հետագայում նաև վարսավիր ընդունի և մատնահարդարման դասեր անցկացնի: Կարո՞ղ է միկրոյով աշխատել։ Պարտադիր պետք է ՀԴՄ ունենա՞, և եթե տարածքը վարձով է, նա ցույց չի տալիս չէ՞ եկամտայինում և 10% հարկվում։

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Գայանե. Եթե կնքվում է քաղիրավական պայմանագիր կազմակերպության աշխատողների հետ և դրսից եկած աշխատողի հետ: Խնդրում եմ պատասխանեք՝ ինչպե՞ս են պահվում հարկերը /եկամտ. հարկ, սոց.վճար, դրոշմանիշ.վճար/, խոսքը վերաբերում է կրթական կազմակերպության սեմինարավարներին:

Ա/Ձ զբաղվում է սպիտակեղենի արտադրությամբ

Անուշ. Եթե Ա/Ձ իրականացնում է սպիտակեղենի արտադրություն, արդյո՞ք կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում և վաճառքներ իրականացնել խանութներին հաշվարկային փաստաթղթի հիման վրա (բանկային փոխանցմամբ):

Շահաբաժնի հայտարարում

Աննա. Բարև Ձեզ: Մի քանի հարց ունեմ, կխնդրեմ որքան հնարավոր է մանրամասն ասել: Կանխավ շնորհակալություն: 1. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, որը մատուցում է ծառայություններ կատարել է գնումներ թե՛ առհաշվով, և թե՛ հաշվով, մուտք է արվել պահեստ, և ունի մեկ աշխատող՝ տնօրենը, գնված ապրանքները հիմնականում թուղթ, գրասենյակային պարագաներ, տնտեսական պարահգաներ օֆիսի համար: Կխնդրեմ ասել՝ պահեստի շարժը ինչպե՞ս կազմակերպել, թղթային դուրս գրումներ և այլն, թե՞ պահեստի մուտքի կարիք չկա, և ինչպե՞ս ցույց տալ, որ այդ ապրանքներն օգտագործվել է ծառայությունների մատուցման համար։ 2. ՍՊԸ-ն գրանցվել է անցյալ տարի դեկտեբեր ամսին, ե՞րբ կարող եմ հայտարարել շահաբաժին և ի՞նչ փաստաթղեր են ահրաժեշտ բացի հիմնադիրների որոշումից, հարկը որքա՞ն է կազմում, կարո՞ղ եմ հետ վերադարձնել եկամտային հարկը, և եթե ունենք 1 միլիոն դրամի շահույթ՝ կարող՞ ենք շահաբաժին հայտարարել 200 000 դրամ, իսկ մնացած գումարը հաշվարկել հաջորդ ամիսների ծախսերի գումար, կասե՞ք ձևակերպումները։

ԱԱՀ-ի դեբետային մնացորդ

Աննա. 1. Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով և զբաղվում է հիմնականում աշխատանքների կատարմամբ, ունենք ձեռքբերումներ, որոնք օգտագործվել են տվյալ աշխատանքներում՝ ինչպե՞ս փաստթղթավորենք, որ գնումները կատարվել են տվյալ աշխատանքի իրականացման համար: Արդյո՞ք պահեստի շարժ կա և, եթե այո, ապա ինչպե՞ս ցույց տանք, որ տվյալ ապրանքը օգտագործվել է այդ աշխատանքում։ Ունենք ԱԱՀ-ի դեբետային մնացորդ, կխնդրեմ ասել՝ ինչպե՞ս կարող եմ այդ գումարը հետ վերադարձնել կամ վճարել հարկեր, եթե հնարավոր է, կամ տարեվերջում ի՞նչ կարող ենք անել այդ գումարը։ 2. Եթե դադարեցնում է գործունեությունը ԱԱՀ-ի դեբետը ի՞նչ է լինում, ինչպե՞ս կարող ենք հետ վերադարձնել։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք որքան հնարավոր է մանրամասն: Կխնդրեմ ասել նաև որքա՞ն գումար կարող է ՍՊԸ-ն տրամադրել ներկայացուցչական ծախսերի համար, կա՞ արդյոք սահմանափակում։

Տնօրենը գնում է դեկրետ

Մելինե. Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ի տնօրենը գնում է ֆիզ. և նոր տնօրեն ընդունված չէ, այդ դեպքում հարկային տանելու համար տեղեկանքում և դիմումում որպես տնօրեն կարո՞ղ է հենց ինքը ստորագրել, թե՞ այլ մարդու պետք է պարտադիր ընդունել։

Արտահաստիքային աշխատանք

Սերոժ. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ արտահաստիքային աշխատանքը դա ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա աշխատանքն է, թե՞ դա ևս աշխատանքային պայմանագրով (աշխատանքային օրենսգրքով) կարգավորվող իրավահարաբերություն է։ Եվ եթե աշխատանքային օրենսգրքով է նախատեսված, ապա ո՞ր հոդվածով։ Շնորհակալ եմ։

Չի ներկայացվել միկրոձեռնարկատիրության դիմում

Անի․ Բարև Ձեզ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, նույն տարում, երբ բացվել է ԱՁ, նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Չիմանալով հանդերձ, որ ԱԱՀ դաշտում ենք, հաշիվներ ենք դուրս գրել ու հիմա, մոտ 16 միլիոն գումարի հաշիվ կա դուրս գրված: Հնարավո՞ր է այդ հաշիվները ծախս ցույց տալ, կամ բողոքարկենք, որ տեղյակ չենք եղել օրենքի նման կետին։ Անելանելի վիճակում ենք:

Ա/Ձ հարկեր

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն նոր է բացվելու, կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի, ամսական ի՞նչ վճարներ պետք է անի, և՛ ամսական, և՛ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի: 1. Առեվտուր, այսինքն՝ ծննդյան պարագաներ է վաճառելու: 2. Տիկնիկներ է կարելու և տալու է վարձակալության։ Եվ տարածքը վարձակալելու է 100 000։ Այդ 10% ամսական հաշվետվության մեջ երևու՞մ է։