Փոխառություն հիմնադրից
Սարգիս.
Բարև Ձեզ:
Կարո՞ղ է արդյոք ընկերության հիմնադիրը փոխառություն տալ նույն ընկերությանը, և ո՞նց կարելիա դա անել: Եվ կարո՞ղ է դա ԱՄՆ դոլարով լինի, ու կա՞ արդյոք գումարի սահամանաչափ:
Մայրության նպաստ
Նարինե.
Բարև ձեզ: Կուզենայի ճշտել՝ իմ մաքուր աշխատավարձը գրվածով 95 000 է, ես պետք է գնամ ֆիզ, սակայն կադրերի բաժնում հաշվում են, որ ֆիզ պետք է ստանամ 345 000 դրամի կարգի, իսկ իմ հաշվարկով պետք է լինի 437 500 դրամ: Կասեք խնդրեմ՝ ո՞րն է ճիշտ, և պլանային կեսարյան եմ, արդյո՞ք իրեք իրավունք ունեն չհաշվելու 155 օրով: Շնորհակալ եմ:
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ
Բարև Ձեզ։ Ես այս պահին հետծննդաբերական արձակուրդի մեջ եմ, որի ժամկետը լրանալու է նոյեմբերի կեսերին։ Դրանից հետո պատրաստվում եմ երեխայի խնամքի ևս երեք տարվա արձակուրդ վերցնել իմ աշխատանքի վայրից։ Դրան զուգահեռ վերջրես՝ այս հոկտեմբեր ամսին, ստացել եմ պետության կողմից ֆինանսավորվող պայմանագրային աշխատանքի հրավեր՝ երեք տարի ժամկետով։ Այս աշխատանքի հրավերն ընդունելու և պայմանագիր ստորագրելու դեպքում ես դեռ իմ հիմնական աշխատանքի վայրում համարվու՞մ եմ արդյոք երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվող աշխատակից (գործատուն պարտավորված լինելու է պահել իմ ախատատեղը): Եվ երկրորդ հարցս՝ արդյո՞ք ես կստանամ ֆիզարձակուրդում գտնվող մայրերին տրամադրվող երեխայի խնամքի պետական նպաստը (26 500դրամ)։
Կանխավ շնորհակալ եմ։
Ներմուծում ԵՏՄ-ից
Ռոման.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարց ԵՏՄ ներմուծումից: Транспортный (товаросопроводительный) документ- տվյալ փաստաթուղթը կարող է հանդիսանալ CMR-ը, թե՞ սա այլ փաստաթուղթ է:
Եվս մեկ հարց. ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք՝ 6109100000 ԱՏԳԱԱ ծածկագրով: Տվյալ ԱՏԳԱԱ-ի բացվածքը հետևյալն է՝ "Ներքնաշապիկներ թևքերով, գործովի տաք շապիկներ, բամբակյա շապիկներ.... և այլն ": Հարցս հետևյալն է. կա՞ որևէ խնդիր, եթե ներմուծման հայտարարության մեջ գրվի տվյալ ԱՏԳԱԱ ծածկագրի բացվածքը, այլ ոչ կոնկրետ օրինակ՝ շապիկ կամ ձեռագործ շապիկ:
Ազատման հայտ
Կառլեն.
Որ խնդրեմ՝ կտա՞ք օրենքի հղում առա այն, որ աշխատողի ազատման հայտը կարող եմ ներկայացնել մինչև 3 օր առաջվանով:
Վերջնահաշվարկ
Նարինե.
Բարև ձեզ: Ես 2020 թ. հունիսից գտնվում եմ ֆիզարձակուրդում, մաքուր աշխատավարձս եղել է 113 000 դրամ, նաև ամենամյա արձակուրդ չեմ գնացել տվյալ տարում: Եթե հիմնարկը լուծարվում է, ինձ ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում, կամ եթե ես եմ դիմում գրում ու դուրս գալիս:
ԱՁ-ն հարկային գործակալ
Ռուզաննա.
Միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող ԱՁ-ն արդյո՞ք հանդիսանում է հարկային գործակալ ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարման դեպքում:
ՌԴ-ից սննդամթերք ներմուծելու համար
Արթուր.
ՌԴ-ից սննդամթերք ներմուծելու դեպքում` ի՞նչ քանակության դեպքում է լինելու մաքսազրծումը և հարկը, և ինչքա՞ն:
Աշխատողը չի ներկայացել և հիվանդաթերթիկ չի բերել
Մարինե.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ աշխատավարձից պահում անել, եթե աշխատողը չի ներկայացել աշխատանքի և հիվանդության թերթիկ չի բերել։ ԱՕ-ում հիմք չգտա, եթե կա՞, խնդրում եմ տալ հղում։
ԱԱՀ-ից ազատվելու համար տեղեկանքի ձև
Վալյա Ղանդիլյան.
Ինձ անհրաժեշտ է տեղեկանքի ձև ԱԱՀ-ից ազատված լինելու համար, որը պետք ներկայացվի էկոնոմիկայի նախարարություն հաստատման:
Նկատողության օրինակելի ձև
Մերի Դանիելյան.
Խնդրում եմ տրամադրել գրավոր նկատողության օրինակելի ձև:
Նոր տնօրենի նշանակում
Լիաննա.
Բարև ձեզ: Մի քանի հարց փաստաթղթաշրջանառության վերաբերյալ։ Եթե ՍՊԸ հիմնադիր տնօրենը ազատվում է տնօրենի պաշտոնից, ո՞վ պետք է ստորագրի ազատման հրամանը, և նոր տնօրենը, որը գրանցվում է պետ. ռեգիստրով, ինքը պե՞տք է ստորագրի իր ընդունման հրամանը։ Եվ, եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է սեպտեմբերի 19-ին, բայց տնօրենի գրանցման հայտը ուղարկվել է հոկտեմբերի 13-ին, և հայտում էլ աշխատանքային հարաբերության սկիզբ նշվել է սեպտեմբերի 19-ը, արդյո՞ք չկա այստեղ սխալ։ Եվ այս դեպքում աշխատանքային պայմանագրի և հրամանի ամսաթիվ պետք է ընդունել հոկտեմբերի 13-ը, թե՞ սեպտեմբերի 19-ը։
Շնորհակալ եմ նախապես:
Չինաստանից հագուստ ներմուծելու դեպքում
Սիրան.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կհուշեք՝ Չինաստանից հագուստ ներմուծելու դեպքում մաքսային ի՞նչ վճարներ պետք է կատարել:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն
Գուրգեն.
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը 2 օր առաջ ներկայացրել եմ, պատասխանը որտե՞ղ կարող եմ տեսնել, ո՞նց է ուղարկում ՊԵԿ-ը:
Հիվանդաթերթիկի հետ կապված
Լիան.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվել հիվանդաթերթիկի (բյուլետենի) հաշվարկի հետ կապված մի քանի հարցում.
1. Հիվանդաթերթիկի համար միջին աշխատավարձ հաշվարկելիս, եթե չի լրացել տվյալ գործատուի մոտ աշխատանքի 12 ամիսը, ապա նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսների համար ստացված աշխատավարձից բացի այդ ամիսներին ստացված արձակուրդայիններն էլ են ներառվու՞մ միջին աշխատավարձի հաշվարկի մեջ։
2. Հիվանդաթերթիկի գումարը հաշվարկելիս՝ միջին աշխատավարձի 80%-ից ի՞նչ հարկեր են գանձվում (եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշ)։
3. Կխնդրեի հստակեցնել՝ արդյո՞ք հիվանդաթերթիկի առաջին իսկ օրվանից սկսած է հաշվարկը կատարվում։
4. Եթե հիվանդաթերթիկը 2021թ. սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ է, հաշվարկվու՞մ և վճարվու՞մ է միանգամից 14 աշխատաքային օրվա համար (8 օր սեպտեմբեր + 6 օր հոկտեմբեր), թե՞ սեպտեմբերինը սեպտեմբերի աշխատավարձի հետ ենք հաշվում և վճարում, իսկ հոկտեմբերի օրերը՝ հոկտեմբերի աշխատավարձի հետ։
Ապրանքների դուրսգրում
Մարիա.
Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ՀՈԱԿ-ը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ապրանքներ, որոնք պիտանի են հետագա օգտագործմանը, այդ ապրանքները ուզում ենք հանձնել մեկ այլ ՀՈԱԿ-ի, որը դրամական ունի։ Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ ենք դուրսգրել, եթե այո, կամ ոչ, ի՞նչ տարբերակ կառաջարկեն, ի՞նչ փաստաթղթեր են պետք որպես հիմք։
Շնորհակալություն:
Ձեռքբերված մեքենայի հետ վերադարձ
Արսեն.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է մեքենա ձեռնարկատիրական նպատակներով, սակայն 5 ամիս անց ուզում է այն վերադարձնել (համաձայնություն կա կողմերի միջև)։ Ինչպե՞ս է դա կատարվելու, և արդյո՞ք հարկեր կառաջանան։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով։
Նախապես շնորհակալ եմ։
Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ
Հրանուշ.
Բարև Ձեզ։ Մի էսպիսի հարց ունեմ. կազմակերպությունը իր պահեստից մեր մեկ այլ կազմակերպության պահեստ՝ որպես ի պահ, տեղափոխել է ապրանք։ Խնդրում եմ ինձ հուշել՝ նման դեպքում ինչպիսի՞ ձևակերպում պետք է անել 2 կազմակերպություններում էլ։ Կանխավ շնորհակալ եմ։
Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր
Անահիտ.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է: