Կազմակերպությունը կորցրել է գույքի շրջանառության մատյանը

Արմինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե կազմակերպությունը անփութության պատճառով կորցրել է գույքի շրջանառության մատյանը, (գիտեմ, որ դա կհամարվի չվարել) ապա որքա՞ն է տուգանքը, կամ ի՞նչ մեղմացուցիչ հանգամանքներ կարող է հաշվի առնվել։ Ինչպե՞ս վարվել։

Հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո

Գայանե. Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Եթե աշխատողը ֆիզարձակուրդում է և իր 140 օրը լրացել է, բայց ինքը չի ներկայացնում դիմում, կարո՞ղ եմ իր անաշխատունակության թերթիկը հիմք ընդունել և համարել աշխատանքի մեջ:

Զինվորականը որպես Ա/Ձ

Գոհար. Բարև Ձեզ: Էսպիսի մի հարց. կարո՞ղ է արդյոք զինվորականը՝ ստորին օղակում աշխատող, Ա/Ձ ունենա և ընդհանրապես պետական սեկտորի աշխատողը կարո՞ղ է ձեռնարկատիրական գործունեությամբ ղբաղվել, որտե՞ղ կարդամ ավելի մանրամասն:

Նպաստի հաշվարկ կորոնավիրուսի դեպքում

Քրիստինե. Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. ես հիվանդացել եմ կորոնավիրուսով և ներկայացնելու եմ 14 օրվա անաշխատունակության թերթիկ։ 100 % պիտի վճարվե՞մ հիվանդացած օրերի համար, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն։

Պարտադիր պատվաստում Ա/Ձ-ի համար

Գուրգեն. Բարև Ձեզ: Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։ Շնորհակալ եմ:

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Լիլիթ. Բարև ձեզ: Սեպտեմբեր ամսին ընդունել ենք նոր աշխատող, ով որոշակի ժամկետով է պայմանագիր կնքել: Աշխատել է ընդամենը 3 օր ու ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Մինչև մեզ մոտ ընդունվելը իր գործատուի մոտ գտնվել է ֆիզարձակուրդում: Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկեմ նպաստի գումարը, և հասնու՞մ է արդյոք իրեն այդ նպաստը: Կանխավ շնորհակալություն:

Նյութածախսի տարանջատում

Քնքուշ․ Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն զբաղվում է նորաձևության սրահի գործունեությամբ, նաև համարվում Է միկրոձեռնարկատեր։ Կարո՞ղ եմ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագրում տարանջատել նյութածախսը։

Աշխատակիցների պարտադիր պատվաստման հրաման

Անի. Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունը հրաման է ստացել, որտեղ նշված է, որ բոլոր աշխատակիցները պետք է 01.10.2021թ. դրությամբ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ: Նաև նշված է, որ պետք է 01.10.2021թ.-ից ուղարկել հաշվետվություն աշխատակիցների ցուցակի, ովքեր են պատվաստված, ովքեր ունեն թեստի պատասխան, ովքեր հրաժարվում են պատվաստումից, չունեն թեստի պատասխան իրենց իսկ ստորագրված բացատրագրով: Նշված է՝ 1-ին հաշվետվությունն ուղարկել մինչև 15.10.2021թ.: Էլ ու՞մ է նման հրաման եկել և որտե՞ղ պետք է լրացնել այդ հաշվետվությունը: Շնորհակալ եմ:

Աշխատանք համատեղությամբ

Մելինե. Բարև Ձեզ: Եթե աշխատողը գրանցված է 2 տարբեր կազմակերպություններում, որոնք աշխատում են 5 օրյա գրաֆիկով՝ 2 տեղում էլ պետք է նշել համատեղությամբ և կես դրույք տա՞լ, թե՞ մի տեղում նորմալ տևողություն, մյուսում կես դրույք: