Ավտոմեքենայի վաճառքի դեպքում

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընկերությունը, ով աշխատում է ԱԱՀ-ով, որպես սեփականություն ավտոմեքենա է ունեցել, որը նախկինում չի ձևակերպվել, իսկ հիմա վաճառվել է: Ինչպե՞ս պետք է ներառեմ ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, որպեսզի սխալ չստացվի, պետք է հաշվանցե՞մ ձեռք բերած մեքենայի ԱԱՀ-ն։

Եթե աշխատողն անչափահաս է

Սյուզի. Բարև Ձեզ։ Աշխատող գրանցելու դեպքում, եթե անչափահաս է, ծնողի կողմից աշխատելու թույլատրության օրինակելի ձև գոյություն ունի։ Գրանցման հայտի մեջ աշխատավարձի չափ չի նշվում, այդ դեպքում եկամտայինի հարկման բազան ո՞ր տեղից են վերցնում։ Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունն ունի դեբիտորական պարտքեր

Թամարա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե կազմակերպությունն ունի դեբիտորական պարտքեր, բայց գործընկերը դադարեցրել է գործունեությունը կամ սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս կարող եմ անհուսալի դեբիտորական պարտք ճանաչել, և հաշվապահական ձևակերպումները խնդրում եմ: Կանխավ շնորհակալություն:

Գնումների համակարգողի որակավորման քննության վերաբերյալ

Մարինե. Բարև Ձեզ, հարգելիներս: Գնումների համակարգողի որակավորման քննության մասնակիցներ եթե եղել են՝ խնդրում եմ պատասխանեք` Հարցաշարը 520 հարց է. 1. Քննության ժամանակ քանի՞ հարցից է կազմված լինում թեստը: 2. Տևողությունը քննության որքա՞ն է: 3. Անցողիկ շեմը՝ 45 ճիշտ պատասխա՞ն:

Հաշվապահը մեկնում է դեկրետ

Անի. Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, եթե հաշվապահը մեկն է և գնում է ֆիզ արձակուրդ հոկտեմբեր ամսին, ապա այդ դեպքում պարտականությունները դրվում է տնօրենի վրա՞, թե՞ պետք է նոր հաշվապահի ընդունել աշխատանքի: Հաշվապահն աշխատում է և՛ հանրային սննդի ոլորտում, և՛ կազմակերպությունում, որը մրցույթ է շահել պետական գնումների կայքով և ներկայումս զբաղվում է այդ մրցույթի մատակարարմամբ, կավարտի դեկտեմբերի 15-ին: Ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալ եմ:

Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված

Արթուր. Քաղիրավական պայմանագրի դեպքում, եթե աշխատողը ունի նաև հիմնական աշխատանք, ապա քաղիրավական պայմանագրի շրջանակում վճարված սոց. վճարը գումարվու՞մ է կենսաթոշակին և համարվու՞մ է ստաժ:

Դրոշմանիշային վճար

Դիանա. Բարև ձեզ: Մի հարց խնդրում եմ. եթե աշխատողի դրոշմանիշային վճարը գործատուն է վճարում, այդ դեպքում գործատուն՝ նույն ինքը ԱՁ-ն, տարեկան շրջանառությունից դրոշմանիշային վճար կրկին վճարելու՞ է: Շնորհակալ եմ:

Փոխարինող ուսուցիչ

Սվետ. Բարև ձեզ: Հարցս հետևալ է. եթե ուսուցիչը ընդունվում է փոխարինող և ամառային արձակուրդներից հետո տվյալ հիմնական ուսուցիչը չի վերադառում, փոխարինողը պե՞տք է շարունակի մինչև մրցույթի օրը, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։

Առցանց կոսմետիկայի խանութի գործունեության համար

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ կասե՞ք՝ առցանց կոսմետիկայի խանութը ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի։ Ամսական շրջանառությունը 500 000 դրամ։ Ինչպես նաև հնարավո՞ր է աշխատել առանց ՀԴՄ սարքի, կա՞ որևէ առցանց տարբերակ։ Կանխավ շնորհակալություն:

Ընկերությունը չի վճարվել շահաբաժին

Հասմիկ. Հարգելի կոլեգաներ, Ընկերությունը 2018թ. չի հայտարարաել, չի վճարվել շահաբաժին: 2019թ. աշխատել է վնասով: 2020թ. աշխատել է շահույթով: Կարո՞ղ է 2021թ. մի ժողովի որոշմամբ հայտարարել շահաբաժին 2018թ. և 2020թ. համար: Վճարել 2021թ. հունվար, փետրվար, մարտ ամսվա ընթացքում: Քանի որ հիմնադիրը ոչ ռեզիդենտ է, 2018թ. շահաբաժինը հարկվու՞մ է 2018թ. հարկային օրենքով 10%, թե՞ շահաբաժինը վճարման ժամանակ գործում է դրամարկղային մեթոդը, այսինքն՝ ամբողջ վճարման ժամանակ գործում է 2020թ. օրենքով նախատեսված 5%: Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական հաշվառման վերականգնում

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բախվել եմ լուրջ խնդրի... կազմակերպությունը 2020 թվականին գործունեություն է ծավալել, սակայն պատշաճ կերպով չի վարվել հաշվապահությունը։ Ես նոր եմ անցել աշխատանքի և փորձում եմ վերականգնել, որպեսզի կարողանամ ճիշտ շարունակել։ Կազմակերպությունը ներկայացրել է շահութահարկի հաշվետվություն, բայց չի կարողացել աշխատողներին վճարված գումարները որպես ծախս ներկայացնել, քանի որ աշխատողների գրանցում չի կատարել, ենթադրում եմ ստուգումից խուսափելու հարմար, վճարվող շահութահարկ են առաջացրել, սակայն հաշվարկները հիմա ցույց են տալիս, որ իրականում վնաս է կրել։ Շրջանառության տեղեկագիրը ոչ մի կերպ ճիշտ կազմել չի ստացվում և հետագա հաշվարկներն էլ արդեն ճիշտ չեն։ Ինչպե՞ս խորհուրդ կտաք վարվել։

Դեկրետից դեկրետ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Մարիետա Բադալյան. Բարև Ձեզ: Ես դեկրետից դեկրետ եմ գնալու, մինչև ֆիզ գնալս գրանցված եմ եղել երկու դպրոցում, երկու դպրոցների վերջին ամսվա համար սահմանված աշխատավարձերն էլ հաշվու՞մ են ֆիզարձակուրդայինը վճարելուց, թե՞ միայն մեկը: Ասեմ, որ մի տեղը 104 000 է՝ մաքուր, մյուսում՝ 16 000՝ մաքուր:

Երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու համար գրանցման հայտը չի ներկայացվել

Լիա. Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը չի ներկայացրել աշխատողի համար երեխայի խնամքի արձակուրդի գրանցման հայտը՝ 1. Ի՞նչ տուգանք է սպասվում կազմակերպությանը։ 2. Արդյո՞ք հիմա ներկայացնելու դեպքում աշխատողը կստանա բաց թողնված ամիսների երեխայի խնամքի նպաստը։ 3. Հնարավո՞ր է առանց գրանցման հայտ ներկայացնելու ստանալ նպաստը։ 4. Հետին թվով կարո՞ղ ենք հայտը ներկայացնել։ Մանրամասն