Բնապահպանական վճար

Մանե. Բարի օր: Ինձ կարո՞ղ եք օգնել բնապահպանական վճարի հետ կապված հետևյալ հարցում. եթե ֆիզիկական անձը 2019 թվականին ավտոմեքենայի համար վճարել է բնապահպանական հարկ և անցել է երկու տարի, 2-րդ տարվա համար նորի՞ց պետք է վճարվի, թե՞ այդ վճարածը հենց երկու տարիների համար էր:

Օղու արտադրություն

Վարդուհի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Սկսնակ հաշվապահ եմ և զբաղվելու եմ օղու արտադրությամբ զբաղվող ԱՁ-ի հաշվապահությամբ։ Խնդրում եմ ասել, թե՞ ինչ ծրագրեր են անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար։ Կանխավ շնորհակալություն։

Փոստային առաքմամբ ներմուծվել են գյուղատնտեսական սերմեր

Անի. Բարև ՁԵզ։ Ընկերությունը փոստային առաքմամբ ՌԴ-ից պատվիրել է գյուղատնտեսական սերմեր։ Ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է արդյոք ներմուծման հայտարարագիր և հայտարարություն տալ:

Հնարավո՞ր է մեկ հրամանով արձակուրդ ուղարկել 1-ից ավելի աշխատողների

Յանա. Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք՝ հնարավո՞ր է մեկ հրամանով արձակուրդ ուղարկել 1-ից ավելի աշխատողներ։ Կանխավ շնորհակալություն:

Աշխատանք համատեղությամբ

Անի. Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս աշխատում է համատեղությամբ ուսուցչուհի, 2 տեղում էլ 6 ամիս, որից մեկ ամիսը կիսատ ամիս է: Հիմա հաշվարկի համար կիսատ ամիսը ներառվու՞մ է, միջինի համար մյուս հիմնարկի աշխատավարձն է՞լ ներառել, նույն ժամանակաշրջանում է աշխատել և՛ մեզ մոտ, և՛ մյուս տեղը, և բաժանել 12-ի:

Հաշմանդամի եկամտային հարկը

Արտակ. Բարև ձեզ: Եթե աշխատողին ընդունում ենք որպես անվտանգության աշխատակից, ով նաև 2-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է տվյալ աշխատակցին որպես արտոնությու՞ն, այսինքն՝ գործատուն իր եկամտահարկը ՊԵԿ չի՞ վճարում, այլ այն փոխանցվում է աշխատակցի աշխատավարձի քարտին, եթե այո, ապա խնդրում եմ, օրենքի հղումը կգրե՞ք: Առավել մանրամասն. հաշմանդամության կարգ ունեցող աշխատակցի (կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չէ) համախառն աշխատավարձը կազմում է 108 974 ՀՀ դրամ, իսկ զուտ աշխատավարձը՝ 82 000 ՀՀ դրամ: Կա՞ արդյոք օրենքի կարգավորում, որ կազմակերպությունը աշխատակցի եկամտային հարկը վճարի ոչ թե պետությանը, այլ աշխատակցին (տվյալ դեպքում աշխատողը ստանա 108 974 ՀՀ դրամ 82 000 ՀՀ դրամի փոխարեն), և վճարված 108 974 ՀՀ դրամը աշխատակցին վճարելու դեպքում հավելյալ եկամտային հարկ չառաջանա։ Շնորհակալություն:

Պահակի արձակուրդի հետ կապված

Հակոբ. Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ: Դպրոցի պահակը մինչև օգոստոսի 5-ը գտնվում է արձակուրդի մեջ, և այս ընթացքում ծանր վիրահատության է ենթարկվել: Ամսի 5-ից հետո ո՞նց և ինչքա՞ն ժամանակով կարելի է արձակուրդը երկարացնել, և ի՞նչ աշխատավարձ է տրվելու։

Ո՞ր ամիսներն են ներառվում վերջնահաշվարկի ժամանակ

Անահիտ. Բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք, թե ինչպե՞ս և ո՞ր ամիսների միջինը պետք է վերցնեմ, եթե ուզում եմ վերջնահաշվարկ հաշվեմ աշխատակցին, որն ազատվել է աշխատանքից անմիջապես մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո: Ազատվում է հուլիսին 2021թ., բայց ունի չօգտագործված արձակուրդ 2018թ.:

Դեկրետից դեկրետ

Անուշ. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե ուսուցիչը ֆիզից ֆիզ է գնում և նրա պայմանագրով սահմանված աշխատավարձը կազմում է 59 643 ՀՀ դրամ, հաշվարկը ինչպե՞ս է կատարվելու՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, թե՞ 59643*12 / 12/30,4*140: Շնորհակալություն:

Վերջնահաշվարկ

Անի. Բարև ձեզ: Կխնդրեի օգնել. 21.07.2021թ. վերադարձել եմ աշխատանքի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից և 02.08.2021թ. պատրաստվում եմ ազատման դիմում ներկայացնել: Արդյո՞ք այս դեպքում կատարվելու է վերջնահաշվարկ և ի՞նչ կարգով: