Ամենամյա արձակուրդ
Սոֆյա.
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ` կարելի՞ է կողմերի համաձայնությամբ աշխատողին ուղարկել իր հասանելիք ամենամյա արձակուրդին, եթե դեռ չի լրացել աշխատողի անընդմեջ աշխատանքի վեց ամիսը: Շնորհակալություն:
Վերջնահաշվարկ
Անի.
Հարգելի հաշվապահներ, ֆիզի փոխարեն ժամանակավոր փոխարինող ենք ընդունել մինչև ուսումնական տարվա ավարտը, 7-ամիս է աշխատել, տվել եմ արձակուրդ 26 օր /42 օրից երկարացված/, այժմ օգոստոսի 6-ից աշխատանքի է, սակայն դասապրոցես չկա: Ի՞նչ հիմքով և հոդվածով ազատեմ իրեն, որ օգոստոսի համար ավել չվճարենք: Բացի այդ 31-ին հիմնական աշխատակիցը վերադառնալու է։ 22 աշխատանքային օր աշխատելու է, դրա համար վերջնահաշվարկ հասնու՞մ է:
Աուդիտ իրականացնելու համար
Արտակ.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք աուդիտ իրականացնելու համար (աուդիտորական կազմակերպությունում, որպես աուդիտոր աշխատելու) անհրաժեշտ է աուդիտորական որակավորում (ՀՀԱԱ կողմից կամ այլ սերտիֆիկատ)։ Նախապես շնորհակալություն
Պայմանագրին կից հավելված
Յանա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Արդյո՞ք հնարավոր է լրացնել կամ փոփոխել աշխատանքային պայմանագիրը կից հավելվածով։ Օրինակ՝ անհրաժեշտ է մանրամասնել աշխատողի գործառույթները։ Կանխավ շնորհակալություն:
Ժամավճար
Դիանա.
Խնդրում եմ ասել՝ ճիշտ կլինի հետևյալ հաշվարկը: Եթե շաբաթական 18 ժամ տևողություն լինի, այս դեպքում մաքուր ժամավճարը հաշվելով կլինի՞ 510դր., աշխատողը սոց. վճար վճարող է, դրոշմանիշն էլ մինչև 100 000 դրամի սանդղակով, աշխատավարձը կլինի՞ 51 264 դր: Շնորհակալ եմ նախապես:
Արձակման նպաստ
Աստղիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Արձակման նպաստից դրոշմանիշային վճար հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ:
Աշխատողն աշխատանքի չի ներկայանում
Յանա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Եթե աշխատողը երկար ժամանակ է աշխատանքի չի ներկայանում, ոչ մի տեղեկություն չի հայտնում բացակայելու վերաբերյալ և գործատուն չի կարողանում իր հետ կապ հաստատել: Այդ դեպքում գործատուն կարո՞ղ է ազատել աշխատողին ՀՀ ԱՕ 113 հոդվածի, 1 մասի, 9-րդ կետի հիման վրա։ Այդ դեպքում պարտադի՞ր է ծանուցել աշխատողին ազատման մասին։ Կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս է հարկվում մայրության նպաստը
Լիլի.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ ֆիզ. արձակուրդի հաշվարկ կատարելիս միայն եկամտային հա՞րկ է պահվում։
Շրջանառության հարկ
Էսթեր.
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ է որևէ մեկը օգնել ինձ հասկանալ Հարկային օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության էությունը․ «2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս»։ (ԳԼՈՒԽ 55, Շրջանառության հարկի համակարգը):
Եկամուտների մասին տեղեկանք
Տիգրան.
Հարգելի հաշվապահներ: Ընկերության աշխատակիցը գնում է մայրության արձակուրդի, ով նաև մեկ այլ տեղում է համատեղությամբ աշխատում: Հիմնական աշխատավայրից պահանջել են ներկայացնել հարկային մարմնի տեղեկանք վերջին մեկ տարվա ընթացքում ստացած եկամուտների մասին տեղեկատվություն: Խնդրում եմ ասել, եթե օգոստոսի 4-ին վերցվի այդ տեղեկանքը՝ հարկային մարմնի, արդյո՞ք 2021թ. հուլիս ամսվա ստացած եկամուտը մեջը ներառված կլինի, թե՞ ոչ: Խնդրում եմ տրամադրել այդ տեղեկատվությունը:
Ընդունման հրաման
Ռուբ.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է 2019-ին, սակայն գործունեություն չի ծավալել, բայց չի գտնվել դադարի մեջ։ 2020 թվականի նոյեմբերին ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքվել վերջինիս տնօրենի անունով, այդ ժամանակ տնօրենը դեռևս գրանցված չի եղել։ Տնօրենի գրանցումը կատարվել է 2021-ի փետրվարին։ Աշխատանքային պայմանագրում և ընդունման հրամանում ի՞նչ ամսաթիվ լրացնեմ, և ընդունման հրամանում պե՞տք է նշել, որ տվյալ անձը հիմնադիրների որոշման հիման վրա է նշանակվում տնօրեն։
Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ,
նորաբաց ՍՊԸ է, որը զբաղվելու է շինարարությամբ, առավել կոնկրետ՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ: Կարո՞ղ եք հուշել՝ կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, բացառությունների մեջ չեմ գտնում: Եթե կան ոլորտի հաշվապահներ, կհուշե՞ք՝ կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկի դաշտում, թե՞ ամեն դեպքում ճիշտ է ի սկզբանե աշխատել ԱԱՀ-ի դաշտում: Ակնկալում եմ ոլորտին լավատեղյակ մասնագետի պատասխան: Տնտեսական գործունեության դասիչների մեջ լիցենզիա չի պահանջվում, F.41.20.1։
Կանխավ շնորհակալություն:
Մարզում խանութ ունենալու դեպքում
Դիանա.
Քաղաք Իջևանում շուկայում գործող խանութը կամ առևտրի կետը միկրոյով չի՞ կարող չէ աշխատել:
Հանրային սնունդ
Սյուզի.
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունը աշխատել միաժամանակ ԱԱՀ-ով և շրջանառության հարկով։
Աշխատակիցների մեքենաները կազմակերպության համար օգտագործելու դեպքում
Գայանե.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ցանկանում է վճարել աշխատակիցներին՝ իրենց սեփական մեքենան կազմակերպության համար օգտագործելու դիմաց: Յուրաքանչյուր ամիս աշխատակիցը պետք է ներկայացնի թե քանի կմ է քշել և դրա դիմաց 1կմ - 100դրամ վճարվի: Այս դեպքում կազմակերպությունը ի՞նչ հարկեր է վճարելու, կարո՞ղ է վարձակալության պայմանագիր կնքել և վճարել 10% եկամտային հարկ:
Քաղաքացիաիրավական պայմանագիր
Գայանե․
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման գրվու՞մ է, և աշխատանքի ընդունման դիմում վերցվու՞մ է աշխատողից, իսկ ազատման ժամանակ հրամա՞ն: Պայմանագիրը պետք է կնքվի 3 ամսով հուլիսի 6-ից, վարձատրությունը՝ 3 ամսվա համար 50 000 դրամ միանվագ պայմանագրի վերջում: Եկամտայինի հաշվետվության մեջ հաջորդող հուլիս և օգոստոս ամիսները ի՞նչ պետք է լրացնել՝ 0, թե՞… ։ Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ պե՞տք է ներառել, թե՞…
Կանխավ շնորհակալություն:
Ոչ լրիվ աշխատաժամանակ
Մարինա․
Բարև Ձեզ: Ես աշխատում եմ պետական հիմնարկում և ունեմ 7 տարեկան երեխա: Ես իրավունք ունե՞մ մեկ ժամ շուտ, այսինքն ժամը 17:00-ին աշխատանքից դուրս գամ և տուն գնամ: Ինչպես նաև՝ ո՞ր իրավական ակտով է կարգավորվում:
Վարձակալություն
Անի.
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է, ունի տարածք, հանձնել է վարձակալության մայիսի 31-ին: Գործունեությունը վերականգնել է հուլիսի կեսին: Վարձակալող կազմակերպությունը հարկային հաշիվ է ցանկանում ստանալ, նոր վճարել վարձավճարը: Այս դեպքում կարո՞ղ է հաշիվ դուրս գրել հունիս և հուլիս ամիսների համար, թե՞ խնդիրներ կարող են ի հայտ գալ: Կանխավ շնորհակալ եմ:
Ո՞վ կարող է կատարել դեկրետ մեկնող բաժնի պետի պարտականությունները
Մարինե.
Բարև Ձեզ: Եթե բաժնի պետը գնում է ֆիզարձակուրդ: Նրա փոխարեն կարո՞ղ ենք ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նույն բաժնի գլխավոր մասնագետին, թե՞ ուղղակի պարտականությունները վերապահում ենք գլխավոր մասնագետին:
Վերջին մեկնաբանություններ