Առցանց առևտուր

Ջուլիետտա․ Բարև Ձեզ: Պատրաստվում եմ վաճառքի օնլայն հարթակներ (ՖԲ, Ինստագրամ, կայք) ստեղծել և հագուստ վաճառել: Գրանցումով Գյումրիից եմ, իսկ վաճառքը լինելու է ամբողջ Հայաստանով մեկ: Այս դեպքում եմ կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկատիրություն գրանցվել: Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական խնդիր

Լիլյա․ Բարև ձեզ: Կազմակերպությունը 2020թ.-ի հունվարի 1-ին գրանցվել է Սվութ ՍՊԸ անվամբ և կրել է 15 000 դրամի ծախս: Կանոնադրական կապիտալը հայտարարագրվել է 250 000 դրամի, որը կանխիկ վճարվել է: Կազմակերպությունը գնել է կլոր կնիք, որի համար ծախսել է 9 000 դրամ: Հաշվարկային հաշիվ բացելու համար կազմակերպությունը կրել է 5 000 դրամ ծախս, իսկ որպես հաշվարկային հաշվի մինիմալ մնացորդ բանկային հաշվին է մուտքագրել 10 000 դրամ: Կազմակերպությունը պլանավորում է զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ, որի համար գնել է 21 000 000 դրամի հաստոցներ (ներառյալ ԱԱՀ): Կազմակերպությունը արտադրությունը սկսել է հունվարի 1-ից և այդ հիմնական միջոցն էլ շահագործել է նույն ամսաթվին: Կազմակերպությունը հունվար ամսին ստացել է հետևյալ ապրանքներն ու ծառայությունները. ալյուր՝ 18 000 կգ, գինը՝ 2330 դրամ, դրոժ՝ 22 կգ, գինը՝ 1 000 դրամ, շաքարավազ՝ 200 կգ, գինը՝ 450 դրամ, աղ՝ 200 կգ, գինը՝ 1180 դրամ, ձեթ՝ 30 լիտր, գինը՝ 660 դրամ, էլեկտրաէներգիա՝ 300 000 դրամ, ջուր՝ 1 800 դրամ։ Կազմակերպությունը հունվարին արտադրել է 30 000 միավոր արտադրանք: Հայտնի է, որ յուրաքանչյուր 200 հատ արտադրանք արտադրելու համար օգտագործվում է 50 կգ ալյուր, 200 գ դրոժ, 1 կգ շաքարավազ, 200 գ ձեթ և 200 գ աղ: Կազմակերպությունը վաճառել է բոլոր արտադրվածները՝ 1 արտադրանք հատը 450 դրամ ԱԱՀ-ով: Կազմակերպության վարչական ապարատի ծախսերը կազմում են 250 000 դրամ, արտադրամասի աշխատավարձը կազմում է 180 000 դրամ: Առաջադրանքներ. 1. հաշվարկել ամսվա մաշվածությունը, 2. հաշվարկել 1 արտադրանքի ինքնարժեքը, 3. հաշվարկել բոլոր հարկերը, 4. կազմել ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, 5. կազմել ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն։

Սանիտարական վարչությունում գրանցվելու համար

Արուսիկ․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն, որը զբաղվում է հացի և հացաբուլկեղենի արտադրությամբ, ի՞նչ քայլեր պետք է անի սանիտարական վարչությունում գրանցվելու համար։

Մայրության նպաստի հաշվարկ

Արփինե․ Ողջույն, մեկ ամսից պատրաստվում եմ անցնել հղիության արձակուրդի, այժմ աշխատում եմ լրիվ դրույքով, ստանում 350 000 դրամ զուտ աշխատավարձ հիմնական աշխատանքի վայրում, որտեղ հաշվառված եմ օգոստոս ամսից։ Մինչև օգոստոս աշխատել եմ այլ գործատուի մոտ։ Միաժամանակ մի քանի այլ կազմակերպությունից ունեմ և տարվա ընթացքում ունեցել եմ այլ եկամուտներ՝ ծառայությունների մատուցման տարբեր կարճաժամկետ պայմանագրերով։ Նաև սեպտեմբեր ամսից գրանցել եմ ԱՁ և այս պահի դրությամբ ունեմ մոտ 1 մլն դրամի եկամուտ որպես ԱՁ։ Հարց․ արդյո՞ք ես պիտի մայրության նպաստի համար դիմեմ իմ հիմնական աշխատավայրով և ներկայացնեմ մյուս բոլոր կարճաժամկետ աշխատանքները որպես եկամուտ, արդյո՞ք դրանք և իմ ԱՁ եկամուտները կարող են միաժամանակ հաշվարկվել։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

Հերթական արձակուրդ դեկրետից վերադառնալիս

Անուշ․ Բարձ ձեզ, կասե՞ք՝ եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից վերադարձել է աշխատանքի, կարո՞ղ է ինքը օգտվել այս տարվա 2021թ ամենամյա արձակուրդից, աշխատանքի է վերադարձել 2021թ. սեպտեմբերին։

Հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է

Սոֆյա․ Նորաբաց ՍՊԸ-ն ունի հիմնադիր և տնօրեն, ով նույն անձն է: Գործունեության ոլորտը՝ արտադրություն, ձեռքի աշխատանք, փայտագործություն: Հարկի տեսակը՝ շրջանառության հարկ: Ասացեք խնդրեմ․ 1. Եթե տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, պե՞տք է գրանցել որպես աշխատող և վճարել եկամտային հարկ 2. Կարո՞ղ ենք տնօրենին և մեկ աշխատակցի գրանցել կես դրույքով (յուրաքանչյուրին) 3. Եթե նախատեսված է աշխատել փոխանցումներով, պարտադի՞ր է ունենալ ՀԴՄ սարք և դրամարկղային գիրք 4. Եթե ֆիզիկական անձի հետ ենք աշխատում, կարո՞ղ ենք հաշիվ գրել ֆիզիկական անձին, իսկ նա փոխանցումներն անի կազմակերպության հաշվեհամարին: 5. Ի՞նչ հարկեր ենք վճարելու Շնորհակալություն։

ԱԱՀ հաշվանցում

Անի․ Բարի օր: Հարգելի հաշվապահներ, հաշիվ ենք ստացել հոկտեմբեր ամսվա վերջ, բայց քանի որ աշխատում ենք 5-օրյա գրաֆիկով, հաստատել ենք նոյեմբերի 1-ով: Հարցս հետևյալն է. ԱԱՀ հաշվետվության մեջ պակասացնում ենք հոկտեմբերի՞ց, թե՞ նոյեմբերից։ Եվ ինչպե՞ս է դա արվում։ Շնորհակալ եմ։

Դրամարկղի գրքի լրացման վերաբերյալ

Արփի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախկին հաշվապահը դրամարկղի գիրքը լրացնելիս հաշվի չի առել, որ փոխվել է տարին, և շարունակել է օրդերների հերթական համարները։ Կասե՞ք՝ ինչ կարող եմ անել այս դեպքում, և ի՞նչ տուգանքներ կարող են առաջանալ։ Շնորհակալություն։

Օվերդրաֆտի միջնորդավճար

Սամվել․ Հարգելի գործընկերներ, բանկը օվերդրաֆտի միջնորդավճար է պակասեցրել կազմակերպության հաշվից, առանց հաշիվ ներկայացնելու։ Արդյո՞ք այս գումարը արտացոլում ենք ԱԱՀ հաշվարկի մեջ՝ ստացված ծառայություններ տողում։ Շնորհակալություն նախապես։

Ապրանքի հայտարարագրում

Բարև Ձեզ: Ես aliexpress կայքից պատվիրել եմ փոքրիկ ստերիլիզատոր անձնական օգտագործման համար։ Այժմ արևմտյան մաքսատանը՝ Կարգոյում, պահանջում են, որ հայտարարագրեմ ապրանքս, բրոքեր վարձեմ և այլն։ Հարցս՝ եթե այդ ապրանքը պատվիրել եմ անձնական օգտագործման համար, 1 հատ է և չկա ոչ մի խոսք առևտրային քանակի մասին, արդյո՞ք ես պարտավոր եմ ներկայացնել հայտարարագիր տվյալ ապրանքի համար և ծախսել ապրանքի գնին հավասար գումար բրոքեր վարձելու և մաքսազերծելու համար:

Չվճարվող արձակուրդ

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` աշխատակիցը ցանկանում է վերցնել արձակուր իր հաշվին` 60 օր` արդյո՞ք դիմումում պարտադիր պետք է նշվի պատճառը` որ ընտանեկան դրությունից ելնելով և այլն։ Կանխավ շնորհակալ եմ։

Վերջնահաշվարկ

Անուշ. Եթե կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Գրանցված աշխատողի համար եկամտային հարկի վերջնական պարտավորությունը կազմում է 5 000 դրամ: Աշխատողի համար հաշվարկվել է վերջնահաշվարկը, որը կազմել է 4500 դրամ: Արդյունքը հարկերը նվազեցնելուց հետո ստացվում է բացասական արժեք: Տվյալ դեպքում ինչպե՞ս է և ո՞ր հոդվածով է իրականացվում կարգավորումը:

Տնտեսական գործունեության դասակարգիչ

Հասմիկ. Ա/Ձ գրանցելիս ինչպե՞ս ճիշտ որոշել տնտեսական գործունեության դասակարգիչը, եթե ես զբաղվելու են կտորից փոքրիկ դեկորների, խաղալիքների արտադրությամբ և վաճառքով։ Արդյո՞ք ճիշտ է ընտրել 32.99.9 - Այլ արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում։