Աշխատակիցների պարտադիր պատվաստում

Արմեն․ Հարգելի գործընկերներ, ի՞նչ նորություն կա հոկտեմբերի 1-ից աշխատակիցների պարտադիր պատվաստման հետ կապված։ Արդյո՞ք որոշումն ուժի մեջ է մտնելու, և ի՞նչ պատասխանատվության են ենթարկվելու չպատվաստված աշխատակիցները կամ կազմակերպությունը։ Առհասարակ, ի՞նչ եք անելու այս հարցի հետ կապված։

Դուրսգրման ակտի օրինակ

Մարինե. Բարև Ձեզ, հարգելիներս: Դպրոցում հին պատուհանները, որոնք համարյա փտած վիճակում էին, փոխարինվել է նորով: Ի՞նչ որ ակտի ձև կա, որ լրացնենք, այսպես ասած դուրս գրվի հին պատուհանները: Խնդրում եմ, եթե որևէ մեկը տեղյակ է՝ թողնեմ մեյլի հասցե, ուղարկեք փաստաթղթի ձևը (kharatyan.marine շնիկ mail.ru): Նախապես շնորհակալ եմ:

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Մելինե. Բարև ձեզ: Եթե արձակուրդայինի գումարը կեղտոտ կազմում է 89 000դրամ, այդ դեպքում դրոշմանիշային վճար ևս պահվու՞մ է, քանի որ եկամտային և սոց. վճար հանելուց 68 000 դրամից պակաս է լինում, թե՞ դա արձակուրդայինին չի վերաբերվում։

Անաշխատունակության թերթիկ չվճարվող արձակորդի ընթացքում

Անի. Եթե աշխատակիցը գտնվում է չվճարվող արձակորդում և այդ ժամանակահատվածի համար ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, արդյո՞ք հիվանդության նպաստ այս դեպքում կարող է հաշվարկվել։

Ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը

Մելինե. Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդը կարո՞ղ է մինագամից 20 օր տրվել՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եթե ամբողջ տարվա մեջ աշխատողը չի գնացել արձակուրդ, թե՞ պարտադիր մասերով է պետք տալ։

Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Մելինե. Բարև ձեզ: Եթե աշխատողը 12.08.2021-ին ազատվել է աշխատանքից, և նրա համար պետք է կատարվի վերջնահաշվարկ, օգոստոս ամսվա եկամտային հաշվետվության մեջ ներառվու՞մ է վերջնահաշվարկի թիվը և մնացած օրերի աշխատավարձը: Այդ դեպքում հարկերը ինչպե՞ս է դուրս գալիս՝ առանձին-առանձին, թե՞ աշխատավարձ + վերջնահաշվարկ ու հանում ենք հարկերը:

Արդյո՞ք կարելի է աշխատել մինչև ծննդաբերություն

Անի. Բարի օր, Հարգելի՛ հաշվապահներ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը սեպտեմբերի 20-ից ֆիզարձակուրդում է գտնվում, բայց շարունակում է գալ աշխատանքի: Կարելի՞ է աշխատել մինչև ծննդաբերություն և օրինական ձևով ստանալ աշխատավարձ: Տարբերակներ կառաջարկե՞ք: Եվ եթե աշխատակիցը ֆիզարձակուրդ է գնում սեպտեմբերի 20-ին, հրամանը ո՞ր ամսաթվով կարելի է տալ, եթե անաշխատունակության թերթիկը վերցրել է 24.09.2021թ.: Շնորհակալ եմ:

Ամենամյա արձակուրդ դեկրետից նոր վերադարձողին

Ռոզմարի. Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ. եթե աշխատողը 2020 թվականի օգոստոս ամսից մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը ներառյալ եղել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մեջ, 2021թ. սեպտեմբերից եկել է՝ ամենամյա արձակուրդ հասնու՞մ է։

Գրանցման հայտ ՀԿ-ում աշխատողի դեպքում

Ասթինե. Բարև ձեզ: Հասարակական կազմակերպության անդամ և աշխատող հասկացությունները արդյո՞ք նույն են, գրանցման հայտ տալիս են, թե՞ ոչ, և ի՞նչ հարկեր են առաջանում։ Կանխավ շնորհակալ եմ:

Վիճակագրական հաշվետվություն հանձնելու հետ կապված

Լիլիթ. Բարև ձեզ: Ֆիզ. անձը (ԱՁ-ն) ուրիշին պատկանող ապրանքը ներմուծել, է կատարելով տրանսպորտային ծառայություն, ինքը պե՞տք է ԵՏՄ վիճ. ուղարկի, թե՞ ոչ։ Շնորհակալ եմ:

Ամենամյա արձակուրդի հաշվարկ

Լիլիթ. Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը աշխատել է 9 ամիս, որից լիարժեք եղել է 5 ամիսը, (2 ամսում եղել է անաշխատունակ, իսկ 2-ը չվճարվող արձակուրդում), ինչպե՞ս հաշվարկել նրա հասանելիք ամենամյա արձակուրդը, քանի՞ օր է նրան հասնում արձակուրդի օրեր: Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիդ պատասխանից:

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ձևակերպումներ տալու մեջ։ Ընկերությունը գնում է փայտանյութ/գերաններ և ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա տալիս է սղոցում իրականացնող ԱՁ-ին։ Վերջինս գերաններից ստանում է տախտակ և տալիս է սղոցման ակտ։ Դրանք պայմանագրի հիման վրա մատակարարվում են այլ կազմակերպության արդեն այլ գնով։ Ինչպե՞ս պետք է տամ ձևակերպումները։ Շնորհակալություն: