Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ
Շողիկ.
Բարև ձեզ: Եթե դեռ դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում աշխատակիցը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնում, արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ:
Նախապես շնորհակալություն:
Փայաբաժնի վաժառք
Խնդրում եմ արձագանքեք. ու՞մ կարող եմ դիմել ՍՊԸ փայաբաժնի վաժառքի հետ առնչվող հարցերով: խնդրում եմ համար գրեք, զանգեմ։
Ի՞նչ գրաֆիկով պետք է աշխատի ուսուցչի օգնականը
Հասմի.
Բարև ձեզ: Ներողություն ինձ մի հարց է հետաքրքրում: Աշխատանքային ի՞նչ գրաֆիկով պետք է աշխատի ուսուցչի օգնականը դպրոցներում, և եթե կարելի է իրավական հիմքերով:
Անաշխատունակության թերթիկ
Անահիտ.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ նոր ընդունված աշխատակիցը մեկ օր աշխատանքի ներկայանալուց հետո հիվանդացել է կորոնավիրուսով և ներկայացրել անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս պետք է հաշվարկել, եթե նախորդ 12 ամիսներին չի աշխատել:
Հիմնադրի կողմից բանկային հաշվեհամարին կատարված փոխանցում
Արուսիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՏՏ ոլորտի կազմակերպությունը ծառայություն է մատուցել արտասահմանյան գործընկերոջը՝ կայքի միջոցով։ Կայքում հնարավոր չէ նշել կազմակերպության բանկային տվյալները, նշել են հիմնադիրներից մեկի հաշվեհամարը։
Հիմնադիրը պետք է գումարը փոխանցի կազմակերպության բանկային հաշվեհամարին, նպատակ դաշտում գրելով, դուրս գրված ծառայության հաշիվ վավերագրի համարը։
Այս կերպով ճի՞շտ է կազմակերպվում հաշվապահական հաշվառման գործընթացը։
Շնորհակալություն:
Սահմանված աշխատաժամանակ լոգոպեդի համար
Արփինե.
Բարև ձեզ: Կներեք՝ ինձ հետաքրքրում է, թե որքա՞ն ժամանակ պետք է լինի դպրոցում լոգոպեդը, ի՞նչ աշխատաժամանակ է սահմանված և իրավական հիմքերը։
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀԿ-ի հաշվապահություն
Ալլա.
Բարի օր, հարգելի խմբակիցներ: ՀԿ ուզում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել՝ համերգ կազմակերպել և տոմսերի վաճառք իրականացնել: Խնդրում եմ հուշեք՝ թե ի՞նչ քայլից պետք է սկսեմ հաշվապահական հաշվառումը:
Արձակուրդի ձևակերպում
Անի.
Հարգելի հաշվապահներ, դպրոցը մինչև օգոստոսի 31-ը աշխատել է 6օրյա, իսկ նոր ուսումնական տարին 5օրյա, և պահակին ուղարկում եմ արձակուրդ: Հիմա ինչպե՞ս տալ, հնգօրյան 20-ն է, 6օրյան 24 աշխատանքային օր:
Աշխատակիցն ուշանում է աշխատանքից
Լաուրա.
Բարև Ձեզ։ Աշխատակիցը աշխատում է հնգօրյա աշխատանքային շաբաթով, օրական 8 ժամ տևողությամբ, սակայն պարբերաբար ուշացումներով է ներկայանում աշխատանքի։ Կարո՞ղ եմ տաբելում 8 ժամի փոխարեն նշել այնքան ժամ, որքան նա աշխատել է՝ օրինակ՝ 2 ժամ ուշացել է, նշեմ 6 ժամ:
Վճարվելիք հարկեր դադարեցումից հետո
Մարիամ.
Բարև Ձեզ:
Եթե ԱՁ-ն կատարում է միայն մեկ գործարք, և կասեցվում է իր գործունեության երկրորդ ամսում, ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն։ Արդյո՞ք դրոշմանիշային վճարը պետք է վճարել ողջ տարվանը, թե՞ միայն գործունեության ամիսների հաշվով։
Շնորհակալություն:
Աշխատավարձի չափ ըստ տարիքի
Ամալյա.
Կա՞ Հայաստանում ընդունված աշխատավարձի դրույքաչափեր՝ ըստ տարիքի:
Վերջնահաշվարկ
Անի.
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը գնացել է արձակուրդ 2019թ. սեպտեմբեր ամսին: Հետո աշխատել և վարձատրվել է 10, 11, 12 - 2019թ. և 01, 02, 03, 06 ամիսների համար 2020թ. 100 000դր կեղտոտ աշխատավարձով: Ազատվել է 2021թ. հունվար ամսին: Կասե՞ք, խնդրում եմ՝ ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ կատարվեր աշխատակցի հետ և քանի՞ օր արձակուրդային պետք է հաշվարկվեր: Շնորհակալ եմ:
Ականջակալների ներմուծում Չինաստանից
Բարև ձեզ:
Եթե Չինաստանից ներմուծվում են ականջակալներ 100-120 հատ, որի արժեքը չի գերազանցում 200$, սակայն անցնում է անձնական օգտագործման սահմանաչափը, որը եթե չեմ սխալվում՝ 4 հատ է, մաքսազերծման կարիք լինելու՞ է, թե՞ ոչ:
Տույժ և տուգանքի մարում
Մարինե.
Բարև բոլորին: Հարգելիներս, այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածք են արտածում, եկամտային հարկի պարտք է ցույց տալիս 53 605դրամ և տույժ 14 869 դրամ, պարտավորությունների ընդամենը չափ` 68 474 դրամ: Ասեմ, որ դպրոց է, քաղիրավական պայմանագրի հայտ է ուշ ներկայացրել և նման փաստի առաջ կանգնել: Հիմա կարո՞ղ են դպրոցի հաշվից փոխանցել և՛ տույժը, և՛ եկամտայինի պարտքը: Շնորհակալ եմ նախապես:
Աշխատանք համատեղությամբ
Սվետլանա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշել, ո՞ր օրենքի համաձայն հաշվապահը կարող է աշխատել համատեղությամբ, բայց վճարվել աշխատանքի ծավալներին համապատասխան:
Ծանուցման ձև
Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ ուղարկեք ծանուցման ձև /աշխատանքի էական պայմանների փոփոխման պատճառով պետք է ծանուցեմ աշխատողին պաշտոնի և աշխատավարձի փոփոխության մասին/: Կանխավ շնորհակալություն:
Չվճարվող արձակուրդ
Ժաննա.
Հարգելիներս, խնդրում եմ ինձ ասել` կարելի՞ է չվճարվող արձակուրդը տրամադրել /նորմայի մեջ /երկու անգամ/ չի անցնում 60 օրը/: Եվ չվճարվող արձակուրդից միանգամից գնալ ամենամյա արձակուրդ:
Փաստաթղթեր օտար լեզվով
Կառա.
Բարև Ձեզ: Ունե՞ք փաստաթղթերի օրինակներ ռուսերեն լեզվով՝ ապրանքների հանձնման-ընդունման ակտ, պայմանագրեր և այլն:
Կուտակված արձակուրդ
Տիգրան.
Բարև Ձեզ: Ընկերության աշխատակիցը 2016թ-ից չի գնացել ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդ: 2021թ սեպտեմբերի 1-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Հարց հետևյալն է. եթե աշխատակցի 2016թ-ից մինչև 2021թ աշխատավարձը եղել է փոփոխական, որպես օրինակ՝ 2016թ-ին եղել է 100 000 ՀՀ դրամ, իսկ 2021թ-ին՝ 300,000 ՀՀ դրամ, իր չօգտագործված արձակուրդի դիմաց ստացվելիք դրամական հատուցման ամբողջական գումարը հաշվարկվելու՞ է 2021թ-ին նախորդող 12 ամիսների ստացված եկամուտներից, թե՞ կոնկրետ տարվա համար այդ տարրվա եկամուտների հիման վրա: Հարկ է նաև նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Խնդրում եմ հնարավորության դեպքում տրամադրել տեղեկատվություն:
Աշխատաժամանակի բաշխում
Անահիտ.
Բարև ձեզ։ Եթե աշխատում ես նույն դպրոցում` օպերատոր և ուսուցիչ, ինչպե՞ս բաշխել աշխատաժամանակը։
Վերջին մեկնաբանություններ