Հելիում գազով փուչիկներ վաճառելու համար
Մարինե.
Բարի ուշ երեկո բոլորին: Ո՞վ կօգնի ինձ հասկանալ. հելիում գազով փուչիկներ փչելու և վաճառելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Մեկ հարց էլ. միկրո դաշտում աշխատող ԱՁ-ն, որը վաճառում է ծննդյան խնջույքի համար անհրաժեշտ պարագաներ, բացի սննդից՝ ափսե, բաժակ, փայտից պատրաստված դեկորատիվ նվերներ, փուչիկներ և այլն, նմանատիպ ապրանք, այս դեպքում ապրանքը վաճառելու համար ձեռք բերի պարտադիր հաշիվ ապրանքագրո՞վ: Շնորհակալություն:
Միջնորդային բեռնափոխադրում
Սոնա.
Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրման միջնորդությամբ: Բեռնափոխադրումը կատարվում է Հայաստանի տարածքից դուրս: Միջնորդի հաշիվ ինչպե՞ս դուրս գրել, որ ճիշտ լինի: Շրջհարկի դաշտում ենք:
Առցանց առևտուր
Օֆելյա.
Բարև ձեզ: Ես նոր եմ զբաղվում օնլայն վաճառքով, ասեմ, որ դեռ սա աշխատանք չեմ կարող համարել, քանի որ պատվերներ գրեթե չունեմ: Ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս լինել գրանցված աշխատող, և արդյո՞ք անպայման է ունենալ ՀԴՄ սարքավորում, քանի որ դա ավելի թանկ արժե, քան ես կարող եմ այս տարի աշխատել: Նաև կցանկանայի իմանալ՝ կարո՞ղ եմ արդյոք արտերկրից որոշ քանակությամբ ապրանք բերել վաճառելու համար և ինչպե՞ս դա անել որպեսզի օրենքներին համապատասխան լինի և ինձ վրա էլ շատ ծանր չնստի: Կներեք՝ ինչքան կարողացա բացատրեցի 🙈
Աշխատանք համատեղությամբ
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն աշխատում է 2 կազմակերպությունում` մեկում հիմնական, մյուսում՝ համատեղությամբ: Պատրաստվում է գնալ ֆիզ. սեպտեմբերի 20-ից: Հարցս հետևյալն է. հիմնական աշխատանքի վայրը մի քանի ամիս հետո փակվելու է: Հնարավո՞ր է հիմա համատեղությամբ աշխատանքը տեղափոխել հիմնականի, իսկ հիմնականը՝ համատեղության, որ հետագայում ամսԱկան նպաստից չզրկեն: Եթե այո, ապա ֆիզի գումարը որտեղի՞ց կստանա: Շնորհակալ եմ:
Դեկրետից ժամկետից շուտ վերադարձ
Անի.
Հարգելի հաշվապահներ, եթե մինչև 3 տարեկան երեխայի խնամքից շուտ է վերադառնում աշխատակիցը՝ հրամանով աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով ենք առաջնորդվում և ինչպե՞ս ենք կազմում հրամանը:
Հիվանդաթերթիկ
Արմինե.
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել. աշխատողն ընդունվել է հունիսի 1-ից, ստացել աշխատավարձ հունիս, հուլիս ամսիների համար 93 500դր.(յուր. ամսին)։ Օգոստոսի 11-23-ը (9օր) ներկայացրել է հիվանդության թերթիկ։ Այս 2 ամսից միջին ամսականը ցածր է լինում նվազագույն աշխ-ձից և ըստ նպաստների օրենքի՝ ցածր լինելու դեպքում վերցնում ենք նվազագույն աշխ-ձի չափը։ Տվյալ դեպքում քանի որ միայն եկամտային է պահվում՝ 68 000-ից ստացա 87 179-ի, իսկ դրա 80%-ը՝ 69743÷21=3321
5օր գործատուն 16 605,
4օր բյուջեի հաշվին 13 284,
հանած եկամտայինը 6 575 մաքուր՝ 23 314,
գումարած նաև աշխատավարձը մնացած օրերի:
Կասե՞ք ճիշտ է արված, եթե ոչ, ո՞րն է ճիշտ։
Մայրության նպաստ
Մելինե.
Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության, և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և պահանջվող թղթերը տնօրենն է ստորագրելու, թե՞ այլ թղթեր են ներկայացնում։
Ենթավարձակալության պայմանագիր
Հարգելի հաշվապահներ, տարածքը ՍՊԸ-ին տրվել է անհատույց օգտագործման պայմանագրով։ Կարո՞ղ է ընկերությունը ենթավարձակալության պայմանագիր կնքել մեկ այլ ընկերության հետ՝ անհատ ձեռնարկատիրոջ հետ:
Աշխատանքի ընդունման հրաման
Աննա.
Աշխատողն ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով, բացակայող աշխատողի փոխարեն մինչև նրա վերադարձը: Հիմնական աշխատողի վերադառնալուց հետո փոխարինողը տեղափոխվելու է այլ հաստիքի, որպես հիմնական աշխատող: Ի՞նչ բովանդակության հրաման պետք է տրվի այդ աշխատակցի վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:
ԱԱՀ դեբետային մնացորդ
Արթուր.
Իմ կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Եթե ես ապրանքը ստանում եմ ԱԱՀ ով և արտահանում եմ ՌԴ՝ կարո՞ղ եմ ԱԱՀ դեբետը հետ ստանալ:
ԱԱՀ հաշվետվություն
Սյուզի.
ԱԱՀ-ի և ակցիզայինի հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ թվի մեջ ստացված հաշվարկային հաշիվները պետք է ստորագրված լինի՞, որ կարողանանք ներառել։ Եվս մեկ հարց. նախորդ ամսվա չստորագրված հաշիվները, եթե հաջորդ ամսում ստորագրենք՝ դրանք ևս կարո՞ղ ենք հաշվել ԱԱՀ դեբետում:
Վարձակալած տարածք
Հրաչ.
Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն միկրոյով է աշխատում, ապա քանի՞ տոկոս եկամտային հարկ պետք է վճարի իր կողմից վարձակալած տարածքի համար։ Կանխավ խնորհակալ եմ։
Դեկրետից ժամկետից շուտ վերադառնալու վերաբերյալ
Մարիետա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ տալ աշխատանքային օրենսգրքի հղումը այն մասին, որ մինչև երեխայի 3 տարին լրանալը ժամկետից շուտ (4ամիս) աշխատանքի վերադառնալու վերաբերյալ նախօրոք 2 ամիս առաջ պետք է տեղյակ պահել: Նշեմ՝ խոսքը վերաբերվում է մանկավարժին, ով դեկտեմբերի փոխարեն ցանկանում է աշխատանքի դուրս գալ սեպտեմբերի 1-ից, տնօրենը ասում է՝ պետք է դիմումը գրվեր 2 ամիս առաջ:
Արդյո՞ք պետք է նոր քաղիրավական պայմանագիր կնքել
Քրիստինե.
Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողին 2 ամսով ընդունել եմ աշխատանքի, եթե հետո աշխատանք լինելու դեպքում ժամանակը երկարաձգվում է կամ մեկ ամիս անց նորից նույն աշխատողին գրանցում եմ, այդ դեպքում պետք է ամեն նոր ամսաթվի դեպքում նոր պայմանագիր կնքվի՞:
2 տարբեր գործունեություն մեկ Ա/Ձ-ում
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Ընկերությունը, որը զբաղվելու է վեբ կայքերի պատրաստմամբ, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն:
2. Եթե իմ անունով ԱՁ ունեմ բացված, այդ ԱՁ-ի անվան տակ ես կարո՞ղ եմ ունենալ 2 տարբեր հարկային դաշտերում գործող ընկերություներ, մեկը զբաղվելու է դասընթացների անցկացմամբ, իսկ մյուսը կայքերի պատրաստմամբ, թե՞ յուրաքանչյուրի համար տարբեր ԱՁ-ներ է պետք բացել:
Կանխավ շնորհակալ եմ։
Միասնական հաշիվ
Բարև Ձեզ։ Ինձ կասե՞ք ԱՁ-ի աշխատողի համար հարկերը կարող ենք վճարել միասնական հաշվին, նաև դրոշմանիշայինը ինչպե՞ս վճարեմ։
Հայրության արձակուրդ
Սեդա.
Բարև Ձեզ: Երեխայի ծնվելուց հետո քանի՞ օր կարող է աշխատող հայրը արձակուրդ վերցնել՝ խնամքին օգնելու նպատակով։
Որքա՞ն հարկ պետք է վճարի Ա/Ձ
Աննա:
Բարև ձեզ: Կարող եք ասել՝ ԱՁ միկրոձեռնարկատերը ամսական եկամտային և սոց. վճարի հաշվետվությունը ուղարկելուց բացի հաշվեհամարին որքա՞ն գումար պետք է փոխանցի:
Քաղաքացիաիրավական պայմանագիր օտար լեզվով
Արզուման.
Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել գտնել Քաղաքացիաիրավական պայմանագրի ռուսերեն տարբերակ։ Շնորհակալություն։
Ֆրիլանս աշխատանք
Մարիաննա.
Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցված աշխատանքից դուրս գալ և զբաղվել ֆրիլանսինգով (ՏՏ ոլորտ), ինձ մի քանի հարց է հետաքրքրում:
1. Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես ինքնազբաղ անձ, եթե այո, ինչպե՞ս:
2. Որքա՞ն հարկ պետք է վճարեմ և ի՞նչ փաստաթղթեր կամ հաշվետվություններ ներկայացնեմ:
3. Վճարված հարկերը ենթակա՞ են վերադարձման հիփոթեքային վարկի համար վճարված տոկոագումարների համար։ Խնդրում եմ տրամադրել հղում օրենքին։
Կանխավ շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ