Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու համար պետք է ամեն տարի հայտարարություն տալ

Բարև Ձեզ: Ուզում եմ մեզ համար շատ կարևոր հարց տալ: Արդյո՞ք միկրոձեռնարկության դաշտում աշխատելու համար պետք է ամեն տարի հայտարարություն տալ: Եթե մենք 2020 թվականի համար աշխատել ենք որպես միկրոձեռնարկություն և զեկուցել ենք հարկայինին մեր շրջանառության ծավալների մասին, լրացնելով հաշվետվություն 2020թ. համար, մենք պետք է նորի՞ց տայինք հայտարարություն 2021 թվականի համար, այլապես կհամարվի, որ մենք պետք է ԱԱՀ և ակցիզային հարկի ամսական հաշվետվություն տա՞նք:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջհարկով աշխատող բանջարեղենի խանութը

Բանջարեղենի խանութը որը գործում է շրջհարկի դաշտում տալիս է միային եռամսյակային հաշվարկը միայն, թե՞ կան նաև այլ հաշվետվություններ։ Նշեմ, որ գրանցված աշխատող չունի և նոր պետք է գրանցի։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Աստղիկ. Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների և փաստաթղթերի կազմման հարցում։ Ընկերությունը ձեռք է բերել ՀՄ/սարքավորում/ ֆիզիկական անձից առանց որևէ փաստաթղթի։ Արժեքը կազմում է 3000$: Ինչպե՞ս ցույց տամ ՀՄ-ի ձեռքբերումը։

Ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ կատարելու համար

Արուսիկ. Բարև Ձեզ: Ուզում եմ բացել ՍՊԸ, որը կզբաղվի շինարարությամբ (ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ)։ Հնարավո՞ր է աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում և եթե այո, ապա կարո՞ղ եմ համագործակցել այլ իրավաբանական անձնանց հետ հաշիվ դուրս գրելով։

Տնտեսական գործունեության տեսակն ընտրելիս

Արման. Բարև ձեզ: Էլեկտրոնային եղանակով Ա/Ձ հայտ լրացնելիս, տնտեսական գործունեության տեսակն ընտրելուց չեմ գտնում այն ինչ գոնե մոտ է իմ կատարած գործունեությանը, այս դեպքերում ի՞նչ անել:

Համատեղությամբ աշխատող աշխատկիցն ուզում է գնալ արձակուրդ

Լիաննա. Բարև ձեզ: Եթե աշխատակիցը համատեղությամբ է աշխատում և ուզում է գնալ արձակուրդ, ինչպե՞ս կազմակերպել արձակուրդը, եթե մյուս կազմակերպությունում նոր է անցել աշխատանքի, դեռ վեց ամիսը չի ձևավորվել։ Կանխավ շնորհակալություն։

Ինչպե՞ս է շուկայից ձեռքբերումը ցույց տրվում շրջհարկի հաշվետվության մեջ

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է շուկայից ձեռքբերումը ցույց տրվում շրջհարկի հաշվետվության մեջ, ի՞նչ հիմքով ենք համարում տվյալ ձեռքբերումը շուկայից: Շնորհակալ եմ:

Աշխատաժամանակի նորմալ տևողություն

Մելինե. Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գրանցված է 2 կազմակերպությունում և նորմալ տևողությամբ՝ դա պետք է փոխե՞լ և դնել ոչ նորմալ տևողություն՝ 2 աշխատավայրում էլ, թե՞ մի տեղում նորմալ, մյուս տեղում կես դրույքով:

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի հետ կապված

Մերի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ո՞վ է տեղյակ, եթե համայնքապետարանի աշխատակիցը գտնվում է ֆիզ. արձակուրդում, և նրա արձակուրդի ընթացքում համայնքը խոշորանում է (միացել է այլ համայնքի), ապա այս դեպքում այդ աշխատակիցը երեխայի խնամքի նպաստի 26 500 դրամը կարո՞ղ է ստանալ:

Լիակատար նյութական պատասխանատվության պայմանագրի ձև

Ռուզաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ուղարկել լիակատար նյութական պատասխանատվության պայմանագրի ձև և զեկուցագրի տիպային ձև: Նախապես շնորհակալ եմ:

Քանի՞ ամսվա աշխատող պետք է լինել մայրության նպաստ ստանալու համար

Անի. Բարև ձեզ: Ես վարձու աշխատող եմ, կցանկանայի իմանալ՝ որքա՞ն ժամանակ գրանցված աշխատող պետք է լինեմ, որ երեխայի նպաստ ստանամ: Եվ ո՞վ է վճարում՝ գործատու՞ն, թե՞ պետությունը:

Ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկ

Անի. Ինչպե՞ս է կատարվում ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկը, եթե գրաֆիկը տատանվել է, և արդյո՞ք կապ ունի այն փաստը, որ աշխատակիցներն են գրաֆիկը բաշխել իրար մեջ: Քանի՞ օրվա ընթացքում պետք է փոխանցել քարտին: