Աշխատակիցը գնում է ուսումնական արձակուրդ
Վիկա.
Բարև Ձեզ: Համայնքապետարանի աշխատակիցը, եթե գնում է ուսումնական արձակուրդ (համալսարանի համար), նրան այդ ընթացքում աշխատավարձ տրամադրվու՞մ է, թե՞ ոչ:
Ֆրենչայզի պայմանագիր
Անի․
Բարև Ձեզ, եթե աշխատում ենք ֆրենչայզի պայմանագրով, մենք որպես ԱՁ և միկրոբիզնես, եթե դուրս են գրում հաշիվը մեր վրա, մենք փոխանցում ենք, և իրենք վճարում են դրանից շրջհարկ, մենք է՞լ ենք հարկվում, թե՞ չէ, նման դեպքում միկրոն նորմա՞լ է, թե՞ խնդիր կառաջանա։
ՀԿ անդամ դառնալու դիմումի ձև
Կարեն․
Կարո՞ղ եք ինձ ուղարկել ՀԿ անդամ դառնալու դիմումի ձևը և կամավորական աշխատանքի համար պայմանագրի ձևը, եթե կամավորությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը։
ԵՏՄ-ից ներմուծում է կատարվել
Անահիտ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
ԵՏՄ-ից ներմուծում է եղել, բայց ֆիզ․ անձից, գործարքի տվյալները լրացնելիս, նշում եմ, որ ֆիզ․ անձ է, և նույնականացման կոդի դաշտը բաց եմ թողնում, բայց հայտարարության մեջ այդ դաշտը բաց թողնել չի լինում, պարտադիր լրացման դաշտ է, ի՞նչ պետք է անեմ։
Փաբ բացելու համար
Հռիփսիմե․
Բարեւ Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ իմանալ՝ փաբ բացելու համար անհրաժե՞շտ է լիցենզիա խմիչքի և սննդի, և որտե՞ղ պետք է դիմեմ։ Նաև ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի այդ գործունեությունը։
Ճշգրտող հաշիվ ստանալու դեպքում
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, ստացել ենք հարկային հաշիվ 2 անուն ապրանքով, բայց ապրանքներից մեկը հետ ենք վերադարձրել: Իրենք մի քանի օր անց գրել են ճշգրտված հարկային հաշիվ հետ վերադարձված ապրանքի անվանումով: Սա ճի՞շտ է: Այս դեպքում ինչպե՞ս ձևակերպումներ տալ, որ ճիշտ լինի, եթե 2 հաշիվներն էլ ներմուծել ենք ՀԾ ծրագիր: Կանխավ շնորհակալություն։
Արագ սննդի կետ աշխատացնելու հետ կապված
Աննա.
Բարև ձեզ: Երևան քաղաքում մոտ 20 օր առաջ բացել ենք արագ սննդի կետ, ուղարկել եմ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին հաշվետվություն: Ինչպե՞ս կարող եմ ուղղել հաշվետվությունս, պետք է ուղարկեմ շրջհարկի հաշվետվություն։ Եվ շրջհարկով աշխատելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ տարվա կտրվածքով։ Ասեմ նաև, որ ունեմ մեկ աշխատող։
Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված
Արթուր.
Բարև Ձեզ։ Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված, ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ հարկման դաշտով պետք է աշխատել, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, կա՞ արդյոք բնապահպանական հարկ, և ինչպե՞ս հանձնել:
Հաշվապահական թեստեր իրենց պատասխաններով
Զեփյուռ.
Բարև ձեզ: Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել հաշվապահական թեստեր պատասխաններով:
Վերջնահաշվարկի իրականացման ձև
Հրանտ.
Գործատուն ընդունել է աշխատանքի 19.10.2019թ., աշխատել եմ համարյա 21 ամիս։ Չեմ գնացել ամենամյա վարձատրվող արձակուրդ: Հիմա իմ դիմումի համաձայն հեռանում եմ աշխատանքից։ Ցանկանում եմ իմանալ վերջնահաշվարկ կատարելու ձև:
Իրավաբանական անձը ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմեքենա
Գայանե.
Բարև Ձեզ: Իրավաբանական անձը ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմեքենա, ավտոմեքենան ձեռք է բերվել աճուրդով, սնանկության կառավարչի միջոցով: Հարցս հետևյալն է. իրավաբանական անձը որպես հարկային գործակալ պետք է վճարի եկամտահարկ, և եթե այո, ապա ամբողջ վճարված գումարի՞ համար (նկատի ունեմ 146 հոդվածը):
Սահմանամերձ բնակավայրերում գրանցված իրավաբանական անձանց արտոնությունները
Հասմիկ.
Բարև ձեզ: Ի՞նչ հարկային արտոնություններից են օգտվում սահմանամերձ բնակավայրերում գրանցված իրավաբանական անձիք:
Խմորեղենի և հացի արտադրությամբ զբաղվելու համար
Բարև Ձեզ: Հարցը հետևյալն է.
Ցանկանում ենք զբաղվել խմորեղենի և հացի արտադրությամբ և մանրածախ վաճառքով՝ պատվերներն ընդունել նախորոք օնլայն և առաքել հաջորդ օրը: Հնարավո՞ր է արդյոք դա ձևակերպել որպես հանրային սնունդ: Եվ հանրային սնունդի տակ աշխատելու դեպքում 115 միլիոն դրամ շրջհարկի շեմը գործելու՞ է:
Շնորհակալություն:
Արձակուրդ ժամավճարով աշխատողին
Գրիգոր․
Ժամավճարով աշխատողին տրամադրվու՞մ է արդյոք ամենամյա վճարովի արձակուրդ:
ԱՁ քանի՞ կգ ապրանք կարող է ներմուծել
Մարիաննա․
Բասրև Ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ ԱՁ-ն ԵՏՄ երկրներից ինչքա՞ն կգ ապրանք իրավունք ունի բերելու։
Աշխատակիցների հարաբերակցության թիվ
Կա՞ որևէ հարաբերակցություն աշխատակիցների և կադրերի բաժնի աշխատակիցների թվի:
Հանրային սննդի կետի համար
Մարգարիտա.
Բարև Ձեզ: Հանրային սննդի կետի համար պարտադի՞ր է կասսովի ապարատը (кассовый аппарат/ՀԴՄ), թե՞ նախնական կարող ենք կասսովի գիրք օգտագործել (եթե կա հիմա գիրք): Նախապես շնորհակաություն:
Աշխատողը շաբաթական աշխատում է 24 ժամ
Լիլիթ.
Եթե աշխատողի շաբաթական աշխատաժամանակը 24 ժամ է, որքա՞ն պետք է լինի աշխատավարձը ըստ օրենքի:
Ո՞ր տողում արտացոլել գումարը
Անի.
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, շահութահարկի հաշվետվության մեջ կորոնավիրուսի 23 միջոցառման ստացված գումարները ո՞ր տողում ներառել: Շնորհակալ եմ:
Հաշվապահի որակավորման քննության նյութեր
Երանուհի.
Բարև ձեզ: Հաշվապահի որակավորման համար քննության նյութ ինչպե՞ս կարող եմ ստանալ:
Վերջին մեկնաբանություններ