Մայրության նպաստի հետ կապված

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես առաջին անգամ պետք է ներկայացնեմ ու հաշվարկեմ աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի հաշվարկ։ Կխնդրեմ ինձ օգնեք թե ինչպես լրացնեմ հաշվետվությաննների ներկայացման էլեկտրոնային մատյանում։ Աշխատողը աշխատում է 1 տարի, կես դրույք և ստանում է 50 000 աշխատավարձ։ Կխնդրեի նաև ասեիք՝ թե ինչպե՞ս է գործատուն վճարում, իսկ պետությունը երբ և ինչպես է փոխհատուցում։

Փոխառության վերադարձ

Հայկ․ Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ 2021թ. ընթացքում ՍՊԸ-ն իր հիմնադրին կանխիկ եղանակով դրամարկղից անտոկոս փոխառություն է տվել՝ մոտ 5 մլն դրամ՝ երկու տարի ժամկետով: Հիմա, եթե հիմնադիրը վերադարձնի հուլիս ամսից հետո, պարտադի՞ր է, որ փոխանցումով լինի: Ի՞նչ ուրիշ տարբերակներ կան: Կխնդրեմ օգնեք։

Անհարգելի բացակայություն

Անի․ Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը անհարգելի բացակայել է, աշխատավարձից պետք է պահել բացակա օրվա համար։ Օրենքի ո՞ր հոդվածով և ըստ հերթականության՝ ինչպե՞ս է կարգավորվում, հրաման, նկատողություն պե՞տք է։

Արձակուրդի տեղափոխում

Ֆլորա․ Բարև Ձեզ։ Ո՞ր դեպքում է ամենամյա արձակուրդը տեղափոխվում: Աշխատողը 2022թ. պետք է օգտվի ամենամյա արձակուրդից 01.03.2021-01.03.2022թթ. ժամանակահատվածի համար, սակայն չի գնացել: Արդյո՞ք նա պետք է 01.03.2022թ. դիմում գրի արձակուրդը տեղափոխելու համար և արդյո՞ք պետք է ընդհանրապես դիմում գրել, թե՞ դա կատարվում է գործող տարվա վերջում և նման հարց ունեցող աշխատողների արձակուրդը տեղափոխվում է 2023թ.:

ՀԿ ներքին կանոնակարգման օրինակ

Սամվել․ Բարև ձեզ։ Հարգելի գործընկերներ, անհրաժեշտ է հասարակական կազմակերպության ներքին կանոնակարգի որևէ օրինակելի ձև: Առկայության դեպքում խնդրում եմ ուղարկել samvel.gulkanyan շնիկ internet.ru էլ. հասցեին: Նախապես շնորհակալություն:

Ներմուծում 3-րդ երկրից

Լիլիթ․ Բարև ձեզ։ Երրորդ երկրից ՍՊԸ_ով ապրանք ենք ներմուծել՝ պլոմբանյութերի փորձանմուշներ (դեղագործական)։ Արդյո՞ք դրոշմապիտակի հաշվետվություն պետք է ուղարկեմ և ի՞նչ է նշանակում ինքնահաշիվ դուրս գրել, ինչպե՞ս են անում։

Հրաման ուսումը շարունակելու համար

Արմինե․ Բարև ձեզ։ Մի հարց ունեմ․ եթե մանկապարտեզում դաստիարակը (ուսանող) աշխատել է, հիմա տեղեկանք է բերել թույլտվության, որպեսզի գնա շարունակի հեռակա կարգով ուսումը՝ հրամանի մեջ ո՞ր հոդվածը պետք է նշեմ։ Նրան հիմա մեկ ուրիշ դաստիարակ է փոխարինում։ Նախապես շնորհակալություն։

Կամավորական աշխատանք

Արմինե․ Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում․ կամավորական աշխատանքը ՀՀ ո՞ր օրենսդրությամբ է կարգավորվում, կամավորի հետ աշխատանքային պայմանագիր կնքվու՞մ է, եթե աշխատանքը 5 օրով է կատարվելու և կամավոր աշխատողը 16 տարեկան է: Կանխավ շնորհակալություն։

Մանկական հագուստի արտադրություն

Լիլի․ Բարև Ձեզ։ Ցանկանում եմ մանկական հագուստի բիզնես սկսել։ Գնել եմ կտորները, գտել աշխատող, մտածել անվանումն ու լոգոտիպը, սակայն ցանկանում եմ իմանալ քայլերիս հերթականությունը՝ ինչը որտեղ, ինչպես գրանցել ընթացակարգերը, վճարները և այլն, օրինականության շրջանակում գործունեություն ծավալելու և արտադրանքը շրջանառության մեջ դնելու համար։

Անտոկոս փոխառություն

Հայարփի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե հիմնադիրը անտոկոս փոխառություններ է տալիս իր կազմակերպությանը (շրջհարկով աշխատող) և վերջում չի կարողանում մարել, արդյո՞ք հարկային պարտավորություններ է առաջանում և ինչպիսի՞։

Մայրության նպաստ քաղիրավական պայմանագրի դեպքում

Հերմինե․ Բարև Ձեզ։ Աշխատում եմ 2 բուժհիմնարկում: Որոնցից մեկը հիմնական, մյուսը` քաղիրավական պայմանագրով: Կասեք՝ ֆիզարձակուրդ գնալիս քաղիրավական աշխատատեղից 1 տարվա աշխատավարձի քաղվածքը ներկայացնեմ հիմնական աշխատավայր, թե՞ միայն հիմանական աշխատավայրի աշխատավարձի հիմնան վրա եմ ֆիզարձակուրդի գումար ստանալու։