Նպաստ փոխարինող աշխատակցին

Սոնա․ Հարգելիներս, ունենք մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչ, ում փոխարինող ուսուցիչը նույնպես ծննդաբերել է, նրան նույնպես ձևակերպե՞մ երեխայի խնամքի արձակուրդ, թե՞ ազատեմ աշխատանքից:

Անհուսալի պարտք

Արմինե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք լուծել խնդիրը։ 2007թ․ հուլիսին ընկերության կասկածելի պարտքերի գծով պահուստը կազմում էր 65 000: 2008թ․ հուլիսի 30-ին ընկերության ղեկավարությունը կասկածելի պարտքերի պահուստի տարեվերջի մնացորդը սահմանել է 36 000: Որքա՞ն կլինի անհուսալի պարտքերի գումարները և պահուստին հատկացվող ծախսերը։

Էլեկտրոնային դրամարկղային գիրք

Նարեկ․ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունը գործունեության ընթացքում կատարել է կանխիկով գործառնություններ, դրամարկղի գիրքը թղթային է, հիմա լրացել է։ Ներկայումս կանխիկով գործառնություն չի իրականցնում, բայց հնարավոր է որ հետագայում իրականացնի՝ ի՞նչ խորհուրդ կտաք, էլեկտրոնային դրամարկղային գիրք գրանցել, թե՞ ոչ, և եթե դժվար չի նաև ի՞նչ որ ուղեցույց ուղարկեք, թե ինչպես վարել էլեկտրոնային դրամարկղային գիրքը։ Կանխավ շնորհակալ եմ։

Հրաման լրավճարի դեպքում

Արմինե․ Բարև Ձեզ։ "Լրավճարի դեպքում հրաման չենք գրում, պարգևավճարի դեպքում է հրաման պետք պարտադիր" այս պնդումը իրակա՞ն է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչպե՞ս տալ լրավճար, եթե խնդրեմ barseghyanarmine555 շնիկ gmail.com կուղարկեք օրինակ։ Շաաաատ շնորհակալ կլինեմ։

Ներմուծում 3-րդ երկրից

Ասյա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք՝ Չինաստանից հագուստ ներմուծելու համար որպես ՍՊԸ մաքսազերծման համար ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, քանի որ այդ կայքը որտեղից որ գնում ենք իրականացնում՝ ԻՆՎՈՅՍ չի տրամադում։ Մաքսազերծումը առանց ԻՆՎՈՅՍԻ հնարավո՞ր է, այլ տարբերակներ կա՞ն, որպեսզի առանց հաշիվ-ապրանքագիր ներկայացնելու մաքսազերծում կատարվի, և ապրանքը այդ դեպքում ի՞նչ է լինում մաքսատանը, եթե ինվոյս չի լինում։ Նախապես շնորհակալ եմ։

Հարկային գործակալ

Լանա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Համաձայն ՀՕ 263 հոդվածի 2 մասի շրջհարկով աշխատող կազմակերպությունը ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից, սակայն նույն հոդվածի 1-ին մասով՝ ոչ: Ես արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ եթե ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանները գնման ակտում առկա են, ապա կազմակերպությունը պետք է հանդես գա որպես հարկային գործակալ և 10% եկամտային հարկ պահի ու փոխանցի բյուջե, իսկ եթե միակողմանի գնման ակտ է՝ առանց ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանների, ապա որպես հարկային գործակալ հանդես չի գալիս: Այստեղ դուք չե՞ք տեսնում որևէ հակասություն:

Մայրության նպաստի հետ կապված

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես առաջին անգամ պետք է ներկայացնեմ ու հաշվարկեմ աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի հաշվարկ։ Կխնդրեմ ինձ օգնեք թե ինչպես լրացնեմ հաշվետվությաննների ներկայացման էլեկտրոնային մատյանում։ Աշխատողը աշխատում է 1 տարի, կես դրույք և ստանում է 50 000 աշխատավարձ։ Կխնդրեի նաև ասեիք՝ թե ինչպե՞ս է գործատուն վճարում, իսկ պետությունը երբ և ինչպես է փոխհատուցում։

Փոխառության վերադարձ

Հայկ․ Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ 2021թ. ընթացքում ՍՊԸ-ն իր հիմնադրին կանխիկ եղանակով դրամարկղից անտոկոս փոխառություն է տվել՝ մոտ 5 մլն դրամ՝ երկու տարի ժամկետով: Հիմա, եթե հիմնադիրը վերադարձնի հուլիս ամսից հետո, պարտադի՞ր է, որ փոխանցումով լինի: Ի՞նչ ուրիշ տարբերակներ կան: Կխնդրեմ օգնեք։

Անհարգելի բացակայություն

Անի․ Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը անհարգելի բացակայել է, աշխատավարձից պետք է պահել բացակա օրվա համար։ Օրենքի ո՞ր հոդվածով և ըստ հերթականության՝ ինչպե՞ս է կարգավորվում, հրաման, նկատողություն պե՞տք է։