Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի մաշվածության ծախսը

Գոռ․ 01.01.2013թ. ընկերությունը ձեռք է բերել նոր սարքավորում $40,000-ով: Սարքավորման օգտակար ծառայության ժամկետը գնահատվել է 10 տարի, իսկ մնացորդային արժեքը $1000, մաշվածությունը հաշվարկվում է գծային եղանակով: 31.12.2013թ. վերանայվել է ակտիվի օգտագործման ժամկետը և գնահատվել է այդ ամսաթվից սկսած 5 տարի, առանց մնացորդային արժեքի: Որքան կկազմի 2014թ. մաշվածության ծախսը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսուցիչներին տրվող ամառային արձակուրդ

Լամարա․ Բարև բոլորին։ Խնդրում եմ պատասխանել. աշխատել եմ դպրոցում որպես ուսուցչուհի։ 2017թ․ հունիսից գնացել եմ մայրության և հղիության արձակուրդ։ Այնուհետեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ։ Դեռ չվերադարձավ 2022թվականի հունիսից նորից գնացել եմ հղիության և մայրության արձակուրդ։ Նորից երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ։ 2021 թվականի սեպտեմբերին վերադարձել եմ աշխատանքի նույն դպրոցում այլ պաշտոնի (հիմա ուսուցիչ չեմ)։ Ուսուցիչներին տրվող ամառային արձակուրդայինը չեմ ստացել 2017 թվականից։ Հարց․ կարո՞ղ եմ հիմա ստանալ, եթե նույն պաշտոնում չեմ։ Ինչպե՞ս հաշվարկել։ Օրենքի հղում է պետք։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարգևավճարներ

Սոֆյա․ Պարգևավճարներ Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ ի՞նչ պարբերությամբ կարելի է վճարել պարգևավճարը և գոյություն ունի՞ պարգևավճարի գումարի սահմանաչափ, կարո՞ղ է պարգևավճարը ավելի մեծ լինել քան նախատեսված աշխատավարձն է /կես դրույք է/: Ե՞րբ են վճարում պարգևավճարը, կարելի է այն վճարել ոչ աշխատավարձի հետ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Գայանե․ Բարև ձեզ։ Եթե աշխատողը համատեղությամբ է աշխատում, աշխատանքից ազատվելու ժամանակ տվյալ աշխատակցին վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվը

Նունե. E-invoicing-ում հարկային հաշիվը ստորագրելուց առաջ բերում է՝ դուք հարկային մարմնում հաշվառված չեք որպես ԱԱՀ վճարող։ Տվյալ Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով, պետք է այո-ն սեղմե՞մ, թե՞ ոչ-ը։ Եվս մեկ հարց․ ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվները։ Կանխավ շնորհակալություն։
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` պլաստիկ քարտերի ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` պլաստիկ քարտերի ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Արուս․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Համատեղությամբ աշխատող եմ, հիմնական աշխատավայրում կեղտոտ աշխատավարձը կազմում է 111 600 դրամ, ապրիլից ընդունվել եմ այլ աշխատանքի՝ կեղտոտ 601 250 դրամով: 06.07.2022թվականից գտնվելու եմ ֆիզարձակուրդում։ Խնդրում եմ կասեք՝ ինչքա՞ն կկազմի մայրության գումարը։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ՀՎՀՀ է ստացել

Արմենուհի։ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք գրանցել անձին, ով ՀՎՀՀ է ստացել դայակ աշխատելու համար: Օգտվող, լիազոր գրանցել եմ, հիմա ուզում եմ հասկանալ հետագա քայլերը: Աշխատանքի մեջ է համարվում սեպտեմբերից, վճարել եմ աշխատավարձ և տուրքերի մուծումները արել եմ, բայց հարկային դաշտում չգիտեմ ոնց գրանցել։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ

Սոֆյա․ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ: Պատվերն իրականացնելիս անհարժեշտություն է առաջացել օգտվել միջնորդ կազմակերպության ծառայություններից մետաղյա կոնստրուկցիաներ և այլ բարդ աշխատանքներ իրականացնելու համար, որը կազմում է ամբողջ աշխատանքի գրեթե 70%: Արդյոք կարո՞ղ է տվյալ ՍՊԸ-ն պատվերի ամբողջ գումարը վերցնել պատվիրատուից և փոխանցել դրա որոշակի մասը միջնորդ կազմակերպությանը: Ի՞նչ հաշվիներ են գրվելու միջնորդ կազմակերպությանը, ինչպիսի՞ հարկեր են առաջանում և արդյոք պարդադի՞ր է պայմանագիր կնքելը, եթե գումարը գերազանցում է 1 000 000դր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չնորմավորված աշխատաժամանակ

Հայկ․ Բարև Ձեզ։ Կօգնեք գտնեմ, թե ո՞ր հոդվածով է սահմանված չնորմավորված աշխատաժամանակով աշխատողների հասանելիք արձակուրդի օրերը: Նախապես շնորհակալություն։
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` լազերային բազմաֆունկցիոնալ տպիչների ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` լազերային բազմաֆունկցիոնալ տպիչների ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օնլայն առևտուր

Անի․ Բարև Ձեզ։ Զբաղվում եմ օնլայն վաճառքով, Չինաստանից եմ ապրանքներ պատվիրում, ամսական 50-70 կտորից ոչ ավել, 200 000-ն էլ չի գերազանցում, քանի անգամ մաքսատունը պահել է ապրանքը։ Կասեք՝ պե՞տք է ԱՁ բացել, ինչպե՞ս անեմ, որ քիչ հարկ վճարեմ, մաքսատունն էլ ապրանքներս չպահի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդային օրեր

Արթուր․ Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ մանրամասնեք, թե ինչպե՞ս են հաշվում չօգտագործած արձակուրդայինի օրերի քանակը: Օրինակ՝ աշխատողը ընդունվել է 22/05/2021թ., ազատվում է 09/04/2022թ.: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Դիաննա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք՝ քաղիրավ պայմանագրով աշխատողի ժամկետը 30.03.22թ.-11.04.22թ. Է, բայց համաձայնագրով երկարաձգելու դեպքում ճի՞շտ է գրել 11.04.22-29.04.22թ., թե՞ 12.04.22-29.04.22թ.։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահություն վարելու համար

Անի․ Հարգելի՛ հաշվապահներ, հաշվապահություն վարելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Արդյո՞ք պարտադիր է թղթապանակում տպել և կարել մուտքի/ելքի օրդերները համապատասխան հաշիվ ապրանքագրերի հետ: Ուղղություն է պետք: Կազմակերպություններից մեկը զբաղվում է արտադրությամբ, մասնակցում է գնումների հայտարարված մրցույթներին, հիմնականում շահում է, իսկ մյուսը՝ հանրային սնունդ է՝ ռեստորանային համալիր: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է իրականացվում հարկի և վճարի գանձումը

Մարինա․ Ողջույն։ Հարցս հետևյալն է. ԱՕ 265 հոդվածի հետագա համատեղ աշխատանքի անհնարինության դեպքում 12 ամսյա հատուցման դեպքում վճարված գումարից ինչպե՞ս է իրականացվում հարկի և վճարի գանձումը։