Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է աշխատողին ազատել

Յուրա. Բարև ձեզ: Ժաանակավոր աշխատող եմ գրանցել, ժամկետը լրացել է, հիմա արդեն անժամկետ պետք է աշխատի: Պե՞տք է հարկայինով ազատեմ նորից ընդունեմ, թե՞ չէ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծման հետ կապված

ՆԵՐՍԵՍ. Հարգելի հաշվապահներ, կուզեմ լսել ձեր կարծիքը: Ունենք ներմուծում և ցանկանում ենք կիրառել 2-րդ մեթոդը, հարկային մարմինը պահանջել է փաստաթղթեր՝ 42 որոշում 8-րդ կետ. զ) ներմուծվող, նույնական, համանման ապրանքները հաշվառման ընդունելու մասին հաշվապահական փաստաթղթեր, է) ներմուծվող ապրանքների արժեքի մասին տեղեկություններ՝ առևտրային նշանների (բրենդների), մոդելների, արտիկուլների կտրվածքով, ժգ) փաստաթղթեր, որոնք հաստատում են վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության բացակայությունը կամ ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի վրա վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության ազդեցության բացակայությունը, այդ թվում՝ փաստաթղթեր և տեղեկություններ՝ անդամ պետությունների և երրորդ երկրների կազմակերպությունների՝ վաճառողին և (կամ) գնորդին պատկանող քվեարկող բաժնետոմսերի մասին. փաստաթղթեր, որոնք հաստատում են նույնական կամ համանման ապրանքների հետ կապված գործարքի արժեքը՝ դրանք Միության մաքսային տարածք արտահանելու համար վաճառողի հետ փոխկապակցված անձ չհանդիսացող գնորդներին վաճառելու դեպքում. փաստաթղթեր, որոնք հաստատում են նույնական կամ համանման ապրանքների՝ հանման մեթոդով (4-րդ մեթոդ) որոշված մաքսային արժեքը. փաստաթղթեր, որոնք հաստատում են նույնական կամ համանման ապրանքների՝ գումարման մեթոդով (5-րդ մեթոդ) որոշված մաքսային արժեքը. այլ փաստաթղթեր և տեղեկություններ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Լուսինե. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ-ի աշխատող եմ: Ըստ աշխատանքային պայմանագրի իմ աշխատավարձ կազմում է 85 000 ՀՀ դրամ /62 000 քարտով եմ ստանոմ, 23 000 առձեռն/: Նշեմ, որ աշխատում եմ որպես մատնահարդար։ Կհաշվեք` ինչքա՞ն կկազմի դեկրետայինի գումարը։ Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ հաշվետվություններ

Սուսաննա․ Խնդրում եմ օգնեք՝ հասարակական կազմակերպությունները ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում։ Եվ 2021թ հաշվետվությունում փոփոխություններ կա՞ն նախորդ տարվա 2020թ համեմատ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վուլկանիզացիայի գործուենություն

Գոհար․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք. Վուլկանիզացիան 2018 և 2019 թթ գործել է արտոնագրային հարկով։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեր ԱՁ-ն: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մաքսազերծման գումարներ

Էդ. Որքա՞ն կկազմեն երրորդ երկրից 2017 կամ 2018 թվականների արտադրության ավտոմեքենաների մաքսազերծման գումարները։ Եթե արկա է հաշվարկի ալգորիթմ` կխնդրեմ ուղարկել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Լուսինե. Բարև ձեզ։ Կարող եք ինձ օգնել մի հարցում։ Եթե աշխատում եմ 2 դպրոցում, 2 օր մի դպրոցում, 3 օր մյուս։ 1 շաբաթվա բյուլետինի օրերը 2 դպրոցներում ո՞նց են հաշվելու։ Յուրաքանչյուրն իր օրե՞րը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ստացված կանխավճար

Ռոման. Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարողը ստացել է կանխավճար` փոխանցումով: Արդյո՞ք ստացված կանխավճարը պետք է ներառվի շրջանառության մեջ և հարկվի, եթե այո, ապա ո՞ր իրավական ակտով է կարգավորվում այդ գործառույթը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տեղափոխում այլ աշխատանքի

Աննա․ Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ աշխատողի հետ կնքել եմ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նրան աշխատանքից չեմ ազատել, այլ կնքել եմ նոր աշխատանքային պայմանագիր և հրամանով տեղափոխել նույն գործատուի մոտ այլ աշխատանքի: Արդյո՞ք դա ճիշտ է: Արդյո՞ք նոր ընդունվող աշխատողն պետք է լրացնի անձնական թերթիկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Մելինե․ Բարև ձեզ։ Եթե աշխատողը կազմակերպությունում աշխատել է 6 ամիս ու պետք է դուրս գա աշխատանքից, վերջնահաշվարկ անելիս աշխատավարձերի գումարը բաժանում ենք 12-ի՞, թե՞ ամիսների քանակի վրա։