Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդաթերթիկը երկարաձգվել է

Աստղիկ․ Բարև Ձեզ, Շնորհավոր նոր՝ 2022 թվական։ Հարցս հետևյալն է․ Աշխատողն 2021 թվականի դեկտեմբերի 01-ից 28-ը ներառյալ գտնվել է արձակուրդում և միաժամանակ հիվանդանալով՝ գտնվել անաշխատունակ վիճակում։ Համաձայն բուժ․ ամբուլատորիայի կողմից տրված թերթիկի աշխատանքի ներկայանալու օր է սահմանվել 2022 թվականի հունվարի 01-ը։ Համաձայն ՀՀ ԱՕ-ի 167․2 հոդվածի օրերը երկարաձգվելու են։ Ասացեք խնդրեմ՝ երկարաձգվելու սկիզբը կլինի դեկտեմբերի 29-ը, թե՞ հունվարի 01-ը։ Շնորհակալություն կանխավ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նորաբաց ԱՁ

Գևորգ․ Բարև ձեզ: ԱՁ գրանցելուց հետո ասեցին՝ պետք է գրանցվեմ հարկայինում, հարկային գնացի, ասեցին՝ օնլայն պետք է գրանցվեմ, taxservice կայքում, հիմա գտել եմ այդ տեղը, ուզում եմ հասկանամ՝ ճի՞շտ տեղն եմ, թե ոչ, և եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ է ուզում։ Նկարը կցել եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ պետք է վճարի դրոշմանիշային վճարը

Լիլիթ․ Հարգելի հաշվապահներ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ... Խնդրում եմ պատասխանել․ 1) ըստ աշխատանքային պայմանագրի աշխատակցի նորմալ աշխատանքային գրաֆիկի դեպքում աշխատավարձը կկազմի 95 000, բայց աշխատում է երկուշաբթի-ուրբաթ օրական 3,5 ժամ, իսկ շաբաթ օրը 2,5 ժամ (ստացվում է կես դրույք) և նման գրաֆիկի պայմաններում ստանում է 47 500։ Դրոշմանիշայինը ո՞վ պետք է վճարի։ 2) Արդյո՞ք կարող եմ տվյալ գրաֆիկի համար ֆիքսված աշխատավարձ սահմանել 3) Աշխատակիցը ազատվել է աշխատանքից ամսվա սկզբին և ստացել է 68 000 ցածր աշխատավարձ, այս դեպքում ո՞վ պետք է դրոշմանիշային վճարի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Լուսինե. Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ընդունվել եմ աշխատանքի օգոստոսի 18-ին, սեպտեմբերի սկզբին ստացել եմ օգոստոս ամսվա ամբողջ աշխատավարձը, այնուհետև յուրաքանչյուր ամսվա սկզբին ստացել եմ նախորդ ամսվա աշխատավարձը։ Նույն տարվա դեկտեմբերի 30-ին ազատվել եմ աշխատանքից։ Աշխատանքս 5-օրյա է։ Հիմա ցանկանում եմ իմանալ, թե որքան աշխատավարձ և արձակուրդային ունեմ ստանալու աշխատանքից ազատվելուց հետո, եթե պայմանականորեն ընդունենք, որ աշխատավարձս կազմել է 180 000 դրամ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ հոդված 178

Սարիբեկ․ Բարև ձեզ, շնորհավոր Ամանոր։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված աշխատավարձին ավելացվող գումարները ընկերության ո՞ր աշխատակիցները չեն կարող ստանալ։ Արդյո՞ք ընկերությունում աշխատելու ժամանակահատվածը կապ ունի։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ԱԱՀ վճարող է

Նարինե․ Բարև Ձեզ, շնորհավոր նոր 2022 թվականը: Թող բարիք ու առողջություն բերի այս տարին մեր երկրին, կորուստներ ու հիվանդություններ չլինեն: Խնդրում եմ նկարագրել իմ քայլերի հաջորդականությունը այս տարի: Ի՞նչ պիտի լրացնեմ, մուծեմ և հայտարարեմ այս տարի, եթե Ա/Ձ եմ, մուծում եմ ԱԱՀ: Խնդրում եմ մանրամասն ասեք՝ ի՞նչ անելիքներ ունեմ, շնորհակալություն: Իմ հարկային պարտավորություններ բաժնում գրած է 12 000 դրամ դրոշմանիշային վճար, դա ո՞նց հասկանալ, մի՞թե չի ավելացել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն իրացման շրջանառություն չունի, երկու ամիս է գործել, շահութահարկ վճարելու՞ է, և շահութահարկի հաշվարկում ցույց տալու՞ է շահութահարկը: Մի հարց էլ. եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ի գործունեությունը դադարեցված է, նրա համար 2022թ. շրջհարկի հայտարարություն պե՞տք է տալ, թե՞ երբ գործունեությունը սկսի այդ ժամանակ պիտի տալ: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Նոր տարին, թող այն լինի բազում ձեռքբերումների տարի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում Չինաստանից

Կարեն. Ֆիզ. անձը Չինաստանից ներմուծելու է 100-150 հատ մազի կտրման սարք (մաշինկա, թրիմեր): Խնդրում եմ նշեք` բացի ԱԱՀ-ի 20%-ից էլ ի՞նչ վճարներ պետք է անի, և արդյո՞ք ինվոյսը գնի որոշման հիմք է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Արմինե. Բարի Ձեզ: Ունեմ հիմնական աշխատանք լրիվ դրույքաչափով, աշխատավարձի ցածր լինելու պատճառով ուզում եմ գրանցվել մեկ ուրիշ ձեռնարկությունում լրիվ դրույքաչափով, քանի որ աշխատաժամերը տարբեր են և ես կկարողանամ համատեղել: Ունե՞մ արդյոք երկու տեղ լրիվ դրույքաչափով աշխատելու իրավունքը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տնօրենի մեքենայի վարձակալություն

Արմեն․ Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տրվում է հրաման

Մարինե․ Բարև, հարգելի հաշվապահներ: Եթե գործատուն իր վերադասից թուլտվություն է խնդրում գրավոր տեսքով 2022թ. հունվարի 1-ից պայմանագրային հիմունքներով գլխավոր մասնագետ վերցնելու՝ մինչև հիմնական աշխատողի վերադարձը երեխայի խնամքի արձակուրդից, համաձայն վերադասի գրավոր թույլտվության տրվու՞մ է հրաման պայմանագրային հիմունքներով գլխավոր մասնագետ վերցնելու մասին:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Tellcell ապարատի շահագործում

Բարև Ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել՝ եթե ՍՊԸ-ն Թելսելի ապարատ է գնել և պայմանագիր կնքել ԹելՍել օպերատորի հետ։ Աշխատելու ենք հետևյալ կերպ՝ եկամուտից 50 տոկոսի համար հաշիվ ենք դուրս գրելու, որ օպերատորը հետ վճարում անի ՍՊԸ-ին։ ՀԱՐՑ․ ՍՊԸ ի՞նչ հարկման տեսակով պիտի աշխատի․ միկրո, շրջհարկ։ Ո՞վ ունի նման փորձ, կարո՞ղ եք խորհուրդներ տալ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տրակտորի ներմուծում

Բարև Ձեզ։ Ինձ խորհուրդ կտա՞ք․ եթե ես ՍՊԸ-ով տրակտոր եմ ներմուծելու և շահագործելու եմ որպես ծառայություն տարբեր ֆիրմաների հետ, կամ մեկ ֆիրմայի հետ եմ աշխատելու։ Հայտը միկրոյով ճի՞շտ է չէ ձևակերպումը, և կասե՞ք՝ ի՞նչ հարկային պարտավորություններ պիտի վճարեմ ամսեկան և/կամ եռամսակային / տարեկան։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Լիանա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք` եթե քաղիրավական պայմանագրով աշխատանքի սկիզբը 01.10.2021թ. է, իսկ ավարտը 01.10.2023թ., սակայն աշխատողը 01.12.2021թ. հրաժարվել է աշխատանքը շարունակել, և ավարտը պետք է լիներ 01.12.2021թ., սակայն հայտը չի գրանցվել ժամանակին այլ հարկային է ուղարկվել 27.12.2021թվականին /դրանից անցել է 27 օր/։ Ի՞նչ տույժ և տուգանք սպասենք: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Անի. Հարգելի հաշվապահներ, վերջնահաշվարկը հաշվետվության մեջ պետք է արտացոլել միանգամից, թե՞ կրկին ըստ ամիսների: