Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվեհամարից գումարի տրամադրում տնօրենին

Կարեն. Հարգելի հաշվապահներ,եթե շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն կամ ՍՊԸ-ն իր բանկային հաշվից գումար է տալիս տնօրենին` դրանից հարկ առաջանու՞մ է, և ի՞նչ քայլեր պետք է արվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը չի ներկայացել աշխատանքի

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, եթե հիմնական գրանցված աշխատակիցը չի ներկայացել ամբողջ դեկտեմբեր ամսին, ի՞նչ հիմքով ազատել, և դեկտեմբերին աշխատավարձը 0 ներկայացնե՞լ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անի. Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս դիմում է գրել դեկտեմբերի 27-ին, որ աշխատանքից ազատվում է հունվարի 3-ից, հրամանն էլ է 27-ով տրվել: Այժմ վերջնահաշվարկի համար դեկտեմբեր ամիսը հաշվարկի մեջ ներառե՞մ: Եվ վերջնահաշվարկը ե՞րբ է վճարվում աշխատողին:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Անի. Հարգելի հաշվապահներ, կատարվել է հիմնական միջոցի ներմուծում, սարքավորումը ազատված է եղել ԱԱՀ-ից, բայց սարքավորման փաթեթավորման արկղի համար վճարվել է ԱԱՀ, այդ սարքավորման համար ստացել ենք պահեստավորման ծախսերի ԱԱՀ-ով հաշիվ: Չե՞նք կարող ստացված հաշվի ԱԱՀ-ն հաշվանցել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն ընդունվել է աշխատանքի հուլիսի 1-ին, որպես հիմնական աշխատող: Ցանկանում է ազատվել 30.12.2021թ.: Հարցս հետևյալն է. աշխատակցին պետք է այդ աշխատած ամիսների համար արձակուրդայի՞ն հաշվել, նոր ազատե՞լ: Կասեք` ինչպե՞ս վարվել: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի չեղարկում

Հասմիկ. Ողջույն։ Հաշիվ վավերագրում լրացուցիչ պայմաններ բաժնում սխալմամբ նախորդ հաշիվ վավերագրի մատուցման տվյալններն են մնացել։ Կարիք կա՞ չեղյալ հայտարարվի տվյալ հաշիվն ու նորը դուրս գրվի։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում բեռնափոխադրման դեպքում

Անի․ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ոչ մի կերպ չեմ կարողանում ծախս ձեռք բերել, բեռնափոխադրմամբ եմ զբաղվում, եթե ձեռք չբերեմ՝ մեծ հարկեր եմ մուծելու, հնարավո՞ր է՝ ֆիզ անձով հաշիվներ դուրս գրվի, ու դա համարվի ինձ համար ծախս, խնդրում եմ հուշեք մի բան, ի՞նչ կարելի է անել, կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը կնքվել է 2 ամիս փորձաշրջանով, միաժամանակ վերջնաժամկետը նշվել է 30.12.21թ.։ Որքանո՞վ է այն համապատասխանում կամ հակասուն ՀՀ ԱՕ։ Խնդրում եմ` հոդվածների նշումով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատավարձի անկանխիկ փոխանցումը պարտադիր է

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, կօգնե՞ք` անկանխիկ վճարումների հետ կապված հարց ունեմ: Եթե Ա/Ձ և ՍՊԸ ունեն իրենց հաշվեհամարները, ես պետք է բանկային ծրագիրը բանկից վերցնե՞մ աշխատավարձը գրանցված աշխատողների հաշվեհամարներին փոխանցելու համար, թե՞ տնօրենը կարող է միանգամից բանկում փոխանցում կատարի: Եվ արդյո՞ք անկանխիկ փոխանցումը պարտադիր է, օրենքը ուժի մեջ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Հայկուհի. Հարգելի՛ գործընկերներ, հարցս հետևյալն է՝ ժամանակավոր աշխատանքային պայմանագրի (2 ամսով) ժամկետը լրանալուց հետո պետք է աշխատողին նշանականենք նոր պաշտոնում՝ աշխ․ պայմանագիրը դարձնելով անորոշ ժամկետով։ Խնդրում եմ օգնեք՝ ԱՕ ո՞ր հոդվածը պետք է հիմք ընդունել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում ԱՄՆ-ից

Լուսինե. Հարգելի մասնագետներ, ունեմ Ձեր օգնության կարիքը: Ես հանդիսանում եմ ՀՀ քաղաքացի: Ներկայումս գտնվում եմ ԱՄՆ-ում և ցանկանում եմ ԱՄՆ-ից օդային ճանապարհով՝ ինքնաթիռով (իմ ուղեբեռում), ՀՀ բերել համակարգչի համար նախատեսված գրաֆիկական քարտ (видеокарта), քանի որ նշված մոդելները ՀՀ-ում կա'մ առկա չեն, կա'մ առկա են աստղաբաշխական գներով: ԱՄՆ-ից գնելու եմ մոտավոր 2000 դոլարով: Խնդրում եմ օգնել հասկանալ. 1. Որքա՞ն վճարներ/հարկեր/տուրքեր են առաջանալու: 2. Քանի՞ հատ կարող եմ բերել ինձ հետ: 3. Կա արդյո՞ք որևէ հատուկ ընթացակարգ ներմուծման համար, թե ոչ (օրինակ հայտարարագրում): 4. Ի՞նչ իրավական ակտով/ակտերով է կարգավորվում նման գործընթացը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վիգեն. Բարև Ձեզ: Կարո՞ղ է արտերկրի քաղաքացիների հետ օնլայն նեղ մասնագիտական դասընթացներ իրականացնող անձը հաշվառվել որպես միկրոձեռնարկատեր: Կներեք` հավելում հարցին. եթե այո, ապա գործունեության իրականացման վայրը ի՞նչ պետք է նշվի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամավճար

Անի. Հարգելի հաշվապահներ, տեղյակ եք` ասոցիացիայի այս տարվա անդամավճարը հաջորդ տարի վճարելու դեպքում ի՞նչ խնդիր կառաջանա:
Գտնել աշխատանք

#գործկա Արփի Սոլար ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Արփի Սոլար ՍՊԸ Հասցե՝ Դավթաշեն 3-րդ թաղ. 12/3 Հեռախոս՝ 077-208-997 Էլ․ փոստ՝ hr շնիկ arpisolar.com Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսիստ Աշխատանքի նկարագրություն՝ Արփի Սոլարը փնտրում է Ֆինանսիստ Ընկերության պահեստի շարժը կառավարելու նպատակով. Աշխատանքային պարտականությունները՝ • Պահեստում ապրանքային մուտքերի և ելքերի ձևակերպում • Ապրանքների շարժի վերահսկողություն • Ապրանքների ինքնարժեքների հաշվարկ • Ներմուծումների ձևակերպում • Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և պարբերաբար հաշվետվությունների ներկայացում Պահանջներ՝ • Բարձրագույն կրթություն • Հաշվապահական հաշվառման իմացություն • Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կարողություն • Գրավոր և բանավոր գրագետ հաղորդակցման, թիմում աշխատելու ունակություն • ՀԾ, e-invoicing ծրագրերի և MS Office-ի իմացություն Այլ նշումներ: Դիմելու համար համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել hr շնիկ arpisola.com էլ հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Ֆինանսիստ»:
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` քարթրիջների լիցքավորման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` քարթրիջների լիցքավորման, քարթրիջների պահեստամասերի թարմացման/փոխարինման, տպիչների վերանորոգման և առաքման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․
Գտնել աշխատանք

#գործկա Անդակո ՍՊԸ-ում

Ընկերություն` Անդակո ՍՊԸ Էլ․ փոստ` job շնիկ andaco.am Թափուր աշխատատեղ` Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ` - Ապրանքային մնացորդի հաշվառում - Դրամարկղային գործառնությունների հաշվառում - Բանկային գործարքների հաշվառում - Աշխատավարձի հաշվառում - Ստացված ծառայությունների հաշվառում - Ընթացիկ ձևակերպումների իրականացում Պահանջներ` - Կրթությունը` բարձրագույն - Աշխատանքային փորձը` առնվազն 3 տարի - Հարկային օրենսդրության լավ իմացություն - Համակարգչային գիտելիքները` MS Office, ՀԾ, 1C Աշխատավարձ` 200 000 դրամ Այլ նշումներ` Աշխատանքային ժամեր` 09։30-18։30, հանգստյան օրերը` շաբաթ և կիրակի։ Բոլոր հետաքրքրվող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել job շնիկ andaco.am հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը: