Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տրանսֆերային գնագոյացում

Սոնա․ Տրանսֆերային գնագոյացում Իրավական հիմք․ ՀՀ Հարկային օրենսգրքի 73-րդ գլուխը, որն ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից։ Կիրառվում է հետևյալ հարկատեսակների նկատմամբ՝ 1) ԱԱՀ, 2) Շահութահարկ, 3) Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի։ Կիրառվում է հետևյալ դեպքում՝ Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են փոխկապակցված անձանց նկատմամբ, որոնց վերահսկվող գործարքների ընդհանուր գումարը գերազանցում է տարեկան 200 մլն դրամը։ Վերահսկվող են համարվում այն գործարքները, որոնք իրականացվում են փոխկապակցված անձանց միջև: Միևնույն ժամանակ, անկախ փոխկապակցված համարվելու հանգամանքի, հարկ վճարողի և հարկման ազատական համակարգեր ունեցող երկրներում գործող հարկ վճարողների հետ գործարքները համարվում են վերահսկվող: Հետևաբար, այն հարկ վճարողները, որոնց տարեկան գործարքները նման երկրներում գործող հարկ վճարողների հետ կգերազանցեն տարեկան 200 մլն դրամ շեմը, անկախ փոխկապակցված լինելու հանգամանքից, պարտավոր կլինեն հարկային մարմին ներկայացնել վերահսկվող գործարքների վերաբերյալ ծանուցման ձևը: Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ 200 մլն դրամի շեմը կիրառվում է ոչ թե յուրաքանչյուր փոխկապակցված կողմի հետ գործարքների հանրագումարին, այլ՝ բոլոր փոխկապակցված կողմերի հետ գործարքներին: Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն

Ռոման. Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը, որը ազատված է և' շահութահարկից, և' ԱԱՀ-ից, արդյո՞ք ազատվում է նաև հարկային օրենսգրքի 150 հոդվածի 13-րդ կետով սահմանված հարկային գործակալ հանդիսանալու պարտավորությունից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն ծառայությունների մատուցման հաշիվ պետք է գրի

Արուսյակ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերպութունը ծառայության մատուցման էլ. հաշիվ պետք է դուրս գրի ըստ ծրագրի: Խնդրում եմ ասել` ի՞նչ հարկ կառաջանա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Դայակ պետության հաշվին

Արմինե․ Բարև ձեզ, ես օգտվում եմ դայակ պետության հաշվին ծրագրից մինչև դեկտեմբերի 15-ը, մեր դայակը ֆիզանձի ՀՎՀՀ է ստացել։ Այժմ, երբ ծրագիրն ավարտվի, ի՞նչ քայլեր պետք է անի, ՀՎՀՀ֊ն պետք է փակե՞լ, խնդիր կառաջանա՞, եթե այդպես էլ մնա։ Ընդհանրապես դայակի քայլերը ծրագրի ավարտից հետո։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույքի փոխարժեքի վերաբերյալ

Անի․ Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, արտարժույթի կուրսը ո՞ր օրով հաշվի առնենք՝ փաստաթղթի դուրս գրմա՞ն, թե՞ ծառայության մատուցման։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական գրասենյակ բացելու համար

Լիլի. Բարև ձեզ: Մարզում ցանկանում եմ բացել հաշվապահական գրասենյակ, այժմ ցանկանում եմ վերապատրաստում կամ պրակտիկա անցնել` 1 ամսյա, նաև վերցնել ամենամսյա սպասարկում, որպեսզի հարցերի դեպքում աջակցություն ստանամ, եթե առաջարկներ ունեք` կարող եք գրել կամ կոնտակտ թողնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Յանա. Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք. աշխատողը վերադարձել է 3-ամյա երեխայի խնամքի արձակուրդից և ցանկանում է ազատվել աշխատանքից։ Նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ։ Եթե հասնում է, ապա ինչպե՞ս պետք է հաշվարկել։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Դիաննա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում ենք օգնել հետևյալ հարցում։ Աշխատողը 2021 թվականի մարտի 2-ից գտնվել է մայրության և ծննդաբերության արձակուրդում /140օր/։ 2021թվականի հուլիսի 20-ին վերադարձել է աշխատանքի։ 2022թվականի մարտի 17-ից նորից գտնվելու է մայրության և ծննդաբերության արձակուրդում։ Խնդրում եմ` հաշվարկել վերջինիս մայրության նպաստի չափը /կեղտոտ աշխատավարձը 180 000 դրամ/։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Արմինե. Բարև ձեզ: Մանկապարտեզի գյուղաբնակ աշխատակցին ուղարկել ենք խնամքի արձակուրդ` 24.11.2021-ից (ավարտը երեխայի 2տ. լրանալու ամսաթիվը): Քիչ առաջ ասաց, որ նպաստ ստացել է 26 500դրամ, ինչու՞ կրկնակի չէ: Նշեմ, որ դիմում սոցապում գրել է մինչև արձակուրդ գնալը, հնարավո՞ր է նախքան արձակուրդ գնալը դիմում գրելու պատճառով է 26 500դր. ստացել, թե՞ ինչ-որ սխալ ենք արել հայտում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտ

Սոնա. 2020թ-ից կազմակերպությունը ձեռք է բերել հավաստագիր` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու և համապատասխան աջակցություններից օգտվելու համար: 2021թ-ի դեկտեմբեր ամսին կնքելու է պահմանագիր օտարերկրյա ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ՝ ՏՏ ոլորտի ծառայություն մատուցելու նպատակով: Այսինքն` կատարվելու է ծառայության արտահանում: 1.Կազմակերպությունը ընդհանուր հարկման դաշտում հարկվելու՞ է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով: 2.Կազմակերպությունը 2021թ-ի համար ազատվա՞ծ է շահութահարկից՝ ելնելով ՀՕ Շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ վճարում

Արա. Բարև ձեզ։ Կազմակերպությունը ֆիզիկական անձից երկկողմանի գնման ակտով ցանկանում է ձեռք բերել նյութեր, որոնք օգտագործելու է իր հիմնական գործունեության իրականացման համար։ Ֆիզիկական անձը ցանկանում է կանխիկ ստանալ վճարումը, իսկ նյութերի արժեքը գերազանցում է 300.000 դրամը։ Եթե վճարումը կատարվի դրամարկղից, ապա տվյալ գործարքի մասով կկատարվի՞ խախտում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։