Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ

Լուսինե. Բարև ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Դեկտեմբեր ամսվա համար ոչ մի գործարք չի կատարելու: Խնդրում եմ, կասե՞ք` շահութահարկ արդյո՞ք վճարելու եմ տվյալ ամսվա համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոց. վճարի արտացոլում հաշվետվության մեջ

Արմինե. Բարև ձեզ: Աշխատողին նոյեմբերի 24-ից խնամքի աձակուրդ ենք ուղարկել, այժմ եկամտայինի հաշվետվություն ուղարկելիս 3000դր. սոց. վճարը չի արտացոլվում: Արդյո՞ք դեկտեմբերից է պահվելու, բայց չէ՞ որ նոյեմբերից է գնացել։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ներկայացուցչությանը տրամադրվող գումարի ձևակերպում

Ալլա․ Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հաշվապահական ձևակերպում տալ մայր կազմակերպության կողմից ներկայացուցչության ծախսերի ֆինանսավորման համար տրված գումարները, ասենք դտ 252 կտ․․․
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Նառա․ Բարև Ձեզ։ Ո՞ր դեպքում կարող ենք աշխատանքից ազատվող աշխատակցին վերջնահաշվարկ չվճարել։ Եթե աշխատակիցը անհիմն 2-3 ամից չի ներկայացել աշխատանքի, ինչպե՞ս կարող ենք հիմնավորել ու նրան չվճարել վերջնահաշվարկ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը հիվանդության թերթիկ է ներկայացրել

Բարև Ձեզ, խնդրում եմ տալ պարզաբանում․ աշխատակիցը արձակուրդի մեջ հիվանդության թերթիկ է ներկայացրել, վճարել եմ արձակուրդը և նպաստը, օրենքով արձակուրդը պետք է երկարացվի, բայց նա մեր միակ բանվորն է, փոխարինող չունենք։ Կարո՞ղ եմ արձակուրդից ետ կանչել, խնդրում եմ օրենքի հղում տալ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Մարգարիտա. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն պետռեգիստրի վկայականը ստացել է երկու տարի առաջ, բայց մինչև 20 օրյա ժամկետը չի գրանցվել հարկային ծառայությունում: Այժմ ցանկանում ենք գրանցվել և գործունեություն սկսել: Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Մարիամ. Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ իմ հարցին հիմնավոր պատասխան տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես ստանում եմ 112 000 մաքուր աշխատավարձ։ Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 5-ը գտնվել եմ հիվանդության արձակուրդում (бюлетень): Խնդրում եմ ասել` ինձանից ինչքա՞ն գումար է պահվելու։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առանց փաստաթուղթ ապրանք

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ընկերությունը վաճառել է ապրանքներ, որոնք առանց փաստաթուղթ են շուկայից ձեռքբերված, ապա որքա՞ն են հարկվում, ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլել, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ արդյո՞ք երևում են և ո՞ր տողով: Ի՞նչ է արվում նման դեպքերում, օրենքի հղում եթե կա, կցեք խնդրում եմ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Սամվել․ Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել․ Հ/Կ-ն ունի 1 քաղիրավականով աշխատող, սակայն մի օր է գրանցված եղել և չի աշխատել, աշխատավարձ չի ստացել, հիմա եկամտահարկի հաշվարկում աշխատողի աշխատանքային ժամերը պետք է գրեմ 24, թե՞ 0, և արդյո՞ք հնարավոր է աշխատավարձը գրել 0, կամ ի՞նչ հարկեր են պահվում և ինչքա՞ն աշխատավարձից, դրանք կարո՞ղ եմ իրար գումարել և այդքան գումար գրել: Նաև հարկի վճարման դեպքում դրամարկղային գրքում գրառում արվու՞մ է, և եթե այո, ապա ինչպե՞ս կամ կարող եմ այդ գումարը գրել տարեկանի հաշվետվությունում որպես նվիրատվություն այդքան գումարի չափով: Նաև անհրաժե՞շտ է հանձնել 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին ձևը, թե՞ այն այլ հաշվետվություն է: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գյուղմթերքի ձեռքբերման փաստաթղթեր

Անահիտ․ Ես ԱՁ եմ, բանջարեղեն եմ գնում գյուղացուց և տալիս եմ հանրային սնունդի օբյեկտներին: Ունեմ բոլոր համապատասխան փաստաթղթերը և' գյուղապետարանի, և' պայմանագիր տվյալ գյուղացիների հետ: Ես ձեռք բերման փաստաթղթերը պե՞տք է ամեն օր գրեմ, ինչպե՞ս անեմ, որ ամիսը մեկ գրեմ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Քրիստինե. Բարև Ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատելու առավելագույն ժամանակահատվածը մեկ տարի է չէ՞, այդ մասին օրենքի ո՞ր հոդվածում է գրված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Շողեր. Բարև ձեզ: Հարցս դեկրետային արձակուրդի գումարի հաշվարկին է վերաբերում: Ես 01.11.18 սկսել եմ աշխատել x կազմակերպությունում, որտեղից 23.03.19 անցել եմ ֆիզարձակուրդի: Այնուհետև 28.06.21-ից սկսել եմ աշխատել y կազմակերպությունում, որտեղից 19.11.21 անցել եմ 2-րդ ֆիզարձակուրդի: Խնդրում եմ նշել` ինչպե՞ս է հաշվարկվելու դեկրետային արձակուրդի տրամադրվող գումարը: Հ.գ - առաջին կազմակերպությունից ազատվել եմ աշխատանքից 23.09.21: Շնորհակալություն: