
Աշխատանքային գրքույկը կորել է
Գագիկ.
Բարև ձեզ: Գործատուն կորցրել է իմ աշխատանքային գրքույկը, ևկա նաև թվային տարբերակը: Ունեմ մոտ 30 տարվա ստաժ: Ո՞նց կարող եմ ես կամ գործատուն վերականգնել այդ:

Օրապահիկ
Անի.
Բարև Ձեզ։ Դիցուք աշխատակցին տրվել է 70 000դր. օրապահիկի գումար 5 օրվա համար։ 5*12 000-ը գերազանցող մասի, այսինքն` 10 000 դրամի համար արդյո՞ք առաջանում է 22% եկամտային հարկ, թե այլ նրբություն կա։ Եթե այլ հաշվարկ է անհրաժեշտ, խնդրում եմ ՀՕ-ից հղում տրամադրել: Կանխավ շնորհակալ եմ։

Արձակուրդի հրաման
Էմիլի․
Ինձ կարո՞ղ եք օգնել․ ամենամյա սովորական հնգորյա աշխատանքային օրերի դեպքում կասե՞ք՝ ԱՕ Հոդված 158 ամենամյա արձակուրդ հրամանը այս հոդվածով տա՞մ։

Շրջհարկի ձևակերպումներ
Անահիտ․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ եռամսյակային շրջանառության հարկի գումարին:

Գումարի վերադարձ միասնական հաշվից
Արմեն․
Բարև Ձեզ։ Միասնական հաշվից գումարի վերադարձ է եղել ընկերության հաշվին։ Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ։

Արդյո՞ք գործունեությունը լիցենզավորման ենթակա է
Անի․
ԱՁ-ն իրականացնում է դպրոցահասակ երեխաների դասապատրաստում, լեզուների ուսուցում, լոգոպեդի ծառայություններ։ Լիցենզավորման մասին օրենքում գրված է, որ լիցենզավորման ենթակա է «Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում»-ը, «Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում»-ը։ Արդյո՞ք դա վերաբերում է ԱՁ-ի գործունեությանը։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն
Էլլադա.
Բարի երեկո։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք "ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ" հայտարարությունը գտնել և հրապարակել:

Հիմնական միջոցի օտարում
Մարինե.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի հաշվեկշռից ուզում ենք հիմնական միջոցը հանել և տրամադրել ուրիշ պետական համակարգի` ինչպե՞ս է կատարվում գույքի հանձնում-ընդունումը, ի՞նչ իրավական փաստաթղթերով: Խնդրում եմ օգնեք:

Ամենամյա արձակուրդ
Անուշ.
Բարև Ձեզ: Որ խնդրենք կասե՞ք, եթե աշխատողը օգտագործել է տվյալ տարվա հերթական ամենամյա արձակուրդը, կարո՞ղ է օգտվել հաջորդ տարվա արձակուրդից նախօրոք, եթե նման օրենք կա, կուղարկե՞ք: Օրինակ` ես օգտագործել եմ իմ 2021թ. ամենամյա արձակուրդը, բայց հիմա շատ անհրաժեշտ է արձակուրդ, բայց չունեմ, կարո՞ղ եմ օգտվել նախօրոք իմ 2022թ. ամենամյա արձակուրդը:
Եվս մեկ հարց. կասե՞ք` եթե օրինակ` մենք 2016թ. մանկապարտեզի վերանորոգման պատճառով տանն ենք եղել և վարձատրվել ենք պարապուրդ` ամբողջ տարի, այդ տարվա ամենամյա արձակուրդը կորու՞մ է, թե՞ վերջնահաշվարկի ժամանակ հաշվում ենք:

Բյուլետենի հաշվարկ
Էմիլի.
Բյուլետեն հաշվարկելիս 12 ամիսների ընդհանուր գումա՞րն է կեղտոտ աշխատավարձը հաշվարկվում, թե՞ բյուլետենի ժամանակ հաշվարկվում է նաև աշխատավարձին հավասարեցված վճարումները:

Առցանց առևտուր
Ջուլիետտա․
Բարև Ձեզ: Պատրաստվում եմ վաճառքի օնլայն հարթակներ (ՖԲ, Ինստագրամ, կայք) ստեղծել և հագուստ վաճառել: Գրանցումով Գյումրիից եմ, իսկ վաճառքը լինելու է ամբողջ Հայաստանով մեկ: Այս դեպքում եմ կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկատիրություն գրանցվել: Կանխավ շնորհակալություն:

Ձեռքբերում գնման ակտով
Մարիաննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել․ ԱՁ-ն ֆիզ․ անձից ապրանք է գնում, այդ դեպքում անհրաժե՞շտ է պայմանագիր և գնման ակտ։ Եվ քանի՞ տոկոս է հարկը այդ գնման ակտից։ Շնորհակալություն։

Հաշվապահի լիցենզիա
Դիանա․
Հարգելիներս խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս կարող եմ հաշվապահի լիցենզիա հանել։ Ի՞նչ է պետք, և ու՞մ եմ դիմելու։ Վճարներ կատարվու՞մ են։ Շնորհակալ եմ նախապես։

Կորել է աշխատանքային գրքույկը
Անահիտ․
Կորել է աշխատանքային գրքույկս, ինչպե՞ս կարող եմ վերականգնել տվյալներս և ձեռք բերել՝ Դեսպանատուն ներկայացնելու նպատակով։

Հաշվապահական խնդիր
Լիլյա․
Բարև ձեզ:
Կազմակերպությունը 2020թ.-ի հունվարի 1-ին գրանցվել է Սվութ ՍՊԸ անվամբ և կրել է 15 000 դրամի ծախս: Կանոնադրական կապիտալը հայտարարագրվել է 250 000 դրամի, որը կանխիկ վճարվել է: Կազմակերպությունը գնել է կլոր կնիք, որի համար ծախսել է 9 000 դրամ: Հաշվարկային հաշիվ բացելու համար կազմակերպությունը կրել է 5 000 դրամ ծախս, իսկ որպես հաշվարկային հաշվի մինիմալ մնացորդ բանկային հաշվին է մուտքագրել 10 000 դրամ: Կազմակերպությունը պլանավորում է զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ, որի համար գնել է 21 000 000 դրամի հաստոցներ (ներառյալ ԱԱՀ): Կազմակերպությունը արտադրությունը սկսել է հունվարի 1-ից և այդ հիմնական միջոցն էլ շահագործել է նույն ամսաթվին:
Կազմակերպությունը հունվար ամսին ստացել է հետևյալ ապրանքներն ու ծառայությունները.
ալյուր՝ 18 000 կգ, գինը՝ 2330 դրամ,
դրոժ՝ 22 կգ, գինը՝ 1 000 դրամ,
շաքարավազ՝ 200 կգ, գինը՝ 450 դրամ,
աղ՝ 200 կգ, գինը՝ 1180 դրամ,
ձեթ՝ 30 լիտր, գինը՝ 660 դրամ,
էլեկտրաէներգիա՝ 300 000 դրամ,
ջուր՝ 1 800 դրամ։
Կազմակերպությունը հունվարին արտադրել է 30 000 միավոր արտադրանք: Հայտնի է, որ յուրաքանչյուր 200 հատ արտադրանք արտադրելու համար օգտագործվում է 50 կգ ալյուր, 200 գ դրոժ, 1 կգ շաքարավազ, 200 գ ձեթ և 200 գ աղ: Կազմակերպությունը վաճառել է բոլոր արտադրվածները՝ 1 արտադրանք հատը 450 դրամ ԱԱՀ-ով: Կազմակերպության վարչական ապարատի ծախսերը կազմում են 250 000 դրամ, արտադրամասի աշխատավարձը կազմում է 180 000 դրամ:
Առաջադրանքներ.
1. հաշվարկել ամսվա մաշվածությունը,
2. հաշվարկել 1 արտադրանքի ինքնարժեքը,
3. հաշվարկել բոլոր հարկերը,
4. կազմել ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն,
5. կազմել ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն։

Սանիտարական վարչությունում գրանցվելու համար
Արուսիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Ա/Ձ-ն, որը զբաղվում է հացի և հացաբուլկեղենի արտադրությամբ, ի՞նչ քայլեր պետք է անի սանիտարական վարչությունում գրանցվելու համար։

Մայրության նպաստի հաշվարկ
Արփինե․
Ողջույն, մեկ ամսից պատրաստվում եմ անցնել հղիության արձակուրդի, այժմ աշխատում եմ լրիվ դրույքով, ստանում 350 000 դրամ զուտ աշխատավարձ հիմնական աշխատանքի վայրում, որտեղ հաշվառված եմ օգոստոս ամսից։ Մինչև օգոստոս աշխատել եմ այլ գործատուի մոտ։
Միաժամանակ մի քանի այլ կազմակերպությունից ունեմ և տարվա ընթացքում ունեցել եմ այլ եկամուտներ՝ ծառայությունների մատուցման տարբեր կարճաժամկետ պայմանագրերով։ Նաև սեպտեմբեր ամսից գրանցել եմ ԱՁ և այս պահի դրությամբ ունեմ մոտ 1 մլն դրամի եկամուտ որպես ԱՁ։
Հարց․ արդյո՞ք ես պիտի մայրության նպաստի համար դիմեմ իմ հիմնական աշխատավայրով և ներկայացնեմ մյուս բոլոր կարճաժամկետ աշխատանքները որպես եկամուտ, արդյո՞ք դրանք և իմ ԱՁ եկամուտները կարող են միաժամանակ հաշվարկվել։
Ի՞նչ խորհուրդ կտաք։

Գրանցման հայտ մեկ օրվա համար
Արաքսյա․
Դպրոցի մեկ սենյակի մանրահատակի հարթեցման աշխատանքը մեկ օրում իրականացնելու համար, եթե կնքվում է քաղիրավական պայմանագիր, անհրաժե՞շտ է հայտ ուղարկել, թե՞ ոչ։

Հերթական արձակուրդ դեկրետից վերադառնալիս
Անուշ․
Բարձ ձեզ, կասե՞ք՝ եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից վերադարձել է աշխատանքի, կարո՞ղ է ինքը օգտվել այս տարվա 2021թ ամենամյա արձակուրդից, աշխատանքի է վերադարձել 2021թ. սեպտեմբերին։

Խմորեղենի արտադրություն
Լիանա․
Բարև ձեզ։ Ես ուզում եմ իմ անունով ԱՁ բացել և խմորեղենի արտադրություն սկսել, շրջանառությունը՝ 20 միլիոն։ Ի՞նչ քայլեր անեմ սկզբից և ո՞ր հարկատեսակից օգտվեմ։ Առաքումը՝ միայն խանութներ։
Վերջին մեկնաբանություններ