
ԵՏՄ ներմուծում
Նարեկ․
Բարև ձեզ։ ԵԱՏՄ-ից էլեկտրոնային ծխախոտի (сигарет) ներկրման դեպքում և՛ որպես ֆիզ. անձ, և՛ իրավ. անձ՝ ի՞նչ մաքսային կարգ է գործում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Ընկերությունները ճանաչվել են փոխկապակցված
Արման․
Բարև Ձեզ։ Ընկերությունները ՊԵԿ նախագահի հրամանով ճանաչվել են փոխկապակցված։ Երբվանի՞ց պետք է դառնան ԱԱՀ վճարող և արդյո՞ք կարող են հաշվանցվել ստացված հաշիվները։

Պաշտոնի փոփոխություն
Գայանե․
Բարև Ձեզ։ Եթե աշխատողը ազատվում է պաշտոնից և 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում այլ պաշտոնում, արդյո՞ք վճարվում է վերջնահաշվարկը։

Կենսաթոշակի հաշվարկ
Հայրապետյան Հասմիկ.
Խնդրում եմ ասեք` 44 տարվա աշխատանքային թոշակի դեպքում ամսական թոշակի չափը:

Գիշերային աշխատաժամանակ
Հայկուհի.
Բարև Ձեզ։ Ընկերներ հարցս հետևյալն է՝ ունենք երկու հերթապահ-մեխանիկներ (վերելակների մասնագետներ), որոնց պայմանագրում աշխատանքային ժամերը նշված են 18։00-09։00-ն, աշխատանքը օրը մեջ, աշխատավարձն էլ ըստ հաստիքացուցակի՝ 97 000 դրամ։ Սակայն յուրաքանչյուր ամիս տաբելում նրանց համար հաշվակվում է 8 ժամ՝ ամեն օր, առանց հաշվի առնելու գիշերային աշխատաժամանակը։ Ինչպե՞ս կարգավորեմ խնդիրը՝ ըստ օրենքի, աշխատաժամանակի (գիշերային) և տաբելի հետ կապված։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Արման.
Բարև Ձեզ։ C18.12.0 գործունեությունը կարո՞ղ է համարվել միկրո:

Արձակուրդի տևողություն
Նանա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ եթե մարդը հիվանդ է և պետ. աշխատող, որքա՞ն ժամանակ կարող է մնալ արձակուրդում (լուրջ հիվանդություն է, և պետք է հաշմանդամության կարգ ստանա)։ Օրենքով ե՞րբ է ֆիզ. արձակուրդի ժամկետը լրանում։

Ֆիզարձակուրդի դիմումի ձև
Թագուհի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կա ֆիզ. արձակուրդի դիմումի ձև, խնդրում եմ, տրամադրեք:

Հաստիքների կրճատում
Գայանե.
Բարև ձեզ, եթե հաստիքները կրճատվում են, և ունենք ֆիզարձակուրդում աշխատողներ կարո՞ղ ենք ազատել։

Գրանցման հայտի սխալ
Նունե.
Աշխատողի գրանցման հայտը լրացնելուց հետո նշում եղավ, որ հայտը լրացված է սխալներով, բայց որ սխալներով էլ ցույց չտվեց, և հայտը ստորագրելուց հետո էլ նշում է "սխալներով": Ինչ խնդիր կարող է առաջանալ:

Գրանցման հայտի ժամկետ
Լանա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել, թե ինչ ժամկետում են ներկայացվում գրանցման հայտերը նոր աշխատող ընդունելու, ինչպես նաև աշխատակցի տվյալների փոփոխության դեպքում:

IT ոլորտում աշխատող կազմակերպություն
Նանո.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել. IT ոլորտում աշխատող կազմակերպությունն ունի 5 աշխատող, գործունեությունն ուղղված է հիմնականում ծառայությունների արտահանմանը, տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 մլն, արդյո՞ք համարվում է շրջհարկ վճարող, և զուգահեռ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։ Շնորհակալ եմ:

Հրամանի ամսաթիվ
Գայանե.
Բարև ձեզ։ Մի հարց. եթե Նոյեմբերի 1-ին ծանուցում ենք տալիս, որ հաստիքի կրճատման համար կազատվի աշխատանքից հունվարի 1-ին, ես պետք է նոյեմբերի 1-ի դրությամբ հրաման գրեմ, թե՞ սպասեմ ազատման ժամանակ հրաման գրեմ։ Շնորհակալություն։

Ապրանքի տեղափոխություն
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ընկերությունը զբաղվում է մեծածախ և մանրածախ վաճառքով, պահեստից խանութ ապրանքները տեղափոխելիս ի՞նչ գնով է ճիշտ կատարել տեղափոխությունը, ինքնարժեքո՞վ, թե՞ վաճառքի գնով:

Օտարերկրյա քաղաքացու գրանցում
Սյուզի.
Բարև ձեզ: Օտարերկրյա քաղաքացուն գրանցելիս գրվում է, որ տվյալներում սխալ կա. "Ստուգման ժամանակ տեղի է ունեցել սխալ": Գրանցում եմ կացության քարտի հիման վրա, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ։

Ոչ ընթացիկ ակտիվներ
Լիաննա.
Բարև Ձեզ: Ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ նյութեր որտեղի՞ց կարող եմ գտնել։

Դրոշմապիտակների վերադարձ
Քրիստինե.
2021-02-09-ին ստացել եմ 50 000 հատ դրոշմապիտակ, չօգտագործված մնացորդ ունեմ, դա հետ վերադարձնելու համար ի՞նչ տույժ/տուգանքներ են հասնում:

ՌԴ-ից ներմուծում ֆիզ. անձի կողմից
Հայկ.
Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ` ֆիզ անձի կողմից ՌԴ-ից անձնական օգտագործման ապրանք է ներմուծվել, գինը 26 100 ռուբլի, քաշը՝ 125 կգ: Հարկայինում ձեռք է բերել ՀՎՀՀ: Որո՞նք են հետագա քայլերը: Ի՞նչ հարկեր կառաջանան: Շնորհակալություն:

Ստորագրված հաշիվների չեղյալ հայտարարում
Անի․
Հարգելի հաշվապահներ, եթե դուրս գրված հաշիվներն ստորագրել են ստացողները, ես կարո՞ղ եմ չեղյալ հայտարարել, և դա կարող է հետո խնդիրներ առաջացնել: Խոսքս վերաբերվում է մայիսից-հոկտեմբեր ամիսներին:

Ինքնազբաղված անձ
Մանե․
Բարև ձեզ։ Որպես ինքնազբաղված անձ տանը գործունեություն (ավելի կոնկրետ սփռոցների արտադրություն և վաճառք) սկսելու համար արդյո՞ք հարկ պետք է վճարել և ՀԴՄ տպել։ Ի՞նչ արտոնություններ են գործում այս տեսակ գործունեություն ծավալելու դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ